13/03/2023
«Նիկոլսկյան ընթերցումներ. ավանդույթներ և նորարարություններ կրթության ոլորտում» խորագրով գիտագործնական գիտաժողով
Տվերի պետական համալսարանը 2023 թվականի ապրիլի 26-ին կազմակերպում է «Նիկոլսկյան ընթերցումներ. ավանդույթներ և նորարարություններ կրթության ոլորտում» խորագրով համա....
25/02/2023
Փետրվարի 23-ին Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ կայացավ վիկտորինա-մրցույթ՝ նվիրված գրքի տոնին։
Վիկտորինան բաղկացած էր երեք փուլից՝ յուրաքանչյուրը տասական հարցից։ Ուսանողներն ունեին 2 օր գրանցվելու համար(ունեինք բավականին լավ արդյունք😊)։ Հարցեր ուղղվեցին ոչ միայն գեղարվեստական, այլև մոտիվացիոն, ֆանտաստիկ և դետեկտիվ գրականությունից։
Մրցույթի գլխավոր մարտահրավերներից մեկը արագությունն էր։ Հարցին պատասխանում էր ամենաարագ կողմնորոշվողը։
16 մասնակիցներից հաղթող ճանաչվեցին երեքը։
🎉Հաղթողներին գրքեր շնորհվեցին։
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ...
#ՇՊՀ ՈւԳԸ
#հավես թիմ
#հավես մրցույթ
24/02/2023
#ՇՊՀ ՈւԳԸ✔️
#հավես թիմ✔️
#հավես մրցույթ✔️
#ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ✔️
19/02/2023
😊🎉Այսօր բոլորս նշում ենք ամենակարևոր տոներից մեկը՝ «Գրքի տոնը»։ Օրը պայմանավորված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով, ով ահռելի գործ է արել՝ ի նպաստ հայ գրականության։ Այս տոնը հայ մարդու հոգուն հարիր մի իրողություն է, երբ ամեն ոք ցանկանում է մյուսին գիրք նվիրել։
Թերևս այսօր նորանոր տեխնոլոգիաները դարձել են գրքի նոր մրցակիցները, այնուամենայնիվ, ուզում ենք հիշեցնել, որ այն երբեք չի զիջի իր տեղը ոչնչի։ Գիրքը քաղաքակրթական արժեք է, միտք, հոգի։ Գրքի շնորհիվ մարդու աշխարհայացքը լիովին փոխվում է։ Գրքի նկատմամբ մեր վերաբերմունքը չպետք է փոխենք, քանի որ մեզ «սնողն» ու կրթողը հենց ինքն է ՝գիրքը։
Շնորհավորում ենք բոլորիս այս ամենանշանավոր, կարևորագույն տոնի առթիվ։
Նվիրե՛ք գրքեր միմյանց՝ նպաստելով դիմացինի զարգացմանը։
🥳Առջևում սպասվում է գեղեցիկ միջոցառում,մանրամասները շուտով։😊✔️
27/09/2022
✅ Փոփոխվել են ՇՊՀ-ի հանրապետական ուսանողական գիտաժողովի ժամկետները։
2022թ.-ի նոյեմբերի 11-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապետական ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
-ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և -տեղեկատվական տեխնոլոգիաներ
-բնագիտություն և աշխարհագրություն
-հայոց լեզու և գրականություն
-օտար լեզուներ և գրականություն
-պատմություն, իրավագիտություն, -քաղաքագիտություն
-տնտեսագիտություն
-մանկավարժություն, հոգեբանություն և -սոցիալական աշխատանք
-մշակույթ և սպորտ
-ռազմագիտություն:
Գիատաժողովին կարող են մասնկացել բակալավրի, մագիստրատուրայի և հետոզոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի հոկտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող պահանջների։
Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում: Մասնակցությունը հնարավոր է առկա և հեռավար:
Մանրամասների համար զանգահարել՝ 094 49 37 93 հեռախոսահամարով
Հանրապետական ուսանողական գիտաժողով ՇՊՀ-ում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2022Թ ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 2022թ.-ի նոյեմբերի 11-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապետ....
01/09/2022
🎊 #ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Գիտության ու կրթության գործի հարգելի՛ նվիրյալներ, սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է պետականության պահպանման ամենահուսալի երաշխավորը, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է լինել մեր նախնիների ազգանվեր գործի շարունակողը և պահպանել ու գալիք սերունդներին փոխանցել մեզ ավանդած մշակութային ժառանգությունը:
Նոր ուսումնական տարվա մեկնարկը պարտավորեցնող է յուրաքանչյուրիս համար, բայց առավել հիշարժան է առաջինկուրսեցիների և առաջինդասարանցիների համար։ Ջերմորեն շնորհավորում եմ բուհում և դպրոցում իրենց նորամուտը նշողներին՝ ցանկանալով բոլորին լուսավոր ճանապարհ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ նոր ուսումնական տարում մաղթելով արգասաբեր աշխատանք։
27/08/2022
✅🎉Օգոստոսի 31֊ին` ժամը 10;00֊ին
✅🎉Հարգելի՛ առաջին կուրսեցիներ, սիրով հրավիրում ենք Ձեզ օգոստոսի 31֊ին` ժամը 10;00֊ին, Շիրակի պետական համալսարան։
Օրվա օրակարգը ներկայացված է ստորև։
Սիրով սպասում ենք...😊
Հարգանքով` ՇՊՀ ՈՒԽ Նախագահություն
18/08/2022
📌 Հանրապետական ուսանողական գիտաժողով #ՇՊՀ -ում
📍 30.09.2022
✅ Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:
✅ Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 16-ը լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող պահանջների։
Մանրամասները` հղումով ⤵️
Հանրապետական ուսանողական գիտաժողով ՇՊՀ-ում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ 30, 2022Թ ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 2022թ.-ի սեպտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապե....
16/08/2022
✔️ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
👉 2022թ.-ի սեպտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապետական ուսանողական գիտաժողով:
Հանրապետական ուսանողական գիտաժողով ՇՊՀ-ում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ 30, 2022Թ ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 2022թ.-ի սեպտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապե....
01/08/2022
🔵 Շիրակի պետական համալսարանում շարունակվում է 𝟮𝟬𝟮𝟮/𝟮𝟬𝟮𝟯 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլը
👉 Մասնագիտությունների և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով․ https://bit.ly/3nQ6yT9
🔵 #ՇՊՀ-ի 𝟮𝟬𝟮𝟮/𝟮𝟬𝟮𝟯 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն
🟠 Մագիստրատուրայի ընդունելության 𝟮-րդ փուլի համար անհրաժեշտ է դիմել մինչև օգոստոսի 𝟮𝟲-ը, աշխատանքային օրերին, ժամը 𝟭𝟬:𝟬𝟬-𝟭𝟲:𝟬𝟬-ն։
👉 Մասնագիտությունների և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով․ https://bit.ly/3nQ6yT9