26/08/2025
🎨 Գյումրու Ս. Դ. Մերկուրովի անվան Նկարչական դպրոց
2025–2026 ուսումնական տարվա ընդունելություն
🖌️ Ուսուցում՝ նկարչության։
Ուսուցանվող առարկաներ՝ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակագործություն, կիրառական արվեստ, արվեստի պատմություն, հեռանկար, գունատեսություն, անատոմիա։
📍 Մանրամասների համար դիմեք մեզ ֆեյսբուքյան էջով կամ զանգահարեք՝
+374 312 53912, +374 77 891110
✨ Միացիր արվեստի աշխարհին և բացահայտիր քո ստեղծագործական կարողությունները!
10/06/2025
🎨 Այս տարվա պլեներային դասեր կենտրոնական զբոսայգում:
Բացահայտում ենք գույնի և լույսի հրաշքները՝ բնության գրկում։
04/05/2025
Հանրապետական շաբաթօրյակի շրջանակում Մերկուրովի նկարչական դպրոցում նույնպես անցկացվել է համատեղ մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
10/03/2025
🎵 Լորիս Ճգնավորյանը կրկին Գյումրիում!
Աշխարհահռչակ կոմպոզիտորն ու դիրիժորը վերադարձել է այն քաղաք, որտեղ նրա տեսլականը կյանք ստացավ։
✨ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սան Անի Նահապետյանը պատրաստել է հուզիչ նվեր՝ մաեստրոյին նվիրելով իր սրտի ջերմությունը և արվեստի շունչը։
10/01/2025
Քննական օր
📚 2024-2025 ուսումնական տարի, առաջին կիսամյակ
06/12/2024
Մերկուրովի նկարչական դպրոցում տեղի ունեցավ մի յուրահատուկ հանդիպում։ Գյումրու Տուն Ինտերնատի մեր սիրելի պապիկներն ու տատիկները այցելեցին դպրոց և երեխաների հետ միասին նկարեցին։ Այս անկեղծ ու ջերմ միջոցառումը միացրեց տարբեր սերունդների, և արդյունքում ստեղծվեցին ոչ միայն նկարներ, այլ նաև անկրկնելի հուշեր։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ այս օրն իսկական տոն դարձնելու համար։
05/06/2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:
Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը կայացել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են Ս.Դ. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները, նրանցից 6-ը հաղթահարել են 1-ին փուլը և պարգևատրվել հավաստագրերով: