16/08/2026
🔶 #ՇՊՀ-ում ավարտական վկայականներ հանձնվեցին 20 կրեդիտի շնորհման մոդուլի մասնակիցներին
🔹 Օգոստոսի 15-ին տոնական էր մթնոլորտը Շիրակի պետական համալսարանում. ամփոփվեցին բուհում իրականացվող «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» (20 կրեդիտի շնորհման) մոդուլով նախատեսված աշխատանքները և վկայականներ հանձնվեցին առաջին փուլի տասնինը շրջանավարտներին:
🔹 ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը ջերմորեն շնորհավորեց ինչպես շրջանավարտներին, այնպես էլ վերոնշյալ մոդուլի ուսումնական պարապմունքներն անցկացրած դասախոսներին, կազմակերպիչներին՝ կարևորելով յուրաքանչյուրի գրանցած արդյունքն ու այն ջանքերը, որ նրանք ներդրեցին այս ընթացքում։ Մոդուլի իրականացման շուրջ չորս ամիսներին կատարված աշխատանքները նա համարեց արդյունավետ համագործակցություն, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանակման հարթակ, ինչը կօգնի մասնակիցներին է՛լ ավելի արդյունավետ լինել իրենց ընթացիկ և ապագա գործունեության ընթացքում։ Ռեկտորն ուրախությամբ և առանձնահատուկ դրվատանքի խոսքերով անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ մեդուլի մասնակիցները կարողացան թիմ ձևավորել և համախմբված ու պարտաճանաչ կերպով մասնակցել թե՛ուսումնական պարապմունքներին, պրակտիկային, և թե՛ ավարտական հետազոտական աշխատանքների պատրաստմանն ու դրանց պաշտպանությանը:
🔹 Ե. Սերոբյանը ողջունեց նաև միջոցառմանը ներկա գտնվող երկրորդ խմբի մասնակիցներին՝ մաղթելով, որ նրանք նույնպես կարողանան հաջողությամբ ավարտել իրենց վերապատրաստումը:
🔹 Իրենց շնորհակալության ու երախտագիտության ջերմ խոսքերով միջոցառումն ամփոփեցին մոդուլի մասնակիցները:
15/08/2026
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ
💢 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջիկայում մեկնարկելու է մի շարք անվճար կրթական ծրագրեր։
Մասնավորապես՝ ⤵️
🔹 AI և թվային հմտությունների զարգացման վեցշաբաթյա դասընթաց՝ արհեստական բանականության, թվային գրագիտության, կիբեռանվտանգության և փափուկ հմտությունների զարգացման ուղղություններով։
🔹 Խոցելի կանանց համար նախատեսված վերապատրաստման ծրագիր՝ տեխնիկական, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են դասընթացներ ինտերնետ անվտանգության և թվային գրագիտության, վեբ ծրագրավորման հիմունքների և սկսնակների համար հաշվապահություն ուղղություններով։
🖇️ Այս ծրագրերը կարող են չափազանց օգտակար լինել ինչպես ուսանողների և երիտասարդների, այնպես էլ ուսուցիչների, դասախոսների և արդեն աշխատող մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները և ինտեգրել նոր գործիքներ իրենց ամենօրյա աշխատանքում։
Դասընթացները նպատակ ունեն մասնակիցներին տալ կիրառելի գիտելիքներ, որոնք կարող են անմիջապես օգտագործվել ուսումնական և աշխատանքային գործընթացներում։
📌 Մասնակցությունն անվճար է։
Ավելին՝ ➡️ https://shorturl.at/Hgk9p
11/08/2026
🔶 #ՇՊՀ-ում ամփոփվեց 20 կրեդիտի շնորհման դասընթացների առաջին փուլը
🔹 «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում այսօր կայացավ «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» (20 կրեդիտի շնորհման) մոդուլով նախատեսված դասընթացների առաջին փուլի ավարտական հետազոտական աշխատանքների պաշտպանությունը՝ ազդարարելով ծրագրի առաջին փուլի հաջող ավարտը։
🔹 Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հինգ տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու նշված մոդուլով նախատեսված ուսումնական աշխատանքները։ Ուսումնառությունն իրականացվում է հիբրիդային՝ առկա և առցանց ձևաչափով։
🔹 Առաջին փուլի դասընթացները մեկնարկել էին ապրիլի 11-ին։ Մասնակիցներն անցել են տեսական և գործնական ուսուցում, իրականացրել մանկավարժական պրակտիկա և մասնակցել մոդուլով նախատեսված դասընթացների ամփոփիչ ստուգումներին։
🔹 Ուսումնական գործընթացն իրականացվել է ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ՝ ապահովելով ծրագրի բովանդակային և մեթոդական բարձր մակարդակը։
🔹 Հետազոտական աշխատանքների պաշտպանության ընթացքում մոդուլի մասնակիցները ներկայացրին ուսումնառության ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքները, մանկավարժահոգեբանական պատրաստվածությունը և դրանց կիրառման կարողությունները։
🔹 Քննությունն անցկացվեց հաստատված կարգի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովի մասնակցությամբ։
🔹 Շիրակի պետական համալսարանը, իրականացնելով իր սոցիալական հանձնառությունը և հավատարիմ մնալով որակյալ կրթության ապահովման ու շարունակական մասնագիտական զարգացման առաքելությանը, շարունակելու է իրականացնել 20 կրեդիտի շնորհման մոդուլի աշխատանքները՝ ապահովելով ոլորտի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական առաջընթացի նոր հնարավորություններ։
07/08/2026
ՇՊՀ-ում կմեկնարկի կիրակնօրյա դպրոց․ Երվանդ Սերոբյան
ՇՊՀ-ում կմեկնարկի կիրակնօրյա դպրոց․ Երվանդ Սերոբյան Աստղիկ Խաչատրյան 7.08.2026 - 19:08 գրված է Աստղիկ Խաչատրյան 7.08.2026 - 19:08 0 դիտում 0 մեկնաբանություն 0 նախորդ գրառումը ՌԴ և ...
27/07/2026
📢 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
2️⃣0️⃣2️⃣6️⃣-2️⃣0️⃣2️⃣7️⃣ ՈՒՍՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
2026-2027 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ #ՇՊՀ ընդունված դիմորդներին խնդրում ենք սույն թվականի օգոստոսի 5-ին և 6-ին, ժամը 10:00-ից մինչև 16:00-ն /ընդմիջում՝ ժ. 13:00-14:00/, ներկայանալ ընդունող հանձնաժողով հետևյալ փաստաթղթերով՝
🔹 Անձը հաստատող փաստաթղթի պատճենը /ծննդյան վկայական կամ անձնագիր-ՀԾՀ (սոցքարտ), կամ ID քարտ և այլն/,
🔹 Փաստաթուղթ միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության մասին /ատեստատ կամ դիպլոմ՝ ներդիրով/,
🔹 3x4 չափի 4 լուսանկար,
🔹 ԳԹԿ-ի կողմից տրամադրված միասնական քննությունների վկայագիր /առկայության դեպքում/
🔹 Զինկոմի կողմից տրամադրված ծանուցագիր և դիմորդի կողմից ներկայացող անձի անձնագիրը՝ պատճենով /ներկայացնում են զորակոչիկ դիմորդները կամ նրանց ներկայացուցիչները, եթե դիմորդն արդեն զորակոչվել է/:
‼️ Այն դիմորդները, ովքեր վերը նշված ցանկից արդեն ներկայացրել են փաստաթղթեր, ապա դրանք կրկին չեն ներկայացնելու:
25/07/2026
🎓✨ #ՇՊՀ-ի քոլեջի 103 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջում տոնական մթնոլորտ էր: Շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին ավարտական դիպլոմները։
2️⃣0️⃣2️⃣6️⃣ թվականին քոլեջն ունեցավ 103 շրջանավարտ, ովքեր ավարտեցին ուսումնառությունը 5 մասնագիտությունների գծով։ Այս օրը կարևոր հանգրվան էր նրանց կրթական ճանապարհին՝ խորհրդանշելով նոր հնարավորությունների և իրենց կյանքի նոր փուլի մեկնարկը։
🔹 Շրջանավարտներին շնորհավորեցին ՇՊՀ հիմնադրամի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրեն Ա. Դավինյանը և դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի պետ-տնօրենի տեղակալ Ա. Բաղդասարյանը։ Նրանք ընդգծեցին կրթության կարևորությունը, մաղթեցին շրջանավարտներին մասնագիտական հաջողություններ, նպատակասլացություն և նորանոր ձեռքբերումներ՝ վստահություն հայտնելով, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները կդառնան նրանց հետագա հաջողությունների ամուր հիմքը։
🌟🎉 ՇՊՀ-ն սիրով շնորհավորում է քոլեջի բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության, մասնագիտական գործունեության և կյանքի բոլոր ոլորտներում։
25/07/2026
🔶 #ՇՊՀ-ն ընդլայնում է արտաքին համագործակցության շրջանակները
🔹 Շիրակի պետական համալսարանում կայացել է աշխատանքային հանդիպում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման նոր ուղղությունները, ՇՊՀ-ում իրավաբանական կլինիկայի հիմնադրման հնարավորությունները և իրավաբանական կրթության ոլորտում նորարարական կրթական մոդելների ներդրման հեռանկարները։
🔹 Նշվել է, որ իրավաբանական կլինիկան կդառնա կարևոր հարթակ ուսանողների գործնական կարողությունների զարգացման, տեսական գիտելիքների կիրառման և իրավական խնդիրների լուծման փորձի ձեռքբերման համար՝ միաժամանակ նպաստելով իրավաբանական կրթության որակի բարձրացմանը։
🔹 Օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև առցանց կլինիկա-լաբորատորիայի մոդելի ներկայացումը։ Մասնակիցներին ներկայացվել են դրա տեխնիկական լուծումները, կրթական հնարավորություններն ու ակնկալվող արդյունքները։
🔹 Ընդգծվել է, որ առցանց կլինիկա-լաբորատորիայի ներդրումն ու կիրառումը կընդլայնի և կբազմազանեցնի ՇՊՀ-ի կողմից հասարակությանը մատուցվող անվճար ծառայությունների ձևաչափն ու բովանդակությունը՝ փաստելով բուհի սոցիալական պատասխանատվության հանձնառության իրականացումը: Դա նաև կբարձրացնի ծրագրի հասանելիությունը, կնպաստի ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրմանը և հնարավորություն կտա ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գործնական ուսուցման գործընթացում։
Նախատեսվում է առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ծրագիր, որը կներառի իրավաբանական կլինիկայի ստեղծման, մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված քայլեր։
🔹 ՇՊՀ-ից հանդիպմանը մասնակցել են ռեկտոր Ե. Սերոբյանը, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրենի ՊԿ Հ. Մելքոնյանը, Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Ա. Գասպարյանը, «Իրավագիտություն» կրթական ծրագրի պատասխանատու Ա. Հովհաննիսյանը և մագիստրոս Գ. Սուլթանյանը։
🔹 Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Շիրակի պետական համալսարանի կրթական և գիտական ներուժի զարգացման, միջազգային գործընկերային կապերի ամրապնդման և ապագա իրավաբանների մրցունակ մասնագիտական պատրաստվածության ապահովման տեսանկյունից։
23/07/2026
📢🎓 Սիրելի՛ դիմորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N 11-Լ հրամանի համաձայն՝ Շիրակի պետական համալսարանը հայտարարում է 2️⃣0️⃣2️⃣6️⃣-2️⃣0️⃣2️⃣7️⃣ ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով առանց ընդունելության քննությունների փորձնական ընդունելություն` առաջին կուրսից ուսուցումը սկսելու համար:
Ընդունելությանը կարող են մասնակցել`
🔹 պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները,
🔹 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները։
➡️ Ընդունելությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտությունների՝https://shsu.am/media/pdf/qolejic-arajin.pdf
📝 Դիմումներն ընդունվում են ս.թ.օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ, ժամը 10:30 -16:00 (ընդմիջում` 13:00 -14:00), բացառությամբ շաբաթ, կիրակի և տոնական օրերի։
Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝ ⤵️
🔹 դիմում` ուղղված բուհի ռեկտորին /լրացվում է տեղում/,
🔹 միջին մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի կրկնօրինակները («Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները ներդիրը ներկայացնում են առկայության դեպքում, իսկ միջին մասնագիտական կրթություն չունենալու պարագայում ներկայացնում են միջնակարգ կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ),
🔹 երկու լուսանկար (3x4 չափսի).
🔹 անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
🔹 զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (միայն արական սեռի հավակնորդների համար).
🔹 հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները.
🔹 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
‼️ Եթե բուհ ընդունվելու հավակնորդների թիվը գերազանցում է հավելված N 2-ով հաստատված ըստ կրթական ծրագրերի տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքներով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝
🔹 գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).
🔹 ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական (միջին թվաբանականը հաշվարկելիս անցում է կատարվում 20 միավորային համակարգի և այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ).
պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողով կամ զանգահարել 091743051 հեռախոսահամարով: