ՇՊՀ Ուսանողական Խորհուրդ

ՇՊՀ Ուսանողական Խորհուրդ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՇՊՀ Ուսանողական Խորհուրդ, Армения, Gyumri.

29/11/2020

Մեր երկրի համար այս ծանր օրերին, երբ կանգնած ենք հայրենիքի կորստի առջև, ՀՀ ԿԳՄՍ արդեն նախկին և տխրահռչակ նախարարը հերթական անօրինական որոշումն է կայացրել` սոռոսական Ռեստարտ նախաձեռնության ճյուղ հանդիսացող ` Նոր Ուսանողական խորհուրդ խմբավորման կանոնադրությունը հաստատելով որպես ՇՊՀ ուսանողական խորհուրդի կանոնադրություն։
Պետք է նշել, որ ՇՊՀ ուսանողական խորհուրդը գործել է միշտ և գործում է այսօր։ Տխրահռչակ Արայիկ Հարությունյանը չի հաստատել ՇՊՀ իրական ուսխորհրդի կանոնադրությունը, որը դրված է եղել նրա սեղանին դեռևս սեպտեմբերի 15-ից և մինչև հիմա չի պատասխանել թե ինչու դեռ հաստատված չէ։
ԿԳՄՍ նախկին նախարարը գործել է թայֆայաբազության բոլոր կանոններով` հաստատելով սորոսական երիտթևի կանոնադրությունը։
ՇՊՀ Նոր ուսանողական խորհուրդ կոչվող ինքնահռչակ խումբը արել է հայտարարություն, որում նշվում, որ ՇՊՀ-ում երկար տարիներ գոյություն ունեցող Ուսանողական խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները։ Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և իրենց կանոնադրությունը հաստատելու հիմքերը պարզ չեն։ ԿԳՄՍ նախարարը նաև չի պատասխանել ՇՊՀ ՈւԽ-ի նամակին, որում հաստատման ենք ուղարկել մեր կանոնադրությունը։ Սույն թվականի նոյեմբերի 26-ին ՇՊՀ ՈւԽ-ն նամակ է ուղղել ԿԳՄՍ նախարարին, պահանջելով պարզաբանումներ վերոնշյալ հայտարարության վերաբերյալ, որը, սակայն, նույնպես մնացել է անպատասխան։ ՇՊՀ ՈւԽ-ն դատապարտում է ԿԳՄՍ հակաօրինական պահվածքը ուսանողական խնդիրների վերաբերությամբ, ինչպես նաև դատապարտում է բուհ-ի ղեկավարության անգործությունը, որը հանցավոր բնույթ ունի։
Մենք Շիրակի պետական համալսարանի ուսխորհուրդը չենք թողնի, որ սորոսական թևի ներկայացուցիչները անօրինական կերպով զբաղվեն ուսանողական կյանքի կազմակերպմամաբ և բուհ-ի կառավարմամբ, մենք դիմելու ենք դատարան որպեսզի կասեցվի այս խայտառակ որոշումը և դիմելու ենք պատկան մարմիններին որպեսզի բարձրացվի այս հարցը հանրային տիրույթում։

08/10/2020
28/09/2020

❗❗Ուշադրություն❗❗
Հարգելի ուսանողներ, ինչպես նաև քաղաքացիներ քիչ առաջ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ ի հետ որոշեցինք, որ բոլոր այն ուսանողները ինչու չէ նաև հասարակ քաղաքացիները, որոնք ունեն ցանկություն աջակցել մեր առաջնագծի զինծառայողներին,ապա կարող եք ներքոհիշյալ ցուցակում առկա ապրանքները բերել Շիրակի պետական համալսարան ի ակումբ վաղը 29.09.2020 ժամը 10:00-ից մինչև 16:00

Հարցերի դեպքում զանգահարեք ☎️(077) 17-69-39 և ☎️(098)09-08-07 ☎️(094)67-91-47

Անհրաժեշտ ապրանքների ցանկը

- Պահածոներ🥫🥫
- Խտացրած կաթ🥛
- Ծխախոտ🚬🚬
- Վիրակապական նյութեր🩹🩹
- Բետադին (Դեղամիջոց)💊
- Նատրիումի քլորիդ🧴🧴
- Կատետորներ💉
- Հիգիենայի պարագաներ
- Մարտկոցներ(1,5-AAA; 1,5-AA)🔋
- Power bank🔋
- Լապտերներ🔦
- Քնապարկեր
- Մոմ🕯️
- Չոր սպիրտ🧴

#ՀաղթելուԵնք🇦🇲

27/09/2020

Նորից հիշեցնում ենք, որ Արցախի սահմանի իրավիճակով պայմանավորված վաղը 28.09.2020 Ժամը 11։00 Շիրակի պետական համալսարանի բակից (հասցե Պարույր Սևակ 4) գնում ենք արյան բանկ, կամավոր հիմունքներով արյուն հանձնելու։

Մանրամասների համար դիմեք ՈւԽ պաշտոնական էջերին ֆեյսբուքում և ինստագրամում

#ՀաղթելուԵնք🇦🇲

Photos from ՇՊՀ Ուսանողական Խորհուրդ's post 26/09/2020

Այսօր Ուսանողական խորհրդարան կոչվող ուսանողական խմբակը մամլո ասուլիս էր հրավիրել երկխոսության մեդիա կենտրոնում, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ՇՊՀ Ուսանողական խորհրդի անդամները։ ՇՊՀ ուսանողական խորհրդի մասնակցությունը վերը նշված ասուլիսին չեղավ առանց բարդությունների։ Ռեստարտ Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները ոտնահարեցին ուսանողների իրավունքները խոչընդոտելով ՈւԽ անդամների մասնակցությունը, պատճառաբանելով տեղերի սահմանափակ լինելու և հրավիրված չլինելու փաստը։ Այսինքն ի սկզբանե հրավիրված էին եղել իրենց նախաձեռնության անդամները, որոնք գրված և իրենց ձեռնտու հարցեր պետք է տային, դրանից պարզ էր դառնում որ վերջիններս չեն ցանկանում ներկայացնել ընդհանուր պատկերը։ Չիրականացվեց ասուլիսի գլխավոր նպատակը, այն է հարց ու պատասխանը։
Անընդհատ բարձրացվում էր ուսանողական խորհրդի ոչ լեգիտիմ լինելու միֆը, որը որևէ իրավական հենք չուներ և բանախոսները չկարողացան հստակ ներկայացնել թե ՈւԽ-ն առանց որևէ դատական, իրավական որոշման ինչպես են իրենք ճանաչել ոչ լեգիտիմ։
Ռեստարտ Գյումրի ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները չպատասխանեցին ուսանողների հարցերին։ Ուսանողական խորհրդարանի անդամները կիսատ թողեցին իրենց ասուլիսը չպատասխանելով մի շարք հարցերի, պատճառաբանելով ժամանակի սղությունը, այն ինչ ասուլիսը նախատեսված էր 14:00-16:00, երբ ՇՊՀ իրական ուսանողները սկսեցին իրենց համար ոչ ցանկալի հարցեր տալ, վերջիններս տարրական փախուստի դիմեցին հայտարարելով "մամլո ասուլիսն ավարտված է", քանի որ պատասխանելու դեպքում ի հայտ կգար վերջիններիս սուտն ու կեղծիքը։
Շատ կարևոր ենք համարում, որպեսզի ուսանողներն ու ամբողջ ուսանողական հանրույթը իմանան, որ Ռեստարտ- ուսանողական խորհրդարան հիբրիդային կազմակերպությունը, ուսանողական ֆեյք է, որը սնուցվում է հայտնի հասարակական հիմնադրամից, վայելում է այդ հիմնադրամի կարկառուն դեմքերի աջակցությունը, ինչպես նաև իրենց քայլերը արդարացնում ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ պայմանավորվածությամբ, այն դեպքում, երբ նույն ԿԳՄՍ նախարարությունը ՇՊՀ—ի շուրջ տեղի ունեցողի շուրջ վարում է «ջայլամի» քաղաքականություն: Իսկ Գյումրին ներկայացնող ԱԺ պատգամավորները թող բարի լինեն խնդրին մասամբ տիրապետելով ԱԺ բարձր ամբիոնից դարի բացահայտումները չանեն, քանի որ առնվազն մի կողմից տեղեկանալով «արհեստական ստեղծված» խնդրին չի կարելի հարցի օբյեկտիվ անդրադարձ կատարել: Տպավորություն է, որ պատգամավորը այդ հարցում ունի նեղ անձնական շահագրգռվածություն: Իսկ տարատեսակ հիմնադրամների «վաստակներ» գործունեություն չեն ծավալելու մեր բուհում, առավելևս «Ուսանողական խորհրդի» գործառույթներով:
Թույլ չենք տա!

ՇՊՀ ուսանողական խորհուրդ

17/09/2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 15-ին թիվ մեկ քաղաքական ամբիոնից հնչեցրել է հայտարարություն, որը համարում ենք ՇՊՀ ուսանողական խորհրդի նկատմամբ քաղաքական ճնշում, ինչպես նաև ինքնակառավարվող մարմնի գործունեությանը քաղաքական միջամտություն։

Այսպես, տիկին Բաղդասարյանն իր ելույթում «Ռեստարտ» անվանումով մի խմբակի կողմից որպես «ուսանողական խորհուրդ» ինքնահռչակումը գնահատել է ոչ ավելի, ոչ պակաս, քան նոր ձևավորված ուսանողական խորհուրդ, ինչը դուրս է առողջ տրամաբանությունից և որևէ առնչություն չունի օրինականության հետ։

Միաժամանակ, նույն քաղաքական ամբիոնից բարձրաձայնելով «Ռեստարտ» խմբավորման կողմից ստեղծված իբր նոր ուսանողական խորհրդի գործունեության արգելքների և ՇՊՀ ուսանողներին քաղաքական պրոցեսներում ներքաշելու մասին, պատգամավորն ինքն է քաղաքականացնում ուսանողական խորհրդի գործունեությունը, այն կապելով ապագայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ։ Պատգամավորը փորձում է կեղծ ուսանողական խորհրդի գործունեությունը լեգալացնել ապագայում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներով, մինչդեռ՝ ՇՊՀ ուսանողական խորհուրդն ապաքաղաքական, ապակուսակցական և ինքնակառավարվող անկախ կազմակերպություն է։ Պատգամավորը դիտավորյալ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ՇՊՀ-ում վաղուց գործում է օրինական ուսանողական խորհուրդ, որն ընտրվել է բացառապես ՇՊՀ-ի ուսանողներից կազմված համագումարի կողմից։

Գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պարտավոր է ինքնակառավարվող մարմնի, այն է՝ ուսանողական խորհրդի գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն, զերծ մնալ քաղաքական դիրքն ու հնարավորություններն օգտագործելով ուսանողական համայնքին քաղաքական խարդավանքների մեջ ներքաշելու փորձերից։

Շիրակի պետական համալսարանի միակ ուսանողական խորհուրդը գործում է տարիներ շարունակ, այդ տարիների ընթացքում մշտապես իրականացրել է իր գործառույթները, իր առաքելության շրջանակներում պաշտպանել է ուսանողների օրինական շահերն ու մշտապես հանդես է եկել որպես ուսանողների ներկայացուցչական ինքնակառավարման մարմին։

Ավելին, ՇՊՀ-ի անխափան և մշտական գործող միակ ուսանողական խորհուրդը մշտապես և լիարժեք մասնակցել է և շարունակում է մասնակցել ՇՊՀ-ի կառավարման բոլոր այն գործընթացներին, որոնցում ուսանողական խորհրդի ներկայացուցչական մասնակցությունն ու քվեարկության իրավունքը սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

ՇՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

17/09/2020

Այսօր ուսանողական խորհուրդը նամակով դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին, որտեղ առաջարկվում է վերանայել ուսանողների վարձավճարների չափը, կամ փոխհատուցել կառավարության կողմից 20 տոկոսի չափով։ Պատասխան ստանալուց անմիջապես հետո այն կտեղադրվի էջում։

13/09/2020

Ուշադրություն.

ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չունի ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ։

ՇՊՀ Ուսանողական Խորհուրդ

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան
Սոֆյա Հովսեփյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարություն

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմն 11/09/2020

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմն  Բակալավրի առկա ուսուցման համակարգով սովորող 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների ուսումնական գործընթացն իրականացվում է հ...

05/09/2020

Հայտարարություն, Հանրային իրազեկում

Սիրելի′ ՇՊՀ ուսանողներ, դասախոսներ, բուհական հանրույթ, վերջերս բուհում ստեղծվել է ‹‹ուսանողական խորհրդարան›› անվանմամբ ուսանողական խումբ, որը փորձում է իրեն ներկայացնել որպես նոր ուսխորհուրդ։ Պետք է նշենք, որ վերջիններս ակնհայտ կերպով դրսևորում են սադրիչ պահվածք, տարածելով կեղծ լուրեր և հայտարարություններ, որոնք ակնհայտորեն օրենքից դուրս են և ինքնակոչ։ Ուսանողական խորհուրդը բուհում գործել երկար տարիներ և շարունակում է իր աշխատանքը այսօր։ Ուսանողական խորհուրդը լեգիտիմ է, գործում է իր կանոնադրության հիման վրա, որը չի հակասում բուհի մայր կանոնադրությանը։ ՇՊՀ ուսանողական խորհուրդը չի դադարեցրել իր աշխատանքը, վայր չի դրել իր լիազորությունները, այլ հակառակը՝ համալրել է իր կազմը բազմաթիվ նոր անդամներով։ Մենք մշտապես եղել և շարունակում ենք մնալ ուսանողների կողքին՝ կատարելով մեր առաքելությունը: Խնդրում ենք Ձեզ՝ չտրվել սանդրանքների, զերծ մնալ կեղծ ու իրականության հետ որևէ կապ չունեցող լուրերից և հետևել ՇՊՀ միակ ուսանողական խորհրդի էջերին։

ՇՊՀ Ուսանողական Խորհուրդ

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան
Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan

ՀՀ կառավարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շիրակի պետական համալսարան/Shirak State University

01/09/2020

Սիրելի՛ ուսանողներ, ՇՊՀ ուսանողական խորհուրդը անում է հետևյալ հայտարարությունը.

Քանի որ եղել են դեպքեր, երբ ուսանողները ուսանողական կառույցների անվանումների նմանության պատճառով շփոթում են դրանք, ապա ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ուսանողական խորհրդի գործունեությունը կտրականապես տարբերվում է «ուսանողական խորհրդարանից»։
Ուսանողական խորհուրդը գործում է արդեն երկար տարիներ և միշտ պատրաստ է պաշտպանել ուսանողներին, աջակցել իրենց նախաձեռնություններին և կրեատիվ գաղափարներին։
Ուսանողական խորհուրդը բուհում միակ ուսանողական կառույցն է, որը մասնակցում է համալսարանի կառավարմանը, ունի պատվիրակներ համալսարանի տարբեր մարմիններում։
Ուսանողական խորհուրդը չի պատրաստվում խոչընդոտել ուսանողական որևէ այլ խմբակների աշխատանքին և քաջալերում է բոլոր այն ուսանողներին, որոնք պատրաստ են իրենց ներուժն օգտագործել ի շահ Շիրակի պետական համալսարանի։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել ոչ միայն անվանումներին, այլ նաև լոգոներին։
Դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ։

31/08/2020

❗❗❗
Հարգելի գործընկերներ,

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը հավաքագրում է կամավորներ 2020 թ.-ի սեպտեմբերի 29-ին կայանալիք հեռավար գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։

Ցանկություն ունեցող և հետաքրքրված անձանց խնդրում ենք նամակ գրել @ՇՊՀ ՈւԳԸ ֆեյսբուքյան էջին և մենք կներկայացնենք մանրամասները։

Հարգանքներով` ՇՊՀ ՈւԳԸ թիմ

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Армения
Gyumri

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 09:30 - 18:00