ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ

ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ

Share

Մենք շարժվում ենք առաջ, շարժվում դեպի բարձունքները!

19/12/2025

Հեքիաթային ձևով հանձնվեցին առաջին կուրսի ուսանողների ստուգման գրքույկները ✨

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում, հետաքրքիր ուսանողական օրեր և բարձր գնահատականներ:🥳❤️

Photos from ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ's post 18/07/2025

📚Այսօր Ուսանողական խորհրդի և Հետազոտության և զարգացման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ամեն ինչ հետազոտական աշխատանքի մասին» խորագրով մեկօրյա սեմինարը, որի ընթացքում մասնակիցները ստացան բազային գիտելիքներ՝ հետազոտական աշխատանքի փուլերի, տեխնիկական պահանջների ու բովանդակային կառուցվածքի մասին։

💡 Շնորհակալություն ենք հայտնում Ա․ Սարգսյանին , Լ․ Ասատրյան , ովքեր իրենց փորձով և գիտելիքներով ներշնչեցին ներկաներին ավելի խորությամբ մոտենալ գիտական աշխատանքին։

🌟Մեծ շնորհակալություն բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։ Մենք շարունակելու ենք կրթական ու հետազոտական նախաձեռնությունները՝ ապահովելով ուսանողների առաջընթացը գիտության աշխարհում։

Photos from ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ's post 01/06/2025

Այս օրը խորհրդանիշն է անմեղ ժպիտների, անհոգ խաղերի և սահմաններ չունեցող երազանքների։

Թող բոլոր երեխաների աչքերում միշտ փայլի երջանկության և հույսի լույսը, իսկ աշխարհը լինի արժանի նրանց մանկական պարզությանն ու սիրուն։

Շնորհավոր հունիսի 1✨

Photos from ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ's post 30/05/2025

ՈւԽ-ը ընտանիք է։ ❤️

✨🫂Ընտանիք, որտեղ ամեն մի նախաձեռնություն վերածվում է հիշողության, իսկ ամեն ուղևորություն՝ ջերմ միջավայրի ։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին համախմբվածության, ժպիտների ու լավ տրամադրության համար։☺️

Photos from ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ's post 17/04/2025

📍Ուսանողական խորհրդի 26-ամյակը նշեցինք աղոթքով, լռությամբ ու միասնականությամբ՝ Հառիճավանքում։

🕊️Օրվա խորհուրդն ավելի խորն է՝ մեծ պահքի Ավագ հինգշաբթին։ Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման:

Այս ուխտագնացությունն արտացոլեց այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ուսանողական ընտանիքը՝ հավատք, համերաշխություն, ծառայություն միմյանց ու քաղաքին։

Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ ուղեկցեցին այս լուսավոր ճանապարհին։❤️✨

Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 12/03/2025
Photos from ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ's post 28/02/2025

♟Որտեղ կա միտք, գաղափար և պայքար, շախմատը դրա մեջ չի կարող չլինել։ Մեկ քայլ առաջ դեպի հաղթանակ! Շախմատի առաջնության առաջին փուլն ավարտվեց, և մենք արդեն ունենք 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, ովքեր հաղթահարեցին առաջին փուլը։Մրցակցությունն ավելի թեժ է դառնում, իսկ առաջատարները շարունակում են իրենց ուղին դեպի հաղթանակ , դե իսկ հաջորդ խաղափուլը խոստանում է լինել ավելի լարված ու հետաքրքիր, որտեղ լավագույնները կպայքարեն եզրափակիչ հասնելու համար։

27/02/2025

Ուխ նախագահության թիմը🖤✨

20/02/2025

Շախմատի առաջնությունը սկսված է! ♟️

Մրցակցությունը խոստանում է լինել հետաքրքիր և լարված, իսկ լավագույնները կպարգևատրվեն 🏆
Ստուգիր քո տրամաբանական մտածողությունը և մարտահրավեր նետի՛ր:
Գրանցվել կարող են, թե՛ ուսանողները, թե՛ դասախոսական և վարչական աշխատակազմը։ Սիրով սպասում ենք բոլորիդ։

Մասնակցության համար գրանցվե՛ք հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdwJzkDeZKlVfm14z41snY3SNpCUSK9H1-7jFNryc2YIf50Fw/viewform

Photos from ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական Խորհուրդ's post 28/12/2024

Երբ ժողի մեծ ընտանիքը հավաքվել է տոնելու գալիք տոները և ուրախանալու միասին...

✨️Տարեվդրջյան միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր , որը համախմբեց մեզ ։

🎅Թող 2025 թվականը բոլորիս համար լինի բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի:

🎉Մաղթում ենք առողջություն, երջանկություն, սեր և ուժեղ կամք:Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն:

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Vazgen Sargsyan Street
Gyumri