ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ

ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ

Share

Արվեստ, երաժշտություն, կրթություն, գիտություն

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը /ուսումնարան/ հիմնադրվել է 1934թ./: Երաժշտական քոլեջը Շիրակի մարզի միակ պետական միջին մասնագիտական հաստատությունն է, որի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ և իրավունք ունեն դասավանդելու երաժշտական դպրոցներում և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատ

21/08/2026

📢 Ուշադրություն

ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ առարկաները դասավանդող մասնագետների թափուր տեղերի համար․

• «Տնտեսագիտության հիմունքներ»
• «Դասական պար»՝ «Պարարվեստ» մասնագիտության գծով
• «Հայկական ժողովրդական պար»՝ «Պարարվեստ» մասնագիտության գծով
• «Ժողբնորոշ պար»՝ «Պարարվեստ» մասնագիտության գծով

📌 Պահանջվող որակավորում և հմտություններ

• Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան ոլորտում
• վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
• Մանկավարժական ունակություններ
• Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
• Ստեղծագործական մոտեցում և ժամանակակից դասավանդման մեթոդների կիրառման կարողություն

📄 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

• Դիմում (Ձև 1)
• Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
• Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
• Ինքնակենսագրություն (Ձև 4)
• 3×4 չափի մեկ լուսանկար
• Օտարերկրյա քաղաքացիների համար՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ՝ օրենքով սահմանված դեպքերում
• ՀՀ արական սեռի քաղաքացիների համար՝ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը)
• Հրատարակված հոդվածների ցանկ և/կամ գիտական աստիճանը, գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ դրանց առկայության դեպքում

📩 Դիմելու կարգ

Հետաքրքրված անձինք կարող են CV-ն ուղարկել՝
📧 [email protected]

կամ փաստաթղթերը ներկայացնել առձեռն՝

📍 ՀՀ, ք. Գյումրի, Ղ. Ղուկասյան 30
🕘 Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–16:30
🕘 Շաբաթ՝ 09:00–14:30

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար

☎️ (0312) 5-13-12
☎️ (098) 35-45-93

21/08/2026

❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը հայտարարում է ընդունելության երկրորդ փուլի մրցույթ՝ թափուր մնացած տեղերի համար։

Եթե մասնակցել եք 2026 թվականի ընդունելության առաջին փուլին, ստացել եք դրական գնահատական, սակայն մրցույթով չեք ընդունվել, ապա ունեք ևս մեկ հնարավորություն։

Երկրորդ փուլի մրցույթին կարող եք դիմել հետևյալ մասնագիտություններով՝

- Գործիքային կատարողական արվեստ
(ըստ գործիքների տեսակների) — 4 վճարովի տեղ

- Երգեցողություն
(հիմնական կրթության հիմքով) — 2 վճարովի տեղ

- Երգչախմբավարություն
(հիմնական կրթության հիմքով) — 1 անվճար և 1 վճարովի տեղ

- Երաժշտության տեսություն
(հիմնական կրթության հիմքով) — 1 անվճար և 1 վճարովի տեղ

- Պարարվեստ
(հիմնական կրթության հիմքով) — 1 վճարովի տեղ

❗❗❗ Կարևոր է. Ընդունելության երկրորդ փուլին կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։

📝 Դիմումը կարող եք ներկայացնել ՄԿԿՏՀ դիմորդների հարթակում՝ անհրաժեշտ փաստաթղթերով, ինչպես նաև քննության գնահատականների վերաբերյալ տեղեկանքով։
https://hayt-college.emis.am/

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 24-ը, ժամը 18:00-ն ներառյալ։

Քայլերի հաջորդականությունը ⤵ https://escs.gov.am/articles/announcements/214

#Ընդունելություն2026

Photos from ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ's post 20/08/2026

Սիրով շնորհավորում ենք մեր դիմորդներին՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ ընդունվելու կապակցությամբ։

Ստորև ներկայացնում ենք 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության 1-ին փուլի արդյունքներով Քոլեջ ընդունված դիմորդների անվանացանկը՝ ըստ մասնագիտությունների։

Շնորհավորում ենք մեր նոր ուսանողներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։

Բարի՛ գալուստ Քոլեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ

19/08/2026

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Քոլեջի տնօրեն Տիգրան Նորատյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, ստեղծագործական նոր ազդակներ և բազում հաջողություններ կյանքի ճանապարհին:
Անկոտրում կամքով, մնայուն ձեռագրով, Ձեզ բնորոշ պատվախնդրությամբ և ազգային մշակույթի պահպանման և տարածման նախանձախնդրությամբ Դուք ձևավորում ու սնում եք նոր սերնդի բարոյական արժեհամակարգը, ազգային նկարագիրն ու հայրենիքին պիտանի լինելու ձգտումը:
Ձեզ անսպառ ուժ և եռանդ՝ Ձեր մանկավարժական նվիրական առաքելության իրականացման մեջ:

Tigran Noratyan

08/08/2026

2026 թվականի ընդունելության քննության արդյունքները «Դիզայն» մասնագիտության «Կոմպոզիցիա» առարկայից

05/08/2026

2026 թվականի ընդունելության քննության արդյունքները «Երգեցողություն» մասնագիտության «Սոլֆեջիո և երաժշտական գրագիտություն» առարկայից

05/08/2026

2026 թվականի ընդունելության քննության արդյունքները «Դիզայն» մասնագիտության «Գունանկար» առարկայից

04/08/2026

2026 թվականի ընդունելության քննության արդյունքները «Փողային և հարվածային գործիքներ» մասնագիտացման «Սոլֆեջիո և երաժշտական գրագիտություն» առարկայից

04/08/2026

2026 թվականի ընդունելության քննության արդյունքները «Ժողովրդական գործիքներ» մասնագիտացման «Սոլֆեջիո և երաժշտական գրագիտություն» առարկայից

04/08/2026

2026 թվականի ընդունելության քննություն «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» մասնագիտացման «Սոլֆեջիո և երաժշտական գրագիտություն» առարկայից:

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ղ. Ղուկասյան 30
Gyumri
3102

Opening Hours

Monday 09:00 - 16:30
Tuesday 09:00 - 16:30
Wednesday 09:00 - 16:30
Thursday 09:00 - 16:30
Friday 09:00 - 16:30
Saturday 09:00 - 14:30