Legato Youth Cultural NGO

Legato  Youth Cultural NGO

Share

"LEGATO" Youth Cultural Non-Governmental Organization
"ԼԵԳԱՏՈ" Երիտասարդական Մշ

Photos 06/06/2016

Հարգելի երիտասարդներ, կարող եք ակտիվորեն մասնակցել ծրագրի դիտարկումներին ձեր մարզերում։

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԼոգոՍ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ 2016 թ. հունիսի 1-ից մեկնարկեց «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացման խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի ԲՍՓ գործակալության հանձնաժողովների կողմից մատուցվող ծառայությունների թափանցիկ և հաշվետվողական գործունեության իրականացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, ձևավորել Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում գործող մոնիթորինգային կարողություններով և շահերի ու իրավունքների պաշտպանությանբ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններից և ԶԼՄ-ներից կազմված հասարակական մշտադիտարկման խումբ։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, խմբում ներգրավված կլինեն ներկայացուցիչներ Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզպետարանների համապատասխան բաժիններից, ինչպես նաև շահառուներ՝ ԲՍՓ հանձնաժողովներից։
Ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել համակարգային և ընթացակարգային բարեփոխումների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:
Առաջարկությունների փաթեթի քննարկման նպատակով նախատեսվում է կազմակերպել ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց կմասնակցեն ոլորտի պատասխանատուներ գործադիր և օրենսդիր իշխանություններից, շահառուներ: Առանձին Ֆոկուս խմբային քննարկումներ կկազմակերպվեն Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում ակտիվ գործունեություն ծավալող իրավապաշտպան և հակակոռուպցիոն գործունեությամբ, ինչպես նաև հաշմանդամութություն ունեցող անձանց հիմնախնդիրնորվ զբաղվող ՀԿ-ների և ԶԼՄ ներկայացուցիչների համար։
Ծրագիրը նպատակ ունի նաև ստեղծել «Շիրակի մարզի ԲՍՓՀ-ների կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության մշտադիտարկման կենտրոն», որն իր պաշտոնական կայքէջըում լուսաբանելու է կենտրոնի կողմից իրականացվող մշտդիտարկման այցերի ընթացքը, արդյունքները, ինչպես նաև կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Կենտրոնում գործելու է նաև արագ արձագանքման հեռախոսահամար, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ բողոքներ և առաջարկություններ՝ կապված ԲՍՓ հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն դրսևորումների հետ։
Ծրագրի իրականացման ժամկետները՝ 2016թ հունիս 1-ից 2017թ հունվարի 30-ը։ Ծրագրի բյուջեն կազմում է 4․899․840 ՀՀ դրամ։

Շիրակի մարզում բացվել են միգրացիոն տեղեկատվական կենտրոններ | Asparez 25/05/2016

Շիրակի մարզում բացվել են միգրացիոն տեղեկատվական կենտրոններ

Շիրակի մարզում բացվել են միգրացիոն տեղեկատվական կենտրոններ | Asparez Շիրակի մարզի Արթիկի, Մարալիկի, Ազատանի, Ախուրյանի, Աշոցքի եւ Ամասիայի համայնքապետարաներին կից արդեն 1 ամիս է` գործում են  միգրացիոն տեղեկատվական կենտրոններ: Կենտրոնները բացվել են անժամկետ` «ԼԵԳԱՏՈ» երիտասարդական, մշակութային ՀԿ-ի կողմից իրականացվող` «Անօրինական միգրացիայի եւ թրաֆիքինգի վերաբերյալ մա...

Photos from Legato  Youth Cultural NGO's post 02/05/2016

«ԼԵԳԱՏՈ» Երիտասարդական Մշակութային ՀԿ-ի կողմից իրականացվող` «Անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ մարզային իրազեկում» ծրագրի շրջանակներում Արթիկ, Մարալիկ, Ազատան, Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքների համայնքապետարաներին կից բացվեցին «Միգրացիոն տեղեկատվական կենտրոն»-ներ:

Աշխատանքային օրերն և ժամերը.
Արթիկ- Յուրաքանչյուր շաբաթ, ժամը 11:00-13:00:
Ախուրյան- Յուրքանչյուր երեքշաբթի, ժամը 10:00-16:00:
Ազատան- Յուրաքանչյուր օր, ժամը 10:00-17:00: Բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ամասիա- Յուրաքանչյուր շաբաթ, ժամը 12:00-14:00:
Մարալիկ- թարմացվում է
Աշոցք- Յուրաքանչյուր շաբաթ, ժամը 13:00-15:00:
Հ.Գ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:

home 27/04/2016

2014 թ. ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է միջինից բարձր էմիգրացիոն ուժ։
http://erit.am/news/hy/69216

home

Photos from Legato  Youth Cultural NGO's post 25/04/2016

Մասնակից երիտասարդներին տրամադրվեց վկայականներ:

Photos from Legato  Youth Cultural NGO's post 24/04/2016

Օր 4 Մաս 2
"ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռավարակների փոխանցման ուղիները և դրանց կանխարգելման ձևերը"
Փորձագետ-դասընթացավար «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ նախագահ` Լևոն Իգիթյան

Photos from Legato  Youth Cultural NGO's post 24/04/2016

Օր 4
"Տեղական և Միջազգային օրեսնդրություն"
Փորձագետ-դասընթացավար՝ "Իրավաբանների հայկական ասոցիացիա" ՀԿ Շիրակի մասնաճյուղի համակարգող,
Փաստաբան՝ Գայանե Գևորգյան

Photos from Legato  Youth Cultural NGO's post 23/04/2016

Օր 3
"Թրաֆիքինգի զոհերի աջակցության մեխանիզմները"
"Զոհերի հայտնաբերում և նույնացում"
"Աջակցության և վերականգման կազմակերպում"
"Պետական աջակցությունը թրաֆիքինգի զոհերին և նրանց ինտեգրացիան հասարակություն և ընտանիք"
Դասընթացավար` Մարիա Շատվորյան («Հույս և Օգնություն» ՀԿ)

Photos from Legato  Youth Cultural NGO's post 22/04/2016

Օր 2. Մաս 2
"Թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի հիմնական պատճառները",
"Թրաֆիքինգի կանխարգելման մեթոդները",
"Ինչպե՞ս պաշտպանվել թրաֆիքինգից"
Փորձագետ «Հույս և Օգնություն» ՀԿ ներկայացուցիչ` Մարիա Շատվորյան:

Photos from Legato  Youth Cultural NGO's post 22/04/2016

Օր 2
"Սոցիալական մեդիան, որպես անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի կանխարգելման,իրազեկման գործիք"
Փորձագետ «Աուդիո վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ` Աննա Գալստյան:

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Gyumri
3104