ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ

ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ

Share

Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար…

20/08/2026
Photos from ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ's post 12/08/2026

🎉 Այս անգամ հաղթանակը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 🤖🏆

📅 Օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է Արհեստական բանականության 3-րդ միջազգային օլիմպիադան (IOAI), որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր պատանի մասնակիցներ։ 🌍

🇦🇲 Հայաստանն օլիմպիադայում ներկայացրել է երկու թիմ։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են նաև վարժարանի աշակերտներ Գուրգեն Բայբուրդյանը և Արտյոմ Հովհաննիսյանը։ 👏

🥉🥉 Հայաստանի թիմը միջազգային մրցապայքարում գրանցել է լավագույն թիմային արդյունքը՝ նվաճելով երկու բրոնզե մեդալ։ Իսկ Գուրգեն Բայբուրդյանն ու Արտյոմ Հովհաննիսյանը արժանացել են գովասանագրերի (Honorable Mention)։ 📜✨
💡 Այս հաջողությունը կարևոր ձեռքբերում է թե՛ մեր աշակերտների, թե՛ վարժարանի համար՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մեր կրթական միջավայրում ձևավորվում է նորարարական մտածողությամբ, գիտելիքներով և միջազգային մրցակցությանը պատրաստ սերունդ։ 🚀

👏 Վարժարանի տնօրինությունն ու մանկավարժական հանրույթը ջերմորեն շնորհավորում են Գուրգեն Բայբուրդյանին և Արտյոմ Հովհաննիսյանին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին՝ արձանագրած հաջողության կապակցությամբ։
🌟 Մաղթում ենք մեր աշակերտներին նոր գիտելիքներ, ոգեշնչող գաղափարներ, ինքնավստահություն և մեծ ձեռքբերումներ։ Թող այս հաջողությունը դառնա նոր հաղթանակների մեկնարկ։ 🏆🚀🇦🇲

Photos from ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ's post 28/07/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՖՈՏՈՆ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտներ Ռուզաննա Բայբուրդյանը, Սուսաննա Պետրոսյանը և Յուրի Ղումաշյանը հաջողությամբ մասնակցել են AESA միջազգային գիտական օլիմպիադային՝ կենսաբանություն առարկայից անցկացված առցանց մրցույթին։
Մեր աշակերտներն իրենց գիտելիքների, աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ արժանացել են մեդալների, պատվոգրերի և դրամական պարգևների՝ արժանապատվորեն ներկայացնելով վարժարանն ու գրանցելով հերթական կարևոր հաջողությունը։
👏 Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին և նրանց կենսաբանության ուսուցչուհի Արմինե Թովմասյանին, ում նվիրված աշխատանքն ու մասնագիտական աջակցությունը կարևոր դեր են ունեցել այս հաջողության ճանապարհին։

Photos from ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ's post 22/07/2026

Սիրով տեղեկացնում ենք, որ «ՖՈՏՈՆ» վարժարանի 7-րդ դասարանի աշակերտուհի Մանե Խաչատրյանը փայլուն հաջողություն է գրանցել՝ մասնակցելով «Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ-ի կազմակերպած «Մեղու – հայերենը բոլորի համար» մրցույթին։
Մանեն հաջողությամբ հաղթահարել է մրցույթի բոլոր երեք փուլերը՝
📌 հեռակա փուլը,
📌 դպրոցական փուլը,
📌 հարցազրույցի (առկա) փուլը,
և դարձել է «Մեղու 2025» մրցույթի բացարձակ հաղթող՝ հավաքելով առավելագույն՝ 120 միավոր։ 👏🎉
Այս հաղթանակը վկայում է Մանեի աշխատասիրության, նպատակասլացության և հայոց լեզվի նկատմամբ ունեցած սիրո ու նվիրվածության մասին։
💙 Սրտանց շնորհավորում ենք Մանե Խաչատրյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, հաղթանակներ և շարունակական ձեռքբերումներ։

#Ֆոտոնվարժարան

19/07/2026

📚 Երբ երեխաները սկսում են սիրել ընթերցանությունը, գրքերն այլևս չեն մնում գրադարակներում. դրանք դառնում են նրանց կյանքի մի մասը։
Ահա այսպես են անցնում մեր «Ամառային ընթերցանության ակումբի» օրերը։ 💙

#փոքրիկներիխումբ #Ամառայինընթերցանություն

Photos from ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ's post 16/07/2026

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում անցկացված «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադայում, որին մասնակցում էին մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում բարձր արդյունքներ գրանցած 5–6-րդ դասարանների սովորողները, վարժարանի Vդ դասարանի աշակերտ Արգիշտի Սահակյանը արժանացել է III կարգի դիպլոմի։ 🥉

👏 Սրտանց շնորհավորում ենք Արգիշտիին այս գեղեցիկ ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, գիտելիքների անսպառ ձգտում և շարունակական հաջողություններ մաթեմատիկայի աշխարհում։

14/07/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է ընդունելություն 2026–2027 ուսումնական տարվա համար։

📚 5–12-րդ դասարանների բոլոր դիմորդների համար դիմումներն ընդունվում են առկա ձևաչափով։

✨ Վարժարանում շարունակում է գործել նաև «Արհեստական բանականություն» սերունդ դասարանը, որը հաջող մեկնարկի, գրանցած բարձր արդյունքների և սովորողների մեծ հետաքրքրվածության շնորհիվ կրում է շարունակական բնույթ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողներին հանրակրթությանը զուգահեռ ձեռք բերել արհեստական բանականության, ծրագրավորման և ժամանակակից թվային տեխնոլոգիաների գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ պատրաստվելով ապագայի մասնագիտություններին։
📌 «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններով հետաքրքրված բոլոր աշակերտներին խնդրում ենք լրացնել հետաքրքրության հայտը՝�https://zfrmz.com/naOhug1ICylm3v8BAMhV�որի միջոցով գրանցվածների տվյալները հասանելի կլինեն նաև դպրոցի անհատական հարթակում։

📝 Դիմումներն ընդունվում են ծնողի (օրինական ներկայացուցչի) կողմից։
📅 Դիմումների ընդունումը մեկնարկում է հուլիսի 15-ից։�🕙 Ընդունելության ժամերը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00–14:00։

🏫 Եթե կարևորում եք որակյալ կրթությունը, նորարարական միջավայրը, օլիմպիական և մրցութային հաջողությունները, անհատական զարգացման հնարավորություններն ու ապագային միտված կրթությունը, ապա սիրով հրավիրում ենք միանալու «ՖՈՏՈՆ» վարժարանի» մեծ ընտանիքին։
📍 Սպասում ենք Ձեզ «ՖՈՏՈՆ»-ում՝ միասին կառուցելու գիտելիքի, զարգացման և հաջողության ճանապարհը։ 💙📚

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Charenc 12
Gyumri