20/08/2026
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Հարգելի՛ դիմորդներ,
2026-2027 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո Գյումրու պետական բժշկական քոլեջում առկա թափուր տեղերի համալրման նպատակով կազմակերպվում է ընդունելության երկրորդ փուլ։
📌 Հայտագրման ժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ՝ ժամը 18:00-ը։
⚠️ Կարևոր է։ Ընդունելության երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած դրական գնահատական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդները։
20/08/2026
🎓 ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ
2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի առաջին փուլի՝ միջնակարգ կրթության հենքով մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկը։
🎉 Շնորհավորում ենք բոլոր այն դիմորդներին, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ընդունելության մրցույթը և դարձել Գյումրու պետական բժշկական քոլեջի ապագա ուսանողներ։
Մաղթում ենք ուսումնառության արդյունավետ ու հետաքրքիր տարիներ, նոր գիտելիքներ, մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ ձեր ընտրած մասնագիտական ճանապարհին։ 💙
Բարի գալուստ Գյումրու պետական բժշկական քոլեջ։ 🌿
📌 Մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկը՝ ստորև։
Գյումրու պետական բժշկական քոլեջ
Ընդունող հանձնաժողով
20/08/2026
🎓 ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ
2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2026-2027 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի առաջին փուլի՝ հիմնական կրթության հենքով մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկը։
🎉 Շնորհավորում ենք բոլոր այն դիմորդներին, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ընդունելության մրցույթը և դարձել Գյումրու պետական բժշկական քոլեջի ապագա ուսանողներ։
Մաղթում ենք ուսումնառության արդյունավետ ու հետաքրքիր տարիներ, նոր գիտելիքներ, մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ ձեր ընտրած մասնագիտական ճանապարհին։ 💙
Բարի գալուստ Գյումրու պետական բժշկական քոլեջ։ 🌿
📌 Մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկը՝ ստորև։
Գյումրու պետական բժշկական քոլեջ
Ընդունող հանձնաժողով
14/08/2026
🎉 Սիրով շնորհավորում ենք «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության բոլոր այն դիմորդներին, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ընդունելության մրցույթը և համալրել են Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների շարքերը՝ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ուսուցման համակարգերում։💙
Այսօրվանից ձեր առջև բացվում է նոր ճանապարհ՝ լի գիտելիքի, պատասխանատվության և մասնագիտական զարգացման հնարավորություններով։ Վստահ ենք, որ քոլեջում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կդառնան ամուր հիմք ձեր հետագա մասնագիտական գործունեության համար և կնպաստեն առողջապահության ոլորտում ձեր արժանի ներդրմանը։
✨ Մաղթում ենք ձեզ արդյունավետ ուսումնառություն, անսպառ ձգտում դեպի գիտելիքը, մասնագիտական բարձր նվաճումներ և բազմաթիվ հաջողություններ։
💙 Բարի գալուստ Գյումրու պետական բժշկական քոլեջ։🎓
14/08/2026
✅«Ատամնատեխնիկական գործ »մասնագիտության
12-րդ դասարանի հենքով (միջնակարգ կրթությամբ) քննության արդյունքներ:
14/08/2026
✅12-րդ դասարանի հենքով (միջնակարգ կրթությամբ) «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ընդունելության քննություն
13/08/2026
🎉 Սիրով շնորհավորում ենք «Մանկաբարձական գործ » մասնագիտության բոլոր այն դիմորդներին, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ընդունելության մրցույթը և համալրել են Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների շարքերը՝ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ուսուցման համակարգերում։💙
Այսօրվանից ձեր առջև բացվում է նոր ճանապարհ՝ լի գիտելիքի, պատասխանատվության և մասնագիտական զարգացման հնարավորություններով։ Վստահ ենք, որ քոլեջում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կդառնան ամուր հիմք ձեր հետագա մասնագիտական գործունեության համար և կնպաստեն առողջապահության ոլորտում ձեր արժանի ներդրմանը։
✨ Մաղթում ենք ձեզ արդյունավետ ուսումնառություն, անսպառ ձգտում դեպի գիտելիքը, մասնագիտական բարձր նվաճումներ և բազմաթիվ հաջողություններ։
💙 Բարի գալուստ Գյումրու պետական բժշկական քոլեջ։🎓
13/08/2026
✅«Մանկաբարձական գործ »մասնագիտության
12-րդ դասարանի հենքով (միջնակարգ կրթությամբ) քննության արդյունքներ:
13/08/2026
📋 ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
Գյումրու պետական բժշկական քոլեջ
«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտություն (12-րդ դասարանի հենքով)
📅 Քննության օր՝ 14 օգոստոսի, 2026 թ.,
Քննական առարկա` Կենսաբանություն(բանավոր)
🕘 Քննության ժամ՝ 09:00
📌 Խնդրում ենք քննությանը ներկայանալ առնվազն 30 րոպե շուտ՝ անձը հաստատող փաստաթղթով և դիմում-հայտի թղթային տարբերակով։
13/08/2026
✅12-րդ դասարանի հենքով (միջնակարգ կրթությամբ) «Մանկաբարձական գործ » մասնագիտության ընդունելության քննություն