Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենացավոտ և ծանր էջերից մեկն է։ Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ խոնարհվելով նրանց առջև։
1915 թվականի իրադարձությունները ոչ միայն խլեցին միլիոնավոր կյանքեր, այլև փորձեցին լռեցնել մի ամբողջ ժողովրդի գոյությունն ու ինքնությունը։ Սակայն մենք այսօր կանգնած ենք՝ որպես հիշողության, դիմացկունության և շարունակության ապացույց։
Մեր պարտքն է հիշել, ճանաչել և փոխանցել պատմական ճշմարտությունը սերունդներին՝ արժևորելով մեր անցյալը և կառուցելով գիտակից ապագա։
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ. Ուսանողական խորհուրդ
Սույն էջով լուսաբանվում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի գործունեությունը:
22/04/2026
Սիրելի՛ պոլիտեխնիկցիներ,
Ապրիլի 24-ի նախօրեին մենք հավաքվում ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված հիշատակի երթին: Մենք կքայլենք Վարդանանց հրապարակից դեպի Մայր Հայաստան հուշահամալիր, որտեղ միասնաբար երկինք կուղարկենք հիշատակի օդապարուկներ՝ ի նշան մեր հավերժ հիշողության:
📅 Ապրիլի 23
🕖 Ժամը՝ 19:00
📍 Մեկնարկ՝ Վարդանանց հրապարակ
Միացե՛ք մեզ, քանի որ միասնությունը մեր հիշողության ամենահզոր դրսևորումն է:
🔗 Մասնակցության համար գրանցվե՛ք հղումով, որը կգտնեք նաև bio-ում
Հղում՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSerJqjldq8ApRN6Ry14GNVvSC8Q62PHxhK3JyCEMRJygiDGhQ/viewform?usp=dialog
16/04/2026
MAFIA TIME🎭
Մեր մաֆիաները շարունակվում են...🤫
EXPO 2026
Օր 2 ✔️
Այս տեսանյութը ներկայացնում է մեր համալսարանի միջավայրը՝ մի ուսանողի քայլերով։ Յուրաքանչյուր քայլ՝ նոր հնարավորություն, յուրաքանչյուր օր՝ նոր գիտելիք📚
«Քայլ առ քայլ՝ դեպի մեծ նպատակներ»✨
🎄 Նոր տարին նոր սկիզբ է
Տարին փոխվում է, բայց արժեքները մնում են։
Նոր տարին բերում է մաքուր էջեր, նոր մտքեր ու համարձակ որոշումներ։
Թող գալիք տարին լինի
✨ ավելի լուսավոր,
✨ ավելի ստեղծարար,
✨ ավելի վստահ ձեր քայլերում։
27/11/2025
Ուսանողական խորհուրդը կազմակերպում է վազքի մրցույթ, որին այս տարի կարող են մասնակցել
16 տարեկանից բարձր դպրոցականներ, քոլեջի ուսանողներ և համալսարանի ուսանողներ։
Մրցույթը նախատեսված է 3 հաղթողի համար (1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր)՝ առանձին տղաների և աղջիկների համար։🤍
Գրանցման հղումը՝ բիոյում
21/10/2025
Ուսանողական խորհուրդը կազմակերպում է աշնանային արշավ դեպի Տավուշի ամենագեղատեսիլ ուղղություններից մեկը՝
Պարզ լիճ – Գոշավանք – Գոշի լիճ
📅 Ամսաթիվ․ նոյեմբերի 1
📍 Երթուղու երկարությունը․ 13 կմ
⏱️ Տևողությունը․ մոտ 8 ժամ
Արշավը նախատեսված է ֆիզիկապես պատրաստ ուսանողների համար։
Բոլոր մասնակիցները պարտավոր են հետևել խմբի ղեկավարի ցուցումներին և պահպանել անվտանգության կանոնները։
❗ Խնդրում ենք գրանցվելուց առաջ ուշադիր կարդալ ստորև ներկայացված տեղեկատվությունը և հաստատել, որ տեղեկացված եք ու համաձայն արշավի պայմաններին։
Մասնակցելով արշավին՝ պարտավորվում եք ունենալ հետևյալ իրերը․
• Հարմարավետ մարզակոշիկ
• Անձրևանոց (дождевик)
• Տաք և փոխնորդ հագուստ (խնդրում ենք տաք հագուստին շատ լուրջ վերաբերվել)
• Ջուր
• Թեթև սնունդ կամ էներգետիկ խորտիկներ
• Անհատական դեղեր (անհրաժեշտության դեպքում)։
⏳Գրանցվելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 29։
Գրանցվելու համար անցեք հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdBjGdmA3Euxovdbvj4GsI50zM5nRH6oHv8SH2QKcu2MO5xTw/viewform?usp=dialog
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ, Ուսանողական Խորհուրդը կազմակերպեց խորհրդանշական արշավ դեպի Լոռու և Շիրակի մարզերի սահմանին գտնվող Թռչկանի ջրվեժ։
Արշավը նախատեսված էր առաջին կուրսեցիների համար՝ ՈւԽ-ի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև ուսանողների միջև ընկերական ու ջերմ հարաբերություններ ստեղծելու նպատակով։
Չնայած ճանապարհը համեմատաբար կարճ էր՝ շուրջ 4 կմ, սակայն այն հնարավորություն տվեց վայելելու բնության գեղեցկությունը, հաղորդակցվելու միմյանց հետ և միասին կերտելու նոր հիշողություններ։
21/09/2025
🇦🇲Սեպտեմբերի 21-ը մեր ազատության ու անկախության խորհրդանիշն է։
Այս օրը հիշեցնում է, որ անկախությունը նվեր չէ, այլ պայքարի և միասնականության արդյունք։ Այն մեր պատասխանատվությունն է՝ պահել ու ամրապնդել հայրենիքը, սերունդներին փոխանցել ազատության շունչը։
✨ Թող այս օրը մեզ հիշեցնի, որ ուժը մեր միասնության մեջ է։
#Անկախություն #Սեպտեմբերի21 #Հայաստան
24/08/2025
Հարգելի' դիմորդներ,
📣 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ազդարարում է ընդունելություն՝ «Կայուն քաղաքների ճարտարագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով, որի ուսման տևողությունը 1,5 տարի է:
📌 ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ` ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ
✨ Այս նորարարական կրթական ծրագրի նպատակն է ձևավորել «Կայուն քաղաքներ» ուղղվածությամբ անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ` Հայաստանում քաղաքային տնտեսության կայուն զարգացման, խելացի քաղաքների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների, տարբեր ընկերությունների և կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների, աղետների ռիսկերի կանխարգելման ուղղություններով:
Պատրաստել «կայուն քաղաքներ» ուղղվածությամբ լայն պրոֆիլի մագիստրոսներ`
• տարբեր ֆունկցիոնալ նշանակության էներգաարդյունավետ տեխնոլոգիաների նախագծման և հետազոտման,
• արտադրատնտեսական համակարգերի կառավարման տարբեր գործառութային ուղղվածության խնդիրների բացահայտման և լուծման,
• շրջակա միջավայրի պաշտպանության համակարգերի նախագծման համար:
‼️ 2025/2026 ուսումնական տարվա ընդունելությունը տեղի կունենա օգոստոսի 17-ից 28-ը առցանց՝ https://polytech.am/entrant-2022/master-2022/ կայքի միջոցով։
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Ընդունելություն2025
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Մ. Մկրտչյան 2, M. Mkrtchyan 2
Gyumri
3103