Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց

Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց

Share

Դպրոցն ունի 100-ամյա պատմություն։Ստեղծվել է 1924 թվականին։Այժմ ունի 8 բաժին՝ 5 երաժշտական և 3 արվեստի

10/08/2026

📌📌📌Գյումրու Ն.Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցն հայտարարում է ընդունելություն 2026-2027 ուստարվա հետևյալ բաժիններում՝
Երաժշտական բաժիններ

✅Դաշնամուր
✅Վոկալ
✅Փողային
✅Ժող.նվագարաններ
✅Լարային

Արվեստի բաժիններ

✅Կերպարվեստ և քանդակ
✅Մոդելավորում և դիզայն
✅Պար

Բոլոր հարցերով դիմել շաբաթվա բոլոր օրերին՝ բացի շաբաթ և կիրակիից,ժամը 11-00 մինչև 14-00 ։
Ընդունելությունը կատարվում է մինչև օգոստոսի 29։

21/07/2026

Սիրելի՛ տնօրեն,մեր Գայանե Համլետի Ղուկասյան,

Կյանքում կան մարդիկ, որոնց ներկայությունը տարիների ընթացքում դառնում է արժեք, իսկ խոսքն ու գործը՝ օրինակ։ Դուք մեզ համար հենց այդպիսի մարդ եք։ Ձեր կողքին մենք սովորել ենք, որ արվեստը միայն մասնագիտություն չէ, այլ հոգեվիճակ, իսկ ղեկավար լինելը՝ առաջին հերթին մարդ լինել։

Այս օրը մեր շնորհակալությունն է Ձեզ՝ Ձեր անսահման նվիրումի, համբերատարության, արդարության և այն ջերմության համար, որով տարիներ շարունակ համախմբել ու առաջնորդել եք մեր կոլեկտիվին։

Թող կյանքը Ձեզ պարգևի այնքան լույս, որքան Դուք եք բաժանել մարդկանց, այնքան սեր, որքան տվել եք շրջապատին, և այնքան երջանկություն, որքան ստեղծել եք ուրիշների համար։

Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ մեր դպրոցը դարձել է ոչ միայն գիտելիքի ու արվեստի, այլև մարդկային արժեքների տուն։

Ձեր ծննդյան տարեդարձը շնորհավոր։ Թող Ձեր կյանքի ամենագեղեցիկ նվագը դեռ երկար հնչի՝ շրջապատված սիրով, հարգանքով և երախտագիտությամբ։

Սիրով՝ Ձեր կոլեկտիվը։

Photos from Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց's post 03/07/2026

🔷🔷🔷Հունիսի 26- ին տեղի ունեցավ 2025-2026 ուստարվա մանկավարժական վերջին ամփոփիչ ժողովը։
Տնօրեն,երաժշտական արվեստի դոցենտ Գայանե Համլետի Ղուկասյանը նախ ամփոփեց ուսումնական տարին՝ շնորհավորելով այն բարեհաջող ավարտելու կապակցությամբ։
🔹🔹🔹Իսկ վերջում հանձնեց շնորհակալագրեր և շնորհակալություն հայտնեց՝ պատասխանատվության, համբերության և անմնացորդ նվիրումի համար։
🔵🔵🔵Եվ մաղթեց,որ գալիք ուսումնական տարին բերի նոր հաջողություններ, ստեղծագործ գաղափարներ և ոգեշնչված սաներ։
Բոլորին նաև մաղթեց խաղաղ, առողջ և բովանդակալից ամառային հանգիստ,նոր ուժերով ու նոր գաղափարներով վերադարձ հաջորդ ուսումնական տարում։
💎Փակվեց ևս մեկ ուսումնական տարվա կարևոր էջ։
Տարի, որն իր հետ բերեց և՛ դժվարություններ, և՛ ձեռքբերումներ, բայց ամենակարևորը՝ նոր սերունդ, որը մեր դասատուների շնորհիվ մեկ քայլ ևս մոտեցավ արվեստին։
Արվեստի մանկավարժ լինելը պարզապես մասնագիտություն չէ, դա առաքելություն է։ Մենք երեխաներին սովորեցնում ենք ոչ միայն նվագել, երգել, նկարել կամ պարել, այլև զգալ, մտածել, սիրել գեղեցիկը և մնալ մարդ՝ ցանկացած իրավիճակում։
Ժամանակը կանցնի, տարիները կփոխվեն, բայց մեր սաների հիշողության մեջ միշտ կմնա այն ուսուցիչը, ով ժամանակին հավատաց իրենց, ոգևորեց, ուժ տվեց և սովորեցրեց սիրել արվեստը։ Դա ամենամեծ հետքն է, որ կարող է թողնել մարդը։
Բարի և խաղաղ ամառ, և նոր հանդիպումներ՝ արդեն նոր ուսումնական տարում։

Photos from Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց's post 26/06/2026

🔷🔷🔷Հունիսի 25- ին տեղի ունեցավ դպրոցի ավարտական պետական քննությունները։
Երեխաներին շնորհվեցին ավարտական վկայականներ,բարի երթ բոլորին։

Photos from Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց's post 19/06/2026

🔷🔷🔷Այսօր տեղի ունեցավ դաշնամուրային բաժնի աշակերտների մասնակցությամբ «Վերջին ակորդ» խորագրով համերգը։
Երեխաները հուզված էին,բայց և շատ պատրաստված՝ ոմանց համար վերջին բեմելն էր,քանի որ ավարտողներ էին։
🔹🔹🔹Համերգի վերջում խոսքը փոխանցվեց դպրոցի տնօրեն,երաժշտական արվեստի դոցենտ Գայանե Համլետի Ղուկասյանին,նա էլ իր հերթին շնորհավորեց մասնակիցներին և իրենց դասատուներին,իսկ ավարտողներին բարի ընթացք մաղթեց։
🔵Շնորհակալություն մեր սաներին, մանկավարժներին և ծնողներին այս գեղեցիկ ճանապարհը միասին անցնելու համար։ Թող այս համերգի ջերմությունը երկար մնա բոլորիս սրտերում։
💙102 - ամյա դպրոցի պատմության ևս մեկ գեղեցիկ էջ փակվեց։ Մի էջ, որը գրված էր երաժշտությամբ, ստեղծագործական որոնումներով, քրտնաջան աշխատանքով ու բազում հուզիչ պահերով։ Բայց յուրաքանչյուր փակվող էջ նոր սկիզբ է՝ նոր երազանքների, նոր բեմերի ու նոր հաջողությունների ճանապարհին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարին դարձրին հիշարժան ու արժեքավոր։💎

17/06/2026

🔷🔷🔷Համերգի հրավեր,մենք ձեզ սիրով կսպասենք

Photos from Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց's post 11/06/2026

🔷🔷🔷Հունիսի 10- ին տեղի ունեցավ 2025-2026 ուստարվա հաշվետու- ցուցադրական վերջին համերգը։Համերգին ներկա էին՝ Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը,երաժշտական և արվեստի դպրոցների տնօրեններ և բազմաթիվ հյուրեր։
Երեխաները փայլեցին իրենց կատարումներով։Հյուրերը համերգի վերջում հիացան դպրոցի մոդելավորման և դիզայնի,նկարչական և քանդակի բաժինների սաների աշխատանքներով։
🔹🔹🔹Համերգի ավարտին դպրոցի տնօրեն,երաժշտական արվեստի դոցենտ Գայանե Համլետի Ղուկասյանն հանդես եկավ գեղեցիկ և ամփոփիչ խոսքով՝ շնորհավորելով մասնակիցներին,նրանց դասատուներին։Շնորհակալություն հայտնեց հյուրերին իրենց ներկայության և մշտապես դպրոցի կողքին լինելու համար։
🔹🔹🔹Եվ հետո տնօրենը խոսքը փոխանցեց տկն.Թովմասյանին,նա էլ իր հերթին գեղեցիկ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ՝ հանձնելով նաև շնորհակալագրեր լավագույն դասատուներին և աշակերտներին,ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել օրերս կայացած «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնին։

04/06/2026

🔷🔷🔷Սիրով հրավիրում ենք 2025-2026 ուստարվա հաշվետու- ցուցադրական համերգին՝ մեր սաների մասնակցությամբ,հունիսի 10- ին,ժամը 14:00։
🔹🔹🔹Մենք ձեզ սիրով կսպասենք։

Photos from Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց's post 04/06/2026

🔷🔷🔷Հունիսի 4- ին տեղի ունեցավ պարարվեստի և էստրադային երգեցողության բաժինների ցիկլի համատեղ համերգը։
Բեմում միավորվել էին երգն ու պարը։
Յուրաքանչյուր ելույթ հիշեցրեց,որ արվեստը լեզու է,որը միավորում է բոլորին։
🔹🔹🔹Տնօրինությունը՝ ի դեմս տնօրեն Գայանե Ղուկասյանի,շնորհավորում է բոլոր մասնակիցներին և դասատուներին,հնչյունային օպերատոր Ռուբեն Հակոբյանին։

04/06/2026

🔷🔷🔷Համերգի հրավեր…

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Աբովյան 260 Abovyan 260
Gyumri
3104

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 15:00