ՇՊՀ-ի ՔՈԼԵՋ

ՇՊՀ-ի ՔՈԼԵՋ

Share

միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն

Photos from ՇՊՀ-ի ՔՈԼԵՋ's post 19/08/2026

📢 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ

🎓 հիմնադրամի քոլեջում ամփոփվել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլը։

Առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են՝ ըստ անվճար և վճարովի ուսուցման տեղերի։

✨ Շնորհավորում ենք բոլոր դիմորդներին և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ

✅ Շնորհակալություն բոլոր դիմորդներին՝ մեր քոլեջը ընտրելու համար։

#Ընդունելություն2026 #Առաջինփուլ
#ամփոփում

Photos from ՇՊՀ-ի ՔՈԼԵՋ's post 31/07/2026

☀️ Ճանաչողական էքսկուրսիա դեպի չքնաղ Լոռու մարզ

ՇՊՀ քոլեջի Սոցիալական աշխատանք մասնագիտության ուսանողները կուրսղեկ Ս.Մադոյանի և քոլեջի փոխտնօրեն Ա.Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ամենաչքնաղ վայրերից մեկը' Լոռու մարզ։
✅Ուսանողներն այցելեցին
💚Հաղպատի վանական համալիր
🩵Ախթալայի եկեղեցի
💛Սանահինի վանական համալիր
🕊️Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի
🚗ՇՊՀ քոլեջում մշտապես կազմակերպվող ճանաչողական էքսկուրսիաները նպատակ ունեն ուսանողներին ծանոթացնելու մեր հայրենիքի գեղատեսիլ ու չքնաղ պատմամշակութային վայրերին,դրանք դարձնելով ուսանողների առօրյայի անբաժանելի մասնիկը😍

#քոլեջ, #էքսկուրսիա, #Հաղպատ
#Ախթալա, #Սանահին, #Օձուն
#Լոռի
#Սոցիալականաշխատանք

Photos from ՇՊՀ-ի ՔՈԼԵՋ's post 24/07/2026

24.07.26🔔
✨Այսօր ՇՊՀ քոլեջում տեղի ունեցավ դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։
Այս գեղեցիկ ու հիշարժան օրը մեզ 🔔հետ կիսում էին քոլեջի մի խումբ աշխատակիցներ,ծնողներ, հարազատ մարդիկ։
🌎 Սիրելի' շրջանավարտներ,կամենում ենք ձեզ անսպառ եռանդ, հաջողություն, երազանքների կատարում։
Թող ՇՊՀ քոլեջում ստացած գիտելիքները ձեր առջև նոր դռներ բացեն ու դառնան նոր ձեռքբերումների սկիզբ🙏
#դիպլոմ, #շրջանավարտ,
#ՇՊՀՔՈԼԵՋ, #ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

22/07/2026
22/07/2026

Ուշադրություն 📢📢📢

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

09/07/2026

📢📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



📌2026 թվականի ընդունելության գործընթացում կատարվել են կարևոր փոփոխություններ։⤵️

🔺️Հուլիսի 10-ից մեկնարկում է ՇՊՀ քոլեջի 2026 թվականի ընդունելությունը։

🔺️Ընդունելությունն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ my.emis.am և hayt-college.emis.am հարթակների միջոցով։

📌 Կարևոր է հիշել.

☑️Նախ անհրաժեշտ է գրանցվել և նույնականացվել my.emis.am հարթակում,

☑️Այնուհետև լրացնել և ներկայացնել էլեկտրոնային դիմում-հայտը hayt-college.emis.am հարթակում,

🔴Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն։

🟥Ընդունելության կարգին, մրցույթի պայմաններին և գործընթացի բոլոր կարևոր մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր էջում հրապարակվող հայտարարությունների միջոցով կամ գրելով մեզ

07/07/2026

❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։

Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵

🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/40📢📢📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ' ԴԻՄՈՐԴՆԵՐ ՈՒ ԾՆՈՂՆԵՐ, ԵՂԵ'Ք ՈՒՇԱԴԻՐ

01/07/2026

#ՇՊՀ ամառային դպրոցն այս անգամ հյուրընկալվել էր մեզ✨📝

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ширакаци 5
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00