ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ - Gyumri Branch of Academy of Fine Arts of Armenia

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ - Gyumri Branch of Academy of Fine Arts of Armenia

Share

Gyumri Branch of State Academy of Fine Arts of Armenia. It was a great event for Armenian centuries-old history of art.

Established in 1997
Fields of study:
• Painting
• Sculpturing
• Graphics
• History and theory of Art
• Fashion modeling
• Design
• Decorative Applied Arts English text below

1997 թվականին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրումը կարևոր իրադարձություն էր Հայաստանի արվեստի դարավոր պատմության մեջ:
Հաստատությունը հնարավորություն է տալիս տաղանդավոր երիտասարդնե

Photos from Gyumri Art Week's post 22/08/2026

Արտ Զոն
«Քաղաքի նոր աշխարհագրությունը» խմբակային ցուցահանդեսը դիտարկում է Գյումրին ոչ միայն որպես ֆիզիկական քաղաք, այլ որպես շարունակաբար փոփոխվող մշակութային և արվեստային տարածք։

Համադրող՝ Կարեն Բարսեղյան
Արվեստագետներ՝ Հրաչյա Վարդանյան, Վահագն Համալբաշյան, Ուվո Քոչարյան, Շուշան Պետրոսյան, Կարեն Բարսեղյան, Աշոտ Հարությունյան, Լևոն Ֆլջյան:

Art Zone-ի պատմությունը ինքնին այս գաղափարի կարևոր մասն է։ Տարածքը ժամանակին եղել է Կարեն Բարսեղյանի ուսանողական միջավայրը, իսկ այդ ժամանակից ի վեր այն շարունակաբար օգտագործվել է արվեստագետների, հանդիպումների և տարբեր արվեստային նախաձեռնությունների համար։ Այսպիսով, տարածքը աստիճանաբար ձեռք է բերել իր սեփական հիշողությունը՝ դառնալով արվեստային գործունեության ոչ ֆորմալ, բայց կենդանի հարթակ։
Այս տարի Art Zone-ը ձևավորվում է որպես ավելի հստակ և բաց արվեստային հարթակ՝ պահպանելով իր նախկին հիշողությունն ու միաժամանակ ստեղծելով նոր մշակութային աշխարհագրություն։
Ցուցահանդեսի մասնակից արվեստագետների տարբեր սերունդների և գեղարվեստական լեզուների համադրությունը հնարավորություն է տալիս Գյումրին դիտարկել ոչ թե մեկ կենտրոնից, այլ բազմաթիվ անհատական տեսանկյուններից։
Art Zone-ը տեղի հիշողության, ներկա արվեստային գործունեության և ապագա մշակութային հնարավորությունների հատման կետ է։
Ցուցահանդեսը Գյումրու «նոր աշխարհագրությունը» դիտարկում է որպես ոչ թե քարտեզի վրա նշված տարածք, այլ մարդկանց, արվեստագետների, հիշողությունների և ստեղծագործական գործողությունների միջոցով ձևավորվող կենդանի համակարգ։

Կարսի խճուղի 208/030 Ա, Գյումրի, Հայաստան

Photos from Gyumri Art Week's post 20/08/2026

ԱՍՏ արվեստի սրահ


Համադրող՝ Նազարեթ Կարոյան
Արվեստագետ՝ Նվարդ Դալյան

AST Art Space
Memory of Stones

Curator: Nazaret Karoyan
Artist: Nvard Dalian

Քարերի հիշողությունը․Հիշողության և իրականության երկխոսություն
Այս նախագիծը ներկայացնում է Գյումրու 19-րդ դարի այն շենքերը, որոնք մասամբ ավերվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն միավորում է նույն շենքի երկու ժամանակային շերտերը․ վերևում՝ նրա գունավոր, վերականգնված կերպարը, ներքևում՝ գլխիվայր շրջված, սև-սպիտակ ներկայիս վիճակը։ Երկու պատկերները բաժանված են հստակ գծով, որը դառնում է անցյալի և ներկայի, կորստի և վերածննդի սահմանը։
Այս աշխատանքները պատմական վերակառուցում չեն, այլ քաղաքի հիշողության տեսողական մեկնաբանություն։ Դրանք խորհում են մշակութային ժառանգության, հավաքական հիշողության և ժամանակի թողած հետքերի շուրջ։ Քարերը կրում են քաղաքի, նրա բնակիչների և մշակույթի հիշողությունը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այն այլևս տեսանելի չէ։
«Քարերի հիշողությունը» հրավեր է վերաիմաստավորելու քաղաքը որպես կենդանի հիշողության տարածք, որտեղ յուրաքանչյուր քար շարունակում է կրել ժամանակի, մարդկանց և մշակույթի հետքերը։

Նվարդ Դալյան

Նվարդ Դալյանը, հատկապես վերջին տարիներին, հավասար չափով գործում է երկու բնագավառներում էլ. նա և՛ գործող ճարտարապետ է, և՛ լուսանկարիչ։ Մինչ ճարտարապետությունը նրա մասնագիտությունն է, լուսանկարչությունը նրա համար սիրելի մի բնագավառ է, որտեղ նա դիմելով լուսանկարչական խցիկի օգնությանը փորձում է իրականացնել ստեղծագործական այն գաղափարները, որոնք չեն տրվել ճարտարապետությանը։ Այսինքն նախկինում այս բնագավառներում Դալյանի ծավալած գործունեությունները չէին հատվում։ «Քարերի հիշողությունը» նախագծում հեղինակը միավորում է դրանք՝ դարձնելով մեկը մյուսին սպասարկող՝ ընդ որում շրջված ֆունկցիաներով: Լուսանկարչությունը այստեղ ոչ թե փաստագրական, այլ նախագծային աշխատանքի մեջ է...

Photos from Gyumri Art Week's post 19/08/2026

Խմբային ցուցադրություն՝ «Զմայլանք»

Համադրող՝ Իրենա Պոպիաշվիլի

Արվեստագետներ՝ Մարիամ Աբաշիձե, Գվանցա Բալաշվիլի, Զուկի Բեբիա, Թինաթին Գոգլիձե, Ջափարա, Սաբա Խեչոշվիլի, Նինո Կվրիվիշվիլի, Լուկա Մաղրաձե, Անիտա Մախարաձե, Լիզի Մուրվանիձե, Մարիամ Փուրելիանի, Մարիամ Զատիաշվիլի:

Photos from Gyumri Art Week's post 19/08/2026

«Ժամանակակից արվեստն այսօր․ համադրողական պրակտիկա, արվեստային հետազոտություն և միջազգային համագործակցություն»

Gyumri Art Week-ի շրջանակում ODA: Heritage Room-ում տեղի ունեցավ բաց քննարկում՝ պրոֆ. Կլաուս Ֆրիդեի և պրոֆ. Դագմար Ռայխարդտի մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ժամանակակից արվեստի և համադրողական պրակտիկայի արդի գործընթացներին, արվեստային հետազոտությանը, միջազգային համագործակցությանը և արվեստագետների, թանգարանների, համալսարանների ու մշակութային կազմակերպությունների միջև նոր կապերի ստեղծմանը։

Photos from ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ - Gyumri Branch of Academy of Fine Arts of Armenia's post 19/08/2026

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ցանկանո՞ւմ եք պատրաստվել ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ընդունելության քննություններին կամ պարզապես զարգացնել ձեր նկարչական հմտությունները։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը հայտարարում է 2026–2027 ուստարվա նախապատրաստական դասընթացների ընդունելությունը։

Ծրագրի ընթացքում կդասավանդվեն՝
— Գծանկարչություն
— Գունանկարչություն
— Մասնագիտական կոմպոզիցիա
— Քանդակագործություն
— Արվեստի պատմության ներածություն
— Պորտֆոլիոյի կառուցում և մշակում

Դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են՝
• պատրաստվել ՀԳՊԱ ընդունելության քննություններին,
• զարգացնել նկարչական և կոմպոզիցիոն հմտությունները,
• ձեռք բերել արվեստի հիմնարար գիտելիքներ,
• ձևավորել և զարգացնել սեփական պորտֆոլիոն։

📞 Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 312 56556 ։

Photos from Gyumri Art Week's post 18/08/2026
18/08/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 2026-2027 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքում ակադեմիա ընդունված դիմորդները, ովքեր դեռ չեն ներկայացրել ավարտական փաստաթուղթը /ատեստատ կամ դիպլոմ բնօրինակը/ մինչև 2026 թվականի օգոստոսի 28-ը փաստաթղթերը ներկայացնեն ՈՒԳԿ բաժին /411 աշխատասենյակ/.
Վճարովի համակարգ ընդունված դիմորդները հրամանագրվելու համար պետք է ներկայացնեն նաև ուսման վարձի վճարման անդորրագիրը՝ I կիսամյակի ուսման վարձը ամբողջությամբ:

18/08/2026

🎓 Շարունակվում է Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի ընդունելությունը 2026–27 ուսումնական տարվա համար 🎓📣
Ժամանակացույց՝

🟠 II փուլ (վճարովի հիմունքով)՝ փաստաթղթերի ընդունում
📅 Հունիսի 26 – սեպտեմբերի 1
🔵 Մագիստրոսի կրթական ծրագրով II փուլի ընդունելություն
📅 Սեպտեմբերի 1 – սեպտեմբերի 4

📂 Մագիստրատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր՝
✅ Դիմում (կից ներկայացվում է ձևաչափը)
✅ Ինքնակենսագրություն (CV)
✅ 3×4 չափի 4 լուսանկար 📸
✅ Անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) 🪪
✅ Հրատարակված կամ հրատարակության ներկայացված գիտական աշխատանքների, ինչպես նաև ցուցահանդեսների մասնակցության ցուցակ (առկայության դեպքում) 📚🎨
✅ Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1,000 ՀՀ դրամի վճարման անդորրագիր 💳
📌 Հաշվեհամար՝ 11802101663900
✅ Զինվորական գրքույկ (առկայության դեպքում) 🎖️
✅ Դիպլոմ (II փուլ) 🎓
✅ Դիպլոմի հավելված (II փուլ) 📄
📞 Հարցերի դեպքում կարող եք դիմել

🏛️ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ՈւԳԿ բաժին
☎️ Հեռ.՝ (0312) 5-65-56

Photos from ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ - Gyumri Branch of Academy of Fine Arts of Armenia's post 17/08/2026

5-ՐԴ GYUMRI ART WEEK / Քաղաքը և ժամանակը
2026 օգոստոս 8-20

Curators: Sargis Hovhannisyan, Viktoria Ilyushkina, Gor Margaryan, Jan-Niklas Thape

Artists: Johannes Gierlinger, Amy Kong, Kenji Ouellet, Yulia Gadalova, Yooyoung An, Alexandra Litke, Peter Maria Volkhardt, Henrik Jansen, Regina Hübner, Carole Anaïs Flammang, Katharina Sophia Hüttermann.

Քաղաքը և ժամանակը
Այս տարվա Gyumri Art Week-ն անցկացվում է «Քաղաքը և ժամանակը» խորագրի ներքո՝ առաջարկելով ուսումնասիրել քաղաքը որպես տարբեր ժամանակների հատման, համակեցության և փոխակերպման տարածք։

Այս տարվա թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում Գյումրիի համատեքստում։ Քաղաքը կրում է տարբեր պատմական ժամանակաշրջանների հետքերը՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ հիշողությունը, վերափոխումները և ապագայի պատկերացումները մշտապես համադրվում են միմյանց հետ։ Այդ իմաստով Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն է, այլև կենդանի հետազոտական դաշտ, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել ժամանակի և քաղաքի փոխհարաբերության բազմազան դրսևորումները։
«Քաղաքը և ժամանակը» խորագիրը, հետևաբար, անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քաղաքային հիշողությունը և մոռացությունը, առօրյա կյանքի ռիթմերը, քաղաքային փոխակերպումները, ժառանգության և զարգացման հարաբերությունները, հանրային տարածքները, համայնքային փորձառությունները, ինչպես նաև քաղաքի հնարավոր և երևակայվող ապագաները։

Համադրող՝ Սարգիս Հովհաննիսյան

City and Time

The festival explores how a city is shaped over time and how time “lives” within the city. It brings together the past, present and future, presenting the city as a living organism that is constantly changing and reshaping itself.

The City and Time Festival offers an interdisciplinary platform where artists, researchers, and the public explore these questions together. It aims to shape an evolving discourse on the relationship between urban environments and time, making the city visible through art and reimagining public spaces.
The festival views art not only as a means of expression, but also as a critical tool that can reveal, reimagine, and reconstruct our understanding of the city.

Curator: Sargis Hovhannisyan

4 ՏԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Անկախության հրապարակ 1
Gyumri
INDEX3101

Opening Hours

Monday 09:00 - 16:30
Tuesday 09:00 - 16:30
Wednesday 09:00 - 16:30
Thursday 09:00 - 16:30
Friday 09:00 - 16:30