Compass Business Group

Call Directions Contact the school

Compass Business Group Բիզնես խորհրդատվություն,
Դրամաշնորհային ծրագրերի մասնակցության աջակցում,
Կրթական ծրագրեր

🎯 Նոր կարևոր նախաձեռնություն՝ Գյումրիում․ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի առաջին տարածաշրջանային ներկայացուցչություն...
24/09/2026

🎯 Նոր կարևոր նախաձեռնություն՝ Գյումրիում․ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի առաջին տարածաշրջանային ներկայացուցչությունը կգործի «Կոմպասս բիզնես գրուպում»

Սեպտեմբերի 19-ին «Կոմպասս բիզնես գրուպում» պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի Գյումրու ներկայացուցչության գործունեությունը։

Ներկայացուցչության ղեկավարումը ստանձնել է «Կոմպասս բիզնես գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Ղարիբ Հարությունյանը։

Ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանի գլխավորությամբ Գյումրի այցելած պատվիրակության հետ քննարկվեցին Շիրակի մարզում աշխատանքի հիմնական ուղղությունները՝

🔹 բիզնեսների համար ֆինանսական կառավարման ժամանակակից լուծումների հասանելիություն,
🔹 ֆինանսիստների, հաշվապահների և գործարարների կրթական ու վերապատրաստման ծրագրեր,
🔹 կրթական հաստատությունների հետ համագործակցություն և ֆինանսական գրագիտության բարձրացում,
🔹 մարզի մասնագետների ներգրավում Ասոցիացիայի մասնագիտական ցանցում։

Ղարիբ Հարությունյանի խոսքով՝ Ասոցիացիայի մասնագիտական ներուժի և տեղական բիզնես միջավայրի համադրումը կարող է նպաստել ինչպես կազմակերպությունների կառավարման արդյունավետության, այնպես էլ մարզում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

Ներկայացուցչության բացմամբ աշխատանքը միայն սկսվում է։ Սեպտեմբերի 19–20-ին արդեն կայացել են հանդիպումներ կրթական հաստատությունների, գործարարների և ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև մասնագիտական պանելային քննարկումներ։

📌 Դրանց արդյունքներն ու նոր նախաձեռնությունները կներկայացնենք առաջիկա հրապարակումներում։

#ՀայաստանիՖինանսիստներիԱսոցիացիա #Գյումրի #ՖինանսականԿառավարում #ՖինանսականԳրագիտություն

📢ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսումներ իրականացնող մասնագետների ներգրավման մրցույթ։ՀՀ կրթության տ...
25/08/2026

📢ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսումներ իրականացնող մասնագետների ներգրավման մրցույթ։
ՀՀ կրթության տեսչական մարմինը և «Կոմպասս գրուպ» ընկերությունը «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակում հրավիրում են համապատասխան մասնագետների (ուսուցիչների)՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսումներ իրականացնելու համար:
Դասալսումները կիրականացնեն մրցութային (հարցազրույցի միջոցով) կարգով ընտրված հետևյալ առարկաների մասնագետները՝

📌Հայոց լեզու («Մայրենի», «Գրականություն», «Հայ գրականություն»).
📌Մաթեմատիկա («Հանրահաշիվ», «Երկրաչափություն»).
📌Ֆիզիկա․
📌Բնագիտություն․
📌Օտար լեզու․
📌Ֆիզկուլտուրա․
📌Պատմություն․
📌Քիմիա.
📌Կենսաբանություն
Դասալսումների ընթացքում մասնագետները կիրականացնեն՝
✅ուսումնական պարապմունքների լսումներ, դասավանդողի և սովորողի գործողությունների դիտարկում, գնահատում.
✅դասավանդողի մանկավարժական-մեթոդական կարողությունների, մասնագիտական գիտելիքների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման զարգացմանն ուղղված մեթոդական աջակցության տրամադրում.
✅դասալսումների հիման վրա դասալսվող առարկայի դասավանդման բնութագրի կազմում, մասնագիտական կարծիքի (ամփոփ եզրակացություն) ներկայացում սովորողների ուսումնառության, ուսուցիչների դասավանդման և կրթության կազմակերպման որակի վերաբերյալ:
Տեսչավորման իրականացմանը որպես մասնագետ կարող է ներգրավվել այն ֆիզիկական անձը, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն հոգեբանություն կամ նախադպրոցական, ընդհանուր մանկավարժություն մասնագիտությամբ կամ տվյալ (գնահատվող) առարկայի մասնագիտական ոլորտում.
2) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման կամ ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ.
3) մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։

Հետաքրքրված մասնագետներին խնդրում ենք մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել՝
✅CV (հակիրճ կենսագրական).
✅բարձրագույն կրթությունը և մասնագիտական կամ գիտամանկավարժական փորձառությունը հիմնավորող փաստաթղթերը:

☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 78 38 48 հեռախոսահամարով։

📌 Շտապենք տեղեկացնել, որ “CERGE-EI Foundation Distance Learning Program” ծրագրի շրջանակում մեկնարկում է “Energy Economic...
20/08/2026

📌 Շտապենք տեղեկացնել, որ “CERGE-EI Foundation Distance Learning Program” ծրագրի շրջանակում մեկնարկում է “Energy Economics” անվճար վերապատրաստման մասնագիտական դասընթացը՝ ՀՊՏՀ ԳՄ և CERGE-EI Foundation-ի հետ համագործակցությամբ։
🌍 Էներգիայի տնտեսագիտությունը ժամանակի պահանջներից բխող կարևոր մասնագիտություն է, որը ուսումնասիրում է էներգիայի արտադրության, օգտագործման և կառավարման մասին, որը օգնում է հասկանալ, թե ինչպես կարող ենք արդյունավետ օգտագործել ռեսուրսները, պաշտպանել շրջակա միջավայրը և ապահովել կայուն էներգետիկ ապագա։
📖 Դասընթացը կվարի՝ Սիլվեստռ վան Կոտենը, տնտեսագիտության դոկտոր, Պուրկինյեի համալսարանի պրոֆեսոր, CERGE-EI ինստիտուտի հետազոտող։
📖 Տեղական դասընթացավար՝ Ղարիբ Հարությունյան, տ.գ.թ., դոցենտ, ՀՊՏՀ և ՀՀ ՊԿԱ ավագ դասախոս։
📍 Ձևաչափը՝ հեռավար
📆 Հաճախականությունը՝ շաբաթական երկու անգամ, 90 րոպե տևողությամբ, երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 13։00-14։30
🎯 Մասնակցության հնարավորություն՝ բոլոր ցանկացողներին
📌Վերապատրաստման ժամանակահատված` սեպտեմբերի 8-հոկտեմբերի 31
✅ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան CERGE-EI Foundation-ի կողմից միջազգայնորեն կրեդիտավորված սերտիֆիկատ։
Եթե հետաքրքրված եք, գրանցվեք մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը ներառյալ հետևյալ հղումով՝ https://forms.gle/WGxEJ7YYgvPiFtL38

🚀 Ձեր բիզնեսը պատրա՞ստ է թվային փոխակերպման և արհեստական բանականության (AI) նոր փուլին։Այսօր թվայնացումը, բիզնես գործընթ...
10/07/2026

🚀 Ձեր բիզնեսը պատրա՞ստ է թվային փոխակերպման և արհեստական բանականության (AI) նոր փուլին։

Այսօր թվայնացումը, բիզնես գործընթացների ավտոմատացումը և արհեստական բանականության կիրառումը դարձել են ոչ թե ընտրություն, այլ բիզնեսի մրցունակության կարևոր նախապայման։

«Հնարավորությունների սահմանում» հաղորդման շրջանակում «Կոմպասս բիզնես գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Gharib Harutyunyan-ը ներկայացնում է իր մասնագիտական տեսլականը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին․

🔹 Ե՞րբ է ճիշտ ժամանակը թվայնացնել բիզնեսը։
🔹 Ի՞նչ առավելություններ է տալիս բիզնես գործընթացների ավտոմատացումը։
🔹 Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը։
🔹 Արդյո՞ք AI-ն կարող է փոխարինել մարդուն։

🎥 Հրավիրում ենք դիտելու հարցազրույցը և կիսվելու ձեր կարծիքով։

💬 Ձեր կազմակերպությունում ո՞ր գործընթացը կցանկանայիք առաջինը թվայնացնել կամ ավտոմատացնել։

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

27/05/2026
26/03/2026

📣Մոդել Երևան քաղաքային կառավարման ակադեմիա
Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մեկնարկում է «Մոդել Երևան» պիլոտային ծրագիրը։
Սա եզակի հնարավորություն է երիտասարդների համար՝
տեսնելու, թե ինչպես է իրականում գործում քաղաքային կառավարումը։
Ծրագրի շրջանակում մասնակիցները՝
• կքննարկեն իրական քաղաքային խնդիրներ,
• կհանդիպեն ոլորտի մասնագետների հետ,
• կմասնակցեն սիմուլյացիոն մրցույթի՝ հանդես գալով Երևանի քաղաքապետի, ավագանու անդամի, հանձնաժողովի նախագահի և այլ դերերով։
📌Դիմել կարող են 16–25 տարեկան երիտասարդները, ովքեր ապրում կամ ուսանում են Երևանում։
🗓️Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 17։
Քաղաքը քոնն է։❤️
Միացիր ու մասնակցիր դրա կառավարմանը։

08/03/2026

Հարգելի՛ մասնակից, Սույն հարցումն իրականացվում է CARE Caucauses կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «ՄԵԿՈՒՄ օգնական․ քո ուժը» ծրագրի շրջանակում՝ հասկանալու ՀՀ ...

03/03/2026

Compass Business Group-ը Top Marketplace Manager-ի հետ համատեղ մեկնարկում է WILDBERRIES MANAGER & SELLER դասընթացը

📚 Դասընթացն իր մեջ ներառում է 2 փուլ

• WB զրո /հիմքային մակարդակ/
• WILDBERRIES PRO /խորացված մակարդակ/

➕ Դասընթացի շրջանակում սովորելու ենք աշխատել նաև Mekum ծրագրով, ինչի շնորհիվ կկարողանաք վարել Ձեր հաշվապահությունն ինքնուրույն՝ առանց մասնագետի

⏳ Դասընթացի յուրաքանչյուր փուլի տևողությունը՝ 1 ամիս
📌 Ֆորմատը՝ օֆլայն
💰 Արժեքը յուրաքանչյուր փուլի համար՝ 60.000 դրամ

📲 Գրանցման համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել
📞 094 78 48 38

⚡ Տեղերը սահմանափակ են

30/01/2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ Compass Business Academy-ն ներկայացնում է
🎁 աննախադեպ հատուկ առաջարկ, որը գործում է միայն 1 շաբաթ։

📌 Բիզնես դասընթաց երեխաների համար (10–16 տարեկան)
📅 Մեկնարկ՝ փետրվարի 9
⏱ Տևողություն՝ 2 ամիս
📍 Վայր՝ ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 1
📌 Քանակը՝ սահմանափակ

💰 Ամսական վճար՝ ընդամենը 18000 դրամ
/25000-ի փոխարեն/

⏰ Առաջարկը գործում է մինչև փետրվարի 1-ը։

📞 Գրանցվելու կամ հավելյալ հարցերի համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել ՝
093846608

Address

Vazgen Sargsyan 1/25
Gyumri
3115

Telephone

+37494543690

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Compass Business Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Compass Business Group:

Shortcuts

Share

Category