Naro Dolls

Naro Dolls

Share

Hand paint a custom traditional Armenian doll with us and take it home!

23/03/2026

Another beautiful day jumped into memory book of NaroDolls






04/02/2026

Շնորհակալություն որ միշտ մեր կողքին եք The Union of Artisans of Armenia - Հայաստանի արհեստագործների միություն ❤️

As a child, Narine Minasyan fell in love with design and sewing and often made clothes for her own dolls. After working in banking for more than a decade, Narine decided in 2016 to make her childhood dream come true: to create Naro, her own line of handmade dolls and toys. She is constantly inspired by the new cultures and concepts she experiences while traveling. Using carefully chosen fabrics and accessories, she brings creative life and a unique name to each doll she makes.

Մանկուց սիրելով կար ու ձևը՝ Նարինե Մինասյանը հաճախ իր տիկնիկների համար նոր զգեստներ էր կարում: Տասը տարուց ավել բանկային համակարգում աշխատելուց հետո, 2016 թվականին Նարինեն որոշեց իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը. ստեղծել ձեռագործ խաղալիքների և տիկնիկների իր ապրանքանիշը՝ «Նարո»-ն: Նա ոգեշնչվում է ճանապարհորդելիս, երբ բացահայտում է նոր մշակույթներ և գաղափարներ: Օգտագործելով հատընտիր և գունագեղ կտորներ՝ Նարինեն ստեղծագործ կերպար է հաղորդում յուրաքանչյուր տիկնիկին՝ նրանց անվանակոչելով գեղեցիկ և ինքնատիպ անուններով:

Photos from JĘZYK POLSKI NA BRIUSOWIE's post 23/10/2025

We really want to thank to our Jola Goździk who generated this beautiful idea, and Embassy of Poland, Yerevan for supporting it.
These dolls brought new wave of inspiration into our job ❤️

Photos from JĘZYK POLSKI NA BRIUSOWIE's post 22/10/2025

These is how we were preparing examples for polish traditional doll making masterclass ❤️

04/10/2025

Նշում ե]ք Գյումրու օրը
մաս 1

#գյումրի

04/10/2025
Photos from Naro Dolls's post 15/09/2025

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կայացավ ամենամյա Իմ ձեռագործ Հայաստան ցուցահանդես փառատոնը,որը կազմակերպվել էր Teryan Cultural Center ի .armenia ի մեծ ջանքերով ի դեմս Lilit Melikyan ի։
Անչափ շնորհակալ ենք ձեզ եվ ձեր թիմին Лилит Меликян ջան մեծ նվիրումով այս 2գեղեցիկ օրերը կազմակերպելու համար
❤️

04/09/2025

Սիրով կսպասենք ձեզ արհեստին նվիրված ամենամյա ամենագեղեցիկ միջոցառմանը
Հիշեք, սեպտեմբերի 13-14, Կասկադ ❤️

«Տերյան մշակութային կենտրոն»-ը սիրով հրավիրում է ձեզ մեր հերթական մեծ միջոցառմանը՝ 🏛️ Արհեստագործների միության ցուցահանդեսին Կասկադում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։

Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու լավագույն հայ և վրաց արհեստագործներին, որոնց աշխատանքները տարին մեկ անգամ են ցուցադրվում հենց այստեղ։ Այս տարի մեր հյուրերը վրացի արհեստագործներն են, ինչպես նաև նախատեսում ենք հայ-վրացական ազգային հագուստի ցուցադրություն։

📌 Բոլոր այն վարպետներին, ովքեր դեռ չեն հասցրել գրանցվել, հիշեցնում ենք․ գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է։

Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք.
🔹 Ստեղծել մեծ հետաքրքրություն դեպի հայկական ազգային արվեստը և հայ արտադրողը
🔹 Վերակենդանացնել հետաքրքրությունը դեպի ազգային տարազն ու ձեռագործ արվեստը, ձևավորել մշակութային միություններ և զբոսաշրջիկին ուղղորդել դեպի հայ վարպետի արվեստանոց

Այս ցուցահանդեսը մեր երկրորդ խոշոր նախաձեռնության՝ Union of Artisans-ի կարևորագույն դրսևորումն է։ Մենք հպարտ ենք, որ ձևավորել ենք միություն, որտեղ համախմբված են Հայաստանի լավագույն վարպետները։

Մեր ամենահեղինակավոր, ամենահին և ամենահաջողված ցուցահանդեսը մնում է հենց My Handmade Armenia-ն։ Այն ստեղծվել է Սմիթսոնյան ինստիտուտի հետ համագործակցությամբ և շարունակում է իր կյանքը՝ շնորհիվ «Տերյան մշակութային կենտրոն»-ի, նրա ստեղծած Union of Artisans-ի և բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են ու չեն դադարում ստեղծել հրաշքներ։

Սիրով սպասում ենք ձեզ՝ կիսվելու այս հրաշալի ստեղծագործական մթնոլորտով։

21/07/2025

Նամուսով աղջիկներ շարքից ☺️

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Gortsaranayin Lane, 44a
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00