Progress Hamalsaran

Call Directions Website

Progress Hamalsaran «ՊՐՈԳՐԵՍ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
(1)

Գյումրու «Պրոգրես» համալսարանում մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ համար ընդունելությունը: Դիմորդնե...
18/08/2026

Գյումրու «Պրոգրես» համալսարանում մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարվա ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ համար ընդունելությունը: Դիմորդները, ովքեր մասնակցել են առաջին փուլին և դուրս են մնացել մրցույթից, կարող են մասնակցել երկրորդ փուլին։

10/08/2026

ԲԺԻՇԿ-ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Գյումրու «Պրոգրես» համալսարանը ընդլայնում է իր միջազգային բժշկական կրթական թիմը և բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում տարբեր բժշկական մասնագիտությունների գյումրիաբնակ բժիշկ-դասախոսների՝ օտարերկրյա ուսանողների համար բժշկական առարկաներ դասավանդելու նպատակով։
Պահանջներ
• Բարձրագույն բժշկական կրթություն և համապատասխան մասնագիտացում,
• մասնագիտական աշխատանքային փորձ
• դասավանդման փորձ
• անգլերենի C2 մակարդակի իմացություն, ներառյալ բժշկական և մասնագիտական անգլերենի գերազանց տիրապետում,
• ուսանողակենտրոն և գործնական ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման կարողություն,
• մասնագիտական և ակադեմիական նյութեր անգլերեն լեզվով մշակելու կարողություն,
• բարձր հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում։
Հիմնական պարտականություններ
• համապատասխան բժշկական առարկայի դասավանդում անգլերեն լեզվով,
• տեսական և գործնական պարապմունքների կազմակերպում և իրականացում,
• կլինիկական դեպքերի վերլուծություն և դեպքերի վրա հիմնված ուսուցման իրականացում,
• ուսումնական և մեթոդական նյութերի մշակում և թարմացում,
• առարկայական ծրագրերի, քննական հարցաշարերի և գնահատման նյութերի կազմում,
• ուսանողների ակադեմիական խորհրդատվություն և մասնագիտական ուղղորդում,
• մասնագիտական ոլորտի ժամանակակից գիտական և կլինիկական զարգացումների ներառում ուսումնական գործընթացում։
Առավելություն կհամարվի բժշկական բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման, օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքի, ակադեմիական կամ գիտահետազոտական գործունեության փորձը։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին

2026 թվականի հուլիսի 30-ին Գյումրիի «Պրոգրես» համալսարանում տեղի ունեցավ 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլ...
04/08/2026

2026 թվականի հուլիսի 30-ին Գյումրիի «Պրոգրես» համալսարանում տեղի ունեցավ 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ծնողներ և շրջանավարտների հարազատներ։ Ռեկտորը և հյուրերը ջերմորեն շնորհավորեցին շրջանավարտներին՝ նրանց հանձնելով պետական և միջազգայնորեն հավատարմագրված դիպլոմներ։
Դիպլոմներ ստացան համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերի 10 մասնագիտությունների, ինչպես նաև համալսարանի Բժշկական քոլեջի «Մանկաբարձական գործ», «Քույրական գործ», «Դեղագործություն» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությունների շրջանավարտները, այդ թվում՝ նաև օտարերկրյա ուսանողները։
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ։

27/07/2026

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

Գյումրու «Պրոգրես» համալսարանի բժշկական քոլեջի 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը։

✅ Հայտագրումն իրականացվում է my.emis.am և hayt-college.emis.am էլեկտրոնային հարթակների միջոցով։

📍 Եթե հայտագրման ընթացքում հանդիպեք դժվարությունների, կարող եք այցելել Գյումրու «Պրոգրես» համալսարան, որտեղ Ձեզ կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն։

⏳ Մի՛ բաց թողեք Ձեր հնարավորությունը․ հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 31-ը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՄի՛ բաց թողեք ձեր կրթությունը հաջորդ մակարդակում շարունակելու այս հնարավորությունը։Եթե բարձր առաջադիմությամ...
22/07/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մի՛ բաց թողեք ձեր կրթությունը հաջորդ մակարդակում շարունակելու այս հնարավորությունը։
Եթե բարձր առաջադիմությամբ ավարտել եք միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը (քոլեջ), ապա ունեք հնարավորություն ուսումը շարունակելու Գյումրու «Պրոգրես» համալսարանում՝ 2-րդ կուրսից։
📌 Դիմումների ընդունման ժամկետը՝ հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը։

Ի գիտություն Գյումրու «Պրոգրես» համալսարանի բժշկական քոլեջի դիմորդների 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործըն...
26/06/2026

Ի գիտություն Գյումրու «Պրոգրես» համալսարանի բժշկական քոլեջի դիմորդների

2026-2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացվում է my.emis.am և hayt-college.emis.am էլեկտրոնային հարթակների միջոցով։

Առցանց գրանցումը իրականացվում է․

Ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) պետք է նույնականացվի և ստեղծի անձնական էջ my.emis.am հարթակում։
Դրանից հետո hayt-college.emis.am ընդունելության հարթակում անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, կցել պահանջվող փաստաթղթերը (լուսանկար, կրթության վկայական և այլ անհրաժեշտ տվյալներ) և ընտրել Գյումրու «Պրոգրես» համալսարանի բժշկական քոլեջը, ինչպես նաև նախընտրած մասնագիտությունը։

Դիմորդը կարող է մրցույթին մասնակցել մեկ ուսումնական հաստատության մեկ մասնագիտության գծով։

Ոլորտային մասնագիտությունների համար հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 24-ը, ժամը 18:00։

Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը։

Առցանց գրանցման դեպքում դժվարություններ ունենալիս, կարող եք այցելել Գյումրու «Պրոգրես» համալսարան:

16/06/2026
Գյումրու «Պրոգրես» համալսարանում շարունակվում են 2025–2026 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագ...
16/06/2026

Գյումրու «Պրոգրես» համալսարանում շարունակվում են 2025–2026 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Հաջողությամբ ավարտական աշխատանքներն ու մագիստրոսական թեզերը պաշտպանեցին «Օտար լեզու և գրականություն», «Ֆինանսներ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Բուժական գործ» մասնագիտությունների շրջանավարտները։

Address

Տիգրան Մեծի 1
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

031255180

Alerts

Be the first to know and let us send you an email when Progress Hamalsaran posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share