ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch

Share

Ողջունում ենք Ձեզ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում

1997թ. մայիսի 30-ին ՀՀ Կառավարության 131-րդ որոշման համաձայն` Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բացվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի մասնաճյուղը, որն հետագայում սկսեց կոչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ:

Գործունեության սկզբում բուհն ուներ մեկ ֆակուլտետ` երկու մասնագիտություններով՝ «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ»:
Հետագա զարգացումներ

12/06/2026

📌Ի գիտություն օտարերկրյա այդ թվում սփյուռքահայ դիմորդներին:

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն։

Դիմելու ժամկետները՝ կայքում ⤵ https://escs.am/am/news/36952

Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 08/06/2026

արի մագիստրատուրա ․․․

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը այսօրվանից հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2026-2027 ուստարվա ընդունելությունը, որը կտևի մինչև հունիսի 26-ը ներառյալ։

Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2 փուլով՝

📌Առաջին փուլ՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ,

📌Երկրորդ փուլ՝ օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ։
Ավելին 👇
https://asuegb.am/new/magistratourayi-yndouneloutyoun/

Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 08/06/2026

🎓 Աշխատանքային շաբաթը մեկնարկել է, իսկ բուհում դեռ քննական տրամադրություն է։

Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 02/06/2026

📌 ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պատվիրակությունը վերջերս պաշտոնական այցով այցելել է Հունաստանի Հանրապետություն՝ Կրետե մասնակցելու «5-րդ Միջազգային աշխատակազմի շաբաթ» (5th International Staff Week) ծրագրին։
Միջոցառումը կազմակերպվել էր University of Crete-ի և University of Piraeus-ի համագործակցության շրջանակում։

✔️ Ծրագրին մասնակցում էին աշխարհի շուրջ 20 համալսարանների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրին իրենց բուհերի գործունեությունը։

Միջազգային ծրագրի շրջանակում ելույթով հանդես եկավ նաև ՀՊՏՀ ԳՄ տնօրեն Կարեն Պետրոսյանը՝ ներկայացնելով «Human 2030: Competitiveness and Indispensability» խորագրով զեկույցը։ Իր խոսքում նա անդրադարձավ 2030 թվականին ընդառաջ մարդկային կապիտալի զարգացման, մրցունակության և ժամանակակից աշխարհում մարդու անփոխարինելիության հիմնախնդիրներին։ Զեկույցում հատուկ ուշադրություն դարձվեց նաև կրթության ժամանակակից միտումներին, արհեստական բանականության դարաշրջանում կրթության դերին, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերներին, հնարավորություններին ու տեխնոլոգիաների փոխանցմանը։

Հագեցած աշխատանքային շաբաթվա ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման շուրջ։ Մասնավորապես, քննարկվեցին կրթական ծրագրերի համադրման, ուսանողների և աշխատակիցների շարժունության, համատեղ հետազոտությունների, կրկնակի դիպլոմավորման ծրագրերի, ինչպես նաև համատեղ իրավիճակային վերլուծությունների իրականացման հնարավորությունները։ Արդյունքում հստակ ուրվագծվեցին առաջիկա համատեղ գործողությունները։
________________________

The delegation of the Armenian State University of Economics Gyumri Branch recently conducted an official visit to the Republic of Greece, on the island of Crete, to participate in the international program "5th International Staff Week". The event was organized through the collaborative partnership between the University of Crete and the University of Piraeus.

✔️ The program brought together representatives from around 20 universities worldwide, who presented the core activities and operations of their respective higher education institutions.

As part of the international program, Dr. Karen Petrosyan, Director of the ASUE Gyumri Branch, delivered a keynote address and presented a comprehensive report titled "HUMAN 2030:Rethinking the role of universities in preparing adaptive societes". In his speech, he addressed the critical challenges of human capital development heading towards the year 2030, alongside the concepts of competitiveness and the indispensability of human roles in the modern world. Special emphasis within the report was also placed on contemporary trends in education, the fundamental role of education in the era of Artificial Intelligence (AI), as well as the existing challenges, opportunities, and technology transfer within the sector.

Throughout the intensive working week, the participants successfully reached a number of agreements regarding future institutional cooperation and the implementation of joint initiatives. Specifically, discussions covered opportunities for the alignment of educational curricula, student and staff academic mobility, joint research projects, double-degree programs, as well as the ex*****on of collaborative situational case studies. As a final outcome, the core actions and frameworks for upcoming mutual endeavors were clearly outlined.

01/06/2026

Շնորհավոր հունիսի 1🎉

01/06/2026

📌ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար հայտարարում է բաց մրցույթ:

✔️Պարզեցված ընթացակարգով՝ ակադեմիական կազմի 1 ուսումնական կիսամյակով, 1 ուսումնական տարով, 1 տարով կամ ժամավճարային հիմունքներով տեղակալման պայմանով:
Պարզեցված ընթացակարգով ակադեմիական կազմի թափուր պաշտոնների հավակնորդներին ներկայացվող պահանջները, տեղակալման ենթակա պաշտոնները, դրանց հաստիքային միավորները, յուրաքանչյուր հաստիքային միավորի դրույքաչափը (կամ ժամավճարի հիմունքով տեղակալվելու պայմանը), մրցույթի պայմանները և հայտարարության մեջ նշված ժամկետում մրցույթին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են հետևյալ հղմամբ👇
https://asuegb.am/new/akademiakan-kazmi-tapour-pashtonneri-2/

Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 01/06/2026

📌 ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում այսօր տեղի ունեցավ 2025–2026 ուստարվա շրջանավարտների հետ նախապես պլանավորված «Թեյախմություն» հանդիպումը։

🎓 Հանդիպմանը ներկա էին Կարեն Պետրոսյանը և տնօրենի պարտականությունները կատարող Հայկարամ Դրմեյանը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին շրջանավարտներին՝ բուհական տարիների ընթացքում ցուցաբերած ակտիվ մասնակցության, նախաձեռնողականության և համալսարանական համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

👆 Հանդիպման ընթացքում քննարկվեցին համալսարան–շրջանավարտ համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։ Ընդգծվեց, որ բուհը մշտապես կարևորում է իր շրջանավարտների դերը՝ որպես համալսարանական արժեքների կրողների և համատեղ զարգացման կարևոր գործընկերների։

🐻 Հանդիպման ավարտին մասնակիցներին անակնկալ այցելեց արջուկը՝ շնորհավորելու բոլորին Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ ստեղծելով ջերմ, ուրախ և մանկական հիշողություններով լի մթնոլորտ։

🤗 Մեր բոլորի հոգիներում ապրում է մանուկը։ Թող այս օրը հիշեցնի մեզ մանկության անմեղությունը, անկեղծ ժպիտներն ու այն պարզ ուրախությունները, որոնք տարիների ընթացքում շարունակում են ուղեկցել մեզ։


Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 01/06/2026

🎈 Աշխարհին մանկան մաքրություն է պետք... Շնորհավոր հունիսի 1...

🤗 Մեր բոլորի հոգիներում ապրում է մանուկը, թող այս օրը հիշեցնի մեզ բոլորիս մեր մանկության անմեղությունն ու ուրախությունը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների մանկությունը:

🎉Նվիրենք այս օրը մեր մեջ ապրող մանուկներին․․․․շնորհավո՜ր:

Photos from ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch's post 29/05/2026

🎓ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ավարտական կարևոր փուլ է․

📸 2025-2026 ուսումնական տարվա «Հաշվ.հաշվառում և հարկում» մասնագիտության ուսանողների ամփոփիչ ատեստավորումը🧑‍🎓

29/05/2026

📌 Մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարվա «Հաշվ․հաշվառում և հարկում» մասնագիտության առկա ուսուցման բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը ․․․

📣Միացի՛ր և հետևի՛ր առցանց,
https://www.youtube.com/watch?v=btzCdsUA1Tg

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Վազգեն Սարգսյան 32
Gyumri
3108

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00