Yeganyan Language School

Directions

Yeganyan Language School Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yeganyan Language School, School, Movses Khorenatsi 29/6, 8th Military District, Gyumri.

🤝ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված №1 լեզուների դպրոցը Գյումրիում
🍀 3,5 տ. մինչև 104 տ.
🍀Հեղինակային ծրագրեր և դասընթացների նոր ձևաչափ
🍀 Քեմբրիջյան քննություններ
🍀 ОГЭ/ЕГЭ
📌 8-րդ Զինվորական թաղամաս
📌 Մ.Խորենացի 29/6
☎️ +374 93 422 433

26/09/2026

⚠️ Осторожно! Это видео-предупреждение! 😂

P. S. Во время съёмок никто не пострадал. 🛴😅 Немного юмора вам в ленту на выходные.

25/09/2026

Նրանցից ոչ մեկը դեռ դպրոցում անգլերեն չի անցնում։ 🧡 Իսկ շատերն անգամ դեռ դպրոց չեն հաճախում։

Ոմանք մեզ հետ ընդամենը երկու-երեք դաս են ունեցել, ոմանք՝ մի քանի ամիս, ոմանք առաջին տարին են մեզ հետ, իսկ ոմանց հետ արդեն երրորդ տարին է՝ միասին ենք աճում։

Յուրաքանչյուրն ունի իր տեմպը, իր ճանապարհն ու իր սկիզբը։

Ու հատկապես հաճելի է ժամանակի ընթացքում տեսնել, թե այդ ճանապարհը ինչ արդյունքի է վերածվում։ 🫶
Իսկ նրանք, ովքեր մեզ հետ արդեն երրորդ տարին են, արդյունքն իսկապես տեսանելի է․ 6–7 տարեկանում նրանց գիտելիքները կարող են համապատասխանել 4–5-րդ դասարանի մակարդակին։

Իսկ մենք շարունակելու ենք կիսվել նման տեսանյութերով՝ առանց որևէ մոնտաժի։
Սխալներով, փորձերով, դադարներով ու ծիծաղով։ Ամեն ինչ այնպես ՝ ինչպես իրականում կա, առանց ֆիլտրերի և բեմականության, որովհետև հենց սա է YLS-ի պատերի ներսում տեղի ունեցող իրականությունը։ 🤍

25/09/2026

Вот так ещё одну неделю… 😅

Новые группы, новые ученики, новые знакомства — а большинство наших ребят мы специально не показываем. 👀

Ну… сами знаете почему. 😂
Не хочется потом школьного квеста от учителей: «А почему не ко мне?» или внезапного падения оценок. 🙃

А мы просто продолжаем делать своё дело:

учить по-другому, выходить за рамки школьных форматов и учебников, не зубрить тесты, а учиться говорить, oшибаться и не бояться ошибок. 🤍

YLS — больше, чем английский.

15/09/2026

Մոտիվացիան մեկնարկ է։ 🚀
Իսկ կարգապահությունը արդյունքի բանալին։ 🔑

Կարելի է անվերջ ցանկանալ լեզուն սովորել, աշխատասեր ու ընդունակ լինել, նպատակներ դնել, գեղեցիկ նոթատետր գնել ու ոգևորվել նոր գրքով կամ նոր մակարդակով։

Բայց եթե այսօր՝ «արձակուրդ է», վաղը՝ «չեմ հասցնում», հետո՝ «մոռացել եմ», «երկրում չեմ», «այսօր մի քիչ լավ չեմ զգում », «հաջորդ շաբաթվանից կսկսեմ»… ու դրան էլ գումարվում է ևս մի քանի բաց թողած դաս ու լեզուն պարզապես չի հասցնում դառնալ սովորություն։ Չի հասցնում դառնալ քոնը, քո առօրյայի մի մասը։

Յուրաքանչյուր դաս քեզ մի քայլով մոտեցնում է քո նպատակին։ Իսկ
Յուրաքանչյուր ԲԱՑ թողած դաս երկու քայլ հետ է տանում։ 🔙

Կախարդական կոճակ չկա։ 🚫
Կախարդական հնարքներ չկան։ Կախարդական մեթոդներ էլ չկան։ Հրաշագործ ուսուցիչներ ևս։ Հաջողության ուղիղ կեսը կախված է քեզանից ու քո կարգապահությունից։

Լեզուն մեկ օրում, մի քանի ամսում «չեն սովորում»։
Այն ձևավորվում է փոքր քայլերից, որոնք դուք բաց չեք թողել՝ կանոնավոր դասերից, դիսցիպլինայից ու ժամանակից։ ⏳

Մի՛ բաց թողեք ձեր արդյունքը։ 🏆Մի՛ բաց թողեք ձեր քայլը👣

12/09/2026

Первая неделя в YLS, и мы уже не те, что были неделю назад. 🤍

Новые лица, новые группы — и наши уже родные, старые ученики.
Ещё один новый класс. Ещё один новый старт.

И то самое ощущение, когда понимаешь: мы снова в игре.

Дальше — больше.
Следующая остановка: осень. 🍂

02/09/2026

Երբ ամռանը B2 ունեիր, իսկ սեպտեմբերին՝ 👀😂

— What did you do over the summer?
— Էէէ…
— What are your plans for this year?
— Մի րոպե… ես գիտեմ էս ամեն ինչը։ Ուղղակի ուղեղս դեռ արձակուրդում է։ 😂

Հանգիստ, խուճապի չենք մատնվում։
Անգլերենը չի մոռացվել․ ուղղակի ամռանը ինքն էլ արձակուրդ գնացել։ 😌

Մի քանի դաս, մի քիչ խոսակցական պրակտիկա, ու B2-ն նորից կվերադառնա իր տեղը։ 😉

Սեպտեմբերը սկսում ենք ոչ թե «ամեն ինչ մոռացել եմ»-ով, այլ՝ «հիմա կհիշեմ» տրամադրությամբ։ 😂

01/09/2026

Սեպտեմբերի 1-ը՝ առանց պաթոսի և առանց պարտադիր գեղեցիկ խոսքերի։

Երեք ամիս հանգիստ, ճամփորդություններ, ուշ արթնանալ… ու հանկարծ՝ «Վաղը դասի ես»։ 😅
Այո՛, մի փոքր սթրեսային է։ Ու, անկեղծ ասած, ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների համար։
Եվ դա նորմալ է։

Եկե՛ք պարզապես անկեղծ լինենք․ 21-րդ դարի դպրոցը այլ է, այս սերունդը՝ նույնպես։ Եվ կրթությունն էլ այլևս միայն դասագիրք, տնային աշխատանք ու գնահատական չէ։

👩‍🏫 Ուսուցիչներին՝ մի՛ կոտրեք երեխային գնահատականով։ Թող սխալվի, փորձի, նորից փորձի։
Գնահատականը գիտելիքը չէ, իսկ երեխան՝ իր ստացած գնահատականը չէ։
Սովորեցնել սիրել սովորելը շատ ավելի կարևոր է, քան սովորեցնել վախենալ հաջորդ «թեստից»-ից։

👨‍👩‍👧 Ծնողներին՝ մի՛ հարցրեք միայն՝ «Ի՞նչ ստացար»։
Հարցրեք՝ «Ի՞նչ սովորեցիր, ի՞նչ կարողացար, ի՞նչ նոր բան փորձեցիր»։
Թիվը կարող է մնալ օրագրում,ատեստատում, դիպլոմում, բայց հմտությունն է, որ երեխայի հետ մնում է ամբողջ կյանքում։

🧑‍🎓 Աշակերտներին՝ մի՛ վախեցեք սխալվելուց։ Չստացվեց՝ նորից փորձեք։ Էլի չստացվեց՝ քսաներորդ անգամ։ 😄
Հանձնվելը երբեք սովորելու մեթոդ չի եղել։
Երազե՛ք։ Շատ երազեք։ Կարդացե՛ք։ Հարցեր տվեք։ Փորձե՛ք։ Աշխարհը բացահայտե՛ք։

Իսկ լեզուները սովորեք ոչ թե հերթական «9֊10»-ի, այլ կյանքի համար․ ճանապարհորդելու, շփվելու, նոր մարդկանց ճանաչելու, աշխարհը բացահայտելու ու հիշողություններ հավաքելու համար։ 🌍✈️

Դպրոցը սկսվեց։ Թող այս տարի օրագրերում շատ լինեն լավ գնահատականները, բայց կյանքում՝ ավելի շատ գիտելիքը, հմտությունը, փորձն ու հիշողությունները։ ❤️

Շնորհավոր սեպտեմբերի 1-ը։ Դե՛, գնացինք։ 😄

#английскийдлявсех
#языковаяшкола
#гюмри

25/08/2026

Մտնում ենք նոր ուսումնական տարի։ 🚀 2026–2027

Նոր նպատակներ։ Նոր նախագծեր։
Ու մի բան էլ կա՝ ՇԱՏ հետաքրքիր, որի մասին դեռ լռում ենք… 👀

Ոչ, խոսքը լիցենզավորման մասին չէ, քանի որ անգլերենի և ռուսերենի բոլոր տարիքային խմբերի՝ նախադպրոցական, տարրական, միջին և 17+ սովորողների ծրագրերից յուրաքանչյուրն առանձին արդեն վաղուց երաշխավորված է։ Այո, ոչ թե մեկը, այլ բոլորը` ըստ տարիքային խմբերի։

Իսկ սա ուրիշ բան է լինելու… 😉

Ով կհասցնի միանալ մինչև սեպտեմբերի 5-ը, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում շահած կլինի։

Որովհետև YLS-ը քանակի մասին չէ։ Ոչ PR-ի։ Ոչ դպրոցական մոտեցման, ո՛չ դասապատրաստման։

Սա այլ որակի և ձևաչափի մասին է։ Մտածված ոչ ֆորմալ մոտեցումների ու բացառիկ ծրագրերի։
Մի մթնոլորտի, որն այս քաղաքում ուրիշ ոչ մի տեղ չկա` գույն, էներգիա, ճաշակ, արժեքներ, լույս...

YLS-ը պարզապես կրկնօրինակել հնարավոր չէ։ Այն կարելի է միայն զգալ։ ❤️

Իսկ նոր նախագծերի մասին՝ շատ շուտով։

Address

Movses Khorenatsi 29/6, 8th Military District
Gyumri
3811

Opening Hours

Monday 12:00 - 19:00
Tuesday 12:00 - 19:00
Wednesday 12:00 - 19:00
Thursday 12:00 - 19:00
Friday 12:00 - 18:00
Saturday 12:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yeganyan Language School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category