13/05/2026
📍 Առցանց քննարկում
«ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում նախատեսվում է առցանց քննարկում՝ նվիրված բարձրագույն կրթության բյուջետային գործընթացներին։
Քննարկման ընթացքում՝
🔹 կներկայացվեն իրականացված վերլուծության արդյունքները
🔹 կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները
🔹 կհավաքագրվեն մասնակիցների առաջարկները և դիտարկումները
📅 Օր՝ Մայիսի 18, 19
🕒 Ժամ՝ 14։30-16։00
💻 Հարթակ՝ ZOOM
Սիրով սպասում ենք բուհերի ներկայացուցիչներին, ուսանողներին, ՔՀԿ ներկայացուցիչներին և ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց։
📌 Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով՝
https://docs.google.com/forms/d/1uryrcePttPOBloykpMyA5k6stryy_MKAdCYEE_aHowo/preview
————
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
11/05/2026
📍 « ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում
Գյումրիում նախատեսվում է բաց ֆորում՝ նվիրված բարձրագույն կրթության բյուջետային գործընթացներին։
Ֆորումի ընթացքում՝
🔹 կներկայացվեն իրականացված վերլուծության արդյունքները
🔹 կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները
🔹 կհավաքագրվեն մասնակիցների առաջարկները
📌 Վայրը՝ Երևան, ՀՊՏՀ
📅 Օր՝ Մայիսի 12
🕒 Ժամ՝ 13։30
Սպասում ենք բուհերի ներկայացուցիչներին, ուսանողներին, ՔՀԿ ներկայացուցիչներին և բոլոր հետաքրքրվածներին։
____
📌 Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
23/04/2026
📍« ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում
Ուրախ ենք հրավիրել ձեզ մասնակցելու հանրային քննարկմանը՝
🎓 բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում թափանցիկության և մասնակցության թեմայով։
Քննարկելու ենք՝
✔️ տվյալների և ցուցանիշների միասնական համակարգի անհրաժեշտությունը
✔️ «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավման ուղիները
✔️ ձեր առաջարկները՝ ոլորտի զարգացման համար
📌 Վայրը՝ Երևանի Պետական համալսարան
📅 Օր՝ Ապրիլի 29
🕒 Ժամ՝ 14։00
Ձեր մասնակցությունը կարևոր է՝ ավելի հաշվետու համակարգ ձևավորելու համար։
—
Մանրամասների համար կարող եք գրել էջին, կապ զանգահարել՝ +37493199655։
———
📌Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
16/04/2026
✨Ուրախ ենք մեր թիմում ողջունել Դալար Գազանճեանին՝ մեր նոր կամավորին, ով միացել է մեզ «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում։
Դալարը տնտեսագետ է և քաղաքագետ, և մեր թիմում իրականացնելու է Ամերիկայի պետական բյուջեի ուսումնասիրություն՝ կենտրոնանալով բարձրագույն կրթության ոլորտի վրա։ Նրա աշխատանքը նպաստելու է տվյալների խորքային վերլուծությանը և միջազգային փորձի կիրառմանը մեր ծրագրում։
Վստահ ենք, որ նրա մասնագիտական գիտելիքներն ու վերլուծական մոտեցումը արժեքավոր ներդրում կունենան մեր թիմի աշխատանքում։
Բարի գալուստ մեր թիմ, Դալար 💙
10/04/2026
📢 Աշխատանքի հայտարարություն — Շահերի պաշտպանության փորձագետ
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը « ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում հրավիրում է համագործակցության շահերի պաշտպանության փորձագետի։
🎯 Հիմնական նպատակ
Ապահովել ծրագրի շրջանակում շահերի պաշտպանության ռազմավարության մշակումը և քաղաքականության առաջարկի արդյունավետ ներկայացումն ու ջատագովումը։
🔹 Հիմնական պարտականություններ
✔ Մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն՝ ներառյալ
շահակիցների քարտեզագրում
հիմնական հաղորդագրությունների ձևավորում
ռիսկերի կառավարման մոտեցումներ
6-ամսյա գործողությունների պլան
✔ Աջակցել քաղաքականության փաստաթղթի մշակմանը և ներկայացմանը՝
«բարձրագույն կրթության տվյալների համակարգի և ցուցանիշների ստանդարտների ներդրում»
«ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավում
✔ Մասնակցել շահակիցների հետ հանդիպումների և քննարկումների նախապատրաստմանը
✔ Աջակցել հաղորդակցական և ջատագովման նյութերի մշակմանը
🔹 Պահանջվող որակավորումներ
✔ Բարձրագույն կրթություն (հանրային քաղաքականություն, տնտեսագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտ)
✔ Առնվազն 3 տարվա փորձ շահերի պաշտպանության կամ հանրային քաղաքականության ոլորտում
✔ Փորձ պետական կառույցների հետ աշխատանքում
✔ Վերլուծական և ռազմավարական մտածողություն
📩 Դիմելու կարգը
Խնդրում ենք ուղարկել՝
ինքնակենսագրական (CV)
կարճ մոտիվացիոն նամակ
📧 [email protected]
📅 Վերջնաժամկետ՝ Ապրիլի 18
07/04/2026
📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ խթանելով բյուջետային գործընթացում հանրային մասնակցությունն ու հաշվետվողականությունը։
📊 «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում մենք առաջ ենք տանում նախաձեռնություն, որը միտված է բարձրագույն կրթության բյուջետային գործընթացը դարձնել ավելի թափանցիկ, հասկանալի և արդյունքահեն։
🤝 Ծրագրի միջոցով կձևավորվեն քաղաքականության առաջարկներ, կկազմակերպվեն հանրային քննարկումներ և երկխոսություն պետական կառույցների հետ՝ ապահովելու համար, որ հանրային ռեսուրսների օգտագործումը կապվի իրական արդյունքների ու ազդեցության հետ։
📍 Այս գործընթացը միավորում է պետական, քաղաքացիական և կրթական շահակիցներին՝ միասին ձևավորելու ավելի հաշվետու համակարգ։
———
Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
30/01/2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ Compass Business Academy-ն ներկայացնում է
🎁 աննախադեպ հատուկ առաջարկ, որը գործում է միայն 1 շաբաթ։
📌 Բիզնես դասընթաց երեխաների համար (10–16 տարեկան)
📅 Մեկնարկ՝ փետրվարի 9
⏱ Տևողություն՝ 2 ամիս
📍 Վայր՝ ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 1
📌 Քանակը՝ սահմանափակ
💰 Ամսական վճար՝ ընդամենը 18000 դրամ
/25000-ի փոխարեն/
⏰ Առաջարկը գործում է մինչև փետրվարի 1-ը։
📞 Գրանցվելու կամ հավելյալ հարցերի համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել ՝
093846608
13/01/2026
«Կոմպասս» գիտահետազոտական և խորհրդատվական կենտրոնը «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանրային քննարկում, որը տեղի կունենա
📅 հունվարի 15-ին,
⏰ ժամը՝ 14:00–16։30,
📌 վայրը՝ Անի Պլազա հյուրանոց, ք․ Երևան, Սայաթ Նովա փողոց 19։
✅ Միջոցառման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն բարձրագույն և հետբուհական կրթության ծրագրի 2025թ. պարզեցված բյուջեն և բարձրագույն կրթության ոլորտի բյուջեի վերլուծության արդյունքները։
________________________________
📌 Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս » հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Գլխավոր - Compass
Բարի Գալուստ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն գործունեություն Կապ Սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական հետազոտություններ և շահերի պաշտպա...
13/12/2025
«Արթիկում անելու բան չկա...»։ 🤔
Քանի՞ անգամ ես լսել կամ ասել այս նախադասությունը։
Ցավոք, վիճակագրությունը փաստում է՝ երիտասարդները հաճախ ընտրում են արտագնա աշխատանքը կամ հեռանում են համայնքից։ Մեր ուսումնասիրության տվյալներով՝ բնակչության սեռատարիքային կազմում երիտասարդների պակասը սկսում է զգացվել։
Մինչև ճամպրուկ հավաքելը, արի փորձենք փոխել միջավայրը՝ վերացնենք տարբերությունը իրականությանև մեր երազած միջավայրի։
Մասնակցային բյուջետավորումը կարող է լուծել այդ խնդիրը։
🏟️ Սքեյթ-պա՞րկ ես ուզում։
📚 Ժամանակակից գրադարա՞ն։
💡 Թե՞ սմարթ-կանգառներ։
Քո գաղափարը կարող է դառնալ իրական նախագիծ, որը կֆինանսավորվի համայնքի կողմից։ Միշտ էլ կարելի է բողոքել խավարից․ առաջարկի՛ր քո լուսավոր գաղափարներն ու կյանքի կոչիր դրանք։
Նշի՛ր ընկերոջդ, ով լավ գաղափարներ ունի, բայց ամաչում է բարձրաձայնել։ ⤵️