Աստեր

Աստեր

Share

«Աստեր» մանկան զարգացման կենտրոն

14/04/2025
Photos from Աստեր's post 03/04/2025

📢 Պրակտիկ-դասընթաց աշխատարան՝ Գյումրիում!

✨ Հիանալի հնարավորություն է մանկավարժների, հոգեբանների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար՝ ձեռք բերելու նոր հմտություններ ու մասնագիտական աճ ապահովելու ոլորտի լավագույն մասնագետների աջակցությամբ։

📅 Ապրիլի 18-20
📍 Գյումրի, Ալեք Մանուկյան 12

💰 Մասնակցության արժեք
🔹 Մեկօրյա մասնակցություն – 20,000 դրամ
🔹 Երկօրյա մասնակցություն – 30,000 դրամ
🔹 Գիշերակացով, նախաճաշով – 35,000 դրամ

🎓 Բոլոր մասնակիցներին կտրվի սերտիֆիկատ

🔎 Ի՞նչ է ձեզ սպասվում
✔️ Թեմատիկ խորասուզումներ և վերլուծություն
✔️ Պատրաստի օրինակներ ու հասանելի նյութեր
✔️ Նախագծերի ստեղծման գործնական փորձ
✔️ Ինքնաբացահայտման ու զարգացման հնարավորություն

📌 Ում համար է նախատեսված
🗓 Օրակարգը՝

https://drive.google.com/drive/u/1/folders/13X2HkacEg2YLmvYDgFajJ8BiZZrdgbl9

👉 Մանկավարժներ, հոգեբաններ, ծնողներ և երեխաների հետ աշխատող մասնագետներ։
👉Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն,հայերեն
📞077377112

🔗 Գրանցման համար հետևեք հղմանը, տեղերը սահմանափակ են

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdIizEVn0CX23Jri4rd1l6MAwNKgq2gqW5CvXHZ_hkWxlR1A/viewform?pli=1

Սիրով կսպասենք ձեզ 💙

Photos from Աստեր's post 06/11/2024

🥗 Աստեր Մանկան Կենտրոնում սնունդը ոչ միայն վիտամիններով հագեցած է, այլև հատուկ մշակված՝ երեխաների առողջությունը պահպանելու համար՝ հաշվի առնելով պետական չափորոշիչները։ Մեր չորսանգամյա սննդակարգը մշակված է սննդաբանի կողմից և ներառում է թարմ աղցաններ, կոմպոտ, ինչպես նաև մեր այգու բերքը Ախուրյանից՝ խնձոր, տանձ, կաղամբ, դդմիկ և կարտոֆիլ, որը հատուկ մեզ համար մշակվում է առանց պարարտանյութերի։

🍲 Աստերի յուրահատուկ առանձնահատկություններից մեկն էլ մեր խոհանոցի արհեստարանն է, որտեղ երեխաները ամեն օր 4-5 հոգով գնում են խոհանոց, օգնում խոհարարին՝ կտրատելով աղցաններ, պատրաստելով սեղանները։ Այս փորձառությունը երեխաներին սովորեցնում է սննդի պատրաստման գործընթացը, զարգացնում նրանց ինքնուրույնությունը և թիմային աշխատանքի հմտությունները։


Photos from Աստեր's post 01/11/2024

🏛️ Աստեր Մանկան Կենտրոնում ուսուցման փորձը դուրս է գալիս դասարանից։ Մեր երեխաները մասնակցում են պարսպից դուրս նախագծերի, որոնցից մեկը՝ երկրաչափական պատկերների դիտարկումն է քաղաքում։ Երեխաները շրջում են Գյումրիի տարբեր անկյուններով՝ որոնելով երկրաչափական պատկերներ շենքերի ճարտարապետության, ինչպես նաև բնության մեջ։

🧠 Այս մեթոդը նրանց սովորեցնում է տեսնել մաթեմատիկան իրական կյանքում՝ վերածելով երկրաչափությունը ճանաչման ու հայտնագործման գործընթացի։ Այդպիսով երեխաները ավելի ազատ ու ստեղծագործաբար են մոտենում ուսումնասիրման գործընթացին՝ ի տարբերություն ավանդական մեթոդների, որոնք կենտրոնանում են միայն գրքերի ու դասասեղանների շուրջ։

🌳 Մեզ համար կարևոր է, որ մեր կենտրոնի երեխաները ուսումնասիրեն իրական աշխարհը և իրենց հետաքրքրասիրությունը բերեն կրթական գործընթաց։

31/10/2024

📒 Աստեր Մանկան Կենտրոնում մեր մանկավարժները մանրակրկիտ փաստագրում են երեխաների ամենօրյա աշխատանքը՝ կիրառելով Ռեջջիո մոտեցման տարրեր։

Ամեն օր ուսուցիչները գրի են առնում՝
✔️ Նախագծի թեման և կատարված աշխատանքները,
👥 Մասնակից երեխաների քանակը,
⏳ Նախագծի տևողությունը,
🗣️ Երեխաների արտահայտած մտքերը և սովորած նոր բառերը։

Բացի այդ, արվում են լուսանկարներ և տեսանյութեր՝ նշելու երեխաների առաջընթացը և իրենց հետաքրքրությունները։ Փաստագրումը օգնում է ծնողներին հետևել երեխաների ուսուցման ընթացքին և ընդգծում է մեր կենտրոնի մոտեցումը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացումը։

Նկարներում նախագծի թեման է աչքը։ Երեխաները ուսումնասիրել են աչքի կառուցվածքը և ստացել այն սառույցով գունավոր քարերով:

Photos from Աստեր's post 01/10/2024

Թեմա` «Երկրաչափական պատկերներ»

Photos from Աստեր's post 01/10/2024

Երկրաչափական պատկերների ուսումնասիրություն օվերհեդով:

Photos from Աստեր's post 30/09/2024
Photos from Աստեր's post 29/09/2024

Ուսումնասիրում ենք ծառը:

Photos from Աստեր's post 28/09/2024

Թեմա` «Երկրաչափական պատկերներ»
Շարունակում ենք բնության մեջ երկրաչափական պատկերների ուսումնասիրությունը:

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ալեք Մանուկյան 12, Ալեք Մանուկյան 26
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00