Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան

Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան, College & University, Gyumri.

Photos from ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch's post 14/10/2022

Հարգելի ընկերներ,
ՀԱՊՀ հարգարժան գործընկերներ,
մասնաճյուղի սիրելի ուսանողներ և աշակերտներ,

Երեկ, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, վերջին անգամ մասնակցել եմ մասնաճյուղի գիտական խորհրդի նիստին, որտեղ ներկայացրել եմ մասնաճյուղի 2021-2022թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, մասնաճյուղի և ընդհանրապես մարզային կրթության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավելու նշմարվող ուղիների իմ տեսլականը: Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնել մայր ԲՈՒՀ-ի և մասնաճյուղի ողջ անձակազմին, ուսանողական ու աշակերտական համակազմին՝ նպատակասլաց և արդյունավետ աշխատանքային տարվա համար: Հուսամ, անձամբ առիթ և ցանկություն կունենաք այցելելու, ծանոթանալու պոլիտեխնիկյան մեր նորացված առօրյային և ինչու ոչ ձեր և ձեր հարազատների կրթության կարևոր առաքելությունը վստահել մեր մասնաճյուղին:

Նշեմ, որ դիմում էի ներկայացրել ՀԱՊՀ ռեկտորին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որն ընդունվել է: Շնորհակալ եմ Գոռ Վարդանյանին լիարժեք վստահության և այս ամբողջ ընթացքում մասնաճյուղին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, որի վերջին դրսևորումն էր հենց երեկ մասնաճյուղում բացված նոր համակարգչային լաբորատորիան: Առավել քան վստահ եմ, որ Պոլիտեխնիկը լուրջ առաջընթաց է գրանցելու նրա ղեկավարման տարիներին:

Այս ընթացքում շրջանառվող շահարկումներին վերջ տալու նպատակով՝ շեշտեմ, որ սույն որոշումն ամբողջությամբ իմն է: Շարունակելու եմ դասավանդել իմ հարազատ ԲՈՒՀ-ում, ղեկավարել ուսանողների ավարտական աշխատանքներ, աշխատել և ջատագովել հանուն մեր երկրում և հատկապես մարզերում որակյալ կրթական միջավայրերի ձևավորման, սակայն օրվա իրողություններում ինձ չեմ տեսնում կրթության ոլորտի պաշտոնատար անձի կարգավիճակում: Չեմ ցանկանում առավել ընդլայնվել պատճառների ներկայացման հարցում, և պետք է խնդրեմ լրատվական դաշտին պարզապես ի գիտություն ընդունել այս մոտեցումը և դրանից վերնագրեր չսարքել. «սենսացիոն» վերնագրերի պակաս այսօր ցավոք չկա...

Հաջողություններ եմ ցանկանում իմ գործընկեր Արթուր Կոստանդյանին այս պատասխանատու պաշտոնում և աջակցությունս եմ հայտնում Գյումրու մասնաճյուղի զարգացման բոլոր նախաձեռնություններում:

Հարգանքով՝
Տիգրան Պետրոսյան

06/05/2022

📚 Մնացել է ընդամենը չորս օր քո կայուն ապագայի համար ճիշտ ընտրություն կատարելու համար:
⚠Եթե դեռ չես կատարել քո ընտրությունը, ապա հիշիր❗❗❗, որ հեռավոր 2026թ. երբ կստանաս բակալավրի կոչումդ, աշխատաշուկան և դրա պահանջները խիստ տարբերվելու են օրվա իրողությունից, և հենց ելնելով դրանից
✅ ԱՅՍՕՐ ԸՆՏՐԻՐ ԱՊԱԳԱՅԻՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ🎯🎯🎯:
➡️ Անցիր հղումով ՊՈԼԻՏԵԽՆԻԿՅԱՆ առօրյայի հետ ծանոթանալու համար https://polytech.am/obol
#ԴեպիՏեխնոլոգիականՀամալսարան #ընդունելություն

16/04/2022

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

12/04/2022

Բուն քննական գործընթացների համար արագացված գիտելիքներ և փորձառություն հավաքելու ևս մեկ, ինտենսիվ հնարավորություն ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի կողմից։
Տարածեք մեր մարզի դիմորդների շրջանում, կամ պարզապես նշեք նրանց այս փոստի տակ։

📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը 2022-2023 ուսումնական տարվա համար մեկնարկում է նախապատրաստական պարապմունքներ՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից։

Դիմել կարող են 2022-2023 ուսումնական տարում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ ընդունվել պատրաստվող դիմորդները։

Պարապմունքներն իրականացվելու են մասնաճյուղի փորձառու դասախոսների կողմից։
Մանրամասների համար կարող եք զանգել՝ +374 93 49 66 03
Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 18-ն է։

Photos from ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch's post 07/03/2022

#դեպիՊոլիտեխնիկ #ՊոլիտեխնիկԳյումրի

Photos from ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch's post 20/12/2021

Ասատուրյան Հենրիկ Լևոնի
Թորոյան Գրիգոր Ռոբերտի
Հովհաննիսյան Գառնիկ Կարենի
Խաչատրյան Միսակ Վարուժանի
Մկրտչյան Կոլյա Գևորգի
Տոնոյան Հովհաննես Վարդանի
Պետրոսյան Աշոտ էդվարդի

Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը` մեր սրտերում:

Photos from Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան's post 28/09/2021

Հարգելի ընկերներ,
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել եմ առաջարկ` զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։
Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից , ընդունել եմ առաջարկը։
Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել։

«ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» հատուկ թողարկում «ԳՅՈՒՄՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀԱՊԱՆԸ» ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 09/05/2021

Բոլոր ժամանակներում, ցանկացած ձևաչափի միջոցառումներում, եթե ներկա էր տիկին Կիրակոսյանը, ուրեմն Շիրակն ու Գյումրին ներկայացված էին առավելագույնս, ներկայացված էին չնաշխարհիկ ու հարուստ հայերենով, գյումրեցուն բնորոշ համով, հոտով և ջիգյարով...
Ցավոք, կանգնեց մարզին և քաղաքին անմնացորդ նվիրված սիրտը...
Տիկին Հասմիկ ջան, քո տեղն այս քաղաքում դատարկ կմնա...
ննջիր խաղաղությամբ...

«ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» հատուկ թողարկում «ԳՅՈՒՄՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀԱՊԱՆԸ» ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 2021 թվականի մայիսի 9-ին կյանքից հեռացավ մեծատառով մարդ,իսկական համով-հոտով գյումրեցի, Գյումրվա մշակույթի պահապան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրի հա...

03/04/2021

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։

17/03/2021

Մասնագիտական վերապատրաստումներն ու սուպերվիզիան այն գործիքներն են, որոնց օգնությամբ մեր թիմը մատուցում է որակյալ ծառայություններ: 🤝 Սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցություն պատերազմի զոհերի ընտանիքներին ծրագրի թիմն ավելի քան 4 ամիս գործում է Շիրակի մարզում: Զոհված, անհայտ բացակայող, գերեվարված ավելի քան 50 զինծառայողների ընտանիքներ ստանում են սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն:

Մեր ծառայությունները հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը։ ☎️ Ընտանիքները կարող են կապ հաստատել ծրագրի սոցիալական աշխատողի հետ՝ 093586486 հեռախոսահամարով։

Over the past four months, we have provided social, psychological and legal support to more than 50 families of war victims as well as captive and MIA soldiers. Professional trainings and supervision, as shown in the accompanying picture, enable us to provide even higher quality services.

We are available to all Shirak-area families in need. ☎️ You can contact our social worker at 093586486.

16/02/2021

Բաց մրցույթ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ եւ ՏԱՎՈՒՇԻ ֆերմերների համար։

‼️Դիմումների վերջնաժամկետը՝ 2021թ. մարտի 1-ը:

Դիմի ՛ր 🍀 10 000 եվրոյի չափով կանաչ գյուղատնտեսական ծրագրերի աջակցության բաց ՄՐՑՈՒՅԹԻՆ միայն ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ եւ ՏԱՎՈՒՇԻ ֆերմերների համար։

Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին եւ ներբեռնի ՛ր հայտադիմումն այստեղ 🔗 https://mineconomy.am/page/1763

‼️Դիմումների վերջնաժամկետը՝ 2021թ. մարտի 1-ը:

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Gyumri