Մանկապատանեկան Արվեստի Պալատ

Մանկապատանեկան Արվեստի Պալատ

Share

ՀՈԱԿ-ում գործում են գեղարվեստական և կիրառական բաժիններ՝ ընդհանուր 14 տեսակի խմբերով։

29/04/2026

Շնորհավորում ենք "Մանկապատանեկան արվեստի պալատ" -ի պարային համույթներին և գեղարվեստական ղեկավարներին,խմբավարներին, ինչպես նաև բոլոր պարող պարուհիներին Պարի միջազգային օրվա կապակցությամբ։
Թող պարը միշտ լինի ձեր հոգու լեզուն, շարժման մեջ արտահայտված երազանքն ու զգացմունքները։ Մաղթում ենք անսահման ստեղծագործական ոգեշնչում, բեմական նոր հաջողություններ և վառ հաղթանակներ։ 💃✨

Photos from Մանկապատանեկան Արվեստի Պալատ's post 01/04/2026

Մանկապատանեկան արվեստի պալատի ընդհանուր դիզայն խմբակի սաների աշխատանքները 🥚🥚🥚
Պատրաստվում ենք Սուրբ Զատիկին🌿

08/03/2026

Սիրելի և հարգարժան կանայք,
Մանկապատանեկան արվեստի պալատի տնօրինության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Դուք եք այն մարդիկ, ովքեր ձեր տաղանդով, նվիրումով և անսահման սիրով կրթում ու դաստիարակում եք մեր սերնդին՝ նրանց մեջ սերմանելով արվեստի գեղեցկությունը և մշակույթի հանդեպ սերը։ Ձեր աշխատանքը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն։
Թող ձեր կյանքը միշտ լցված լինի առողջությամբ, երջանկությամբ և ստեղծագործական նոր հաջողություններով։ Թող ձեր բարությունը, համբերությունն ու հոգատարությունը շարունակեն լուսավորել մեր երեխաների ճանապարհը։
Շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն և անսպառ ստեղծագործական եռանդ։
🌸🌸🌸

14/02/2026
ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ… / 1 մաս 06/01/2026

Երազանքի հետևից... ⭐✨✨💫
Տարեվերջյան ամփոփիչ համերգ։

ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ… / 1 մաս Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի տարեվերջյան ամփոփիչ համերգ0:00 Սկիզբ02:56 Ժող. գործիքների խումբ- Աճեմյան - «Ծովինար», Խ. Ավետիսյան - «Արցախի պար», Ժող...

Photos from Մանկապատանեկան Արվեստի Պալատ's post 31/12/2025

Մանկապատանեկան արվեստի պալատը սիրով ամփոփեց 2025 թվականը՝ իր բոլոր խմբերով՝ թե՛ կիրառական, թե՛ գեղարվեստական։
Այս տարին լի էր բուռն համերգներով, ստեղծագործական նախագծերով, հաղթանակներով ու հիշարժան իրադարձություններով։ Յուրաքանչյուր խումբ իր ներդրումն ունեցավ մշակութային կյանքը ավելի գունեղ ու հարուստ դարձնելու գործում։
Մենք հավատացած ենք, որ 2026 թվականը լինելու է էլ ավելի հաջող ու բեղմնավոր՝ լի նոր մշակութային ձեռքբերումներով, հաղթանակներով և ստեղծագործական վերելքներով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨
Թող գալիք տարին բոլորիս համար բերի խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ 🎄

16/12/2025

🔵🔵🔵 ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ…

🔷🔷🔷 Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի տարեվերջյան ամփոփիչ համերգ

🔹🔹🔹 Դեկտեմբերի 20, 18:00

🔹🔹🔹 Գյումրու կամերային դահլիճ

📌📌📌 Մուտքը՝ հրավիրատոմսերով…

ԴԵՂՁԱՆԻԿ - ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐ (Official Music Video) 06/12/2025

Դեղձանիկ համույթի նոր երգն ու տեսահոլովակը🤗

ԴԵՂՁԱՆԻԿ - ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐ (Official Music Video) «ԴԵՂՁԱՆԻԿ» ՎՈԿԱԼ - ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԳեղ․ղեկավար՝ Վիկտորյա ՄատինյանԽմբավար՝ Հենրիկ Գրիգորյան______________________________________________ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐխո...

Photos from Մանկապատանեկան Արվեստի Պալատ's post 24/11/2025

"Հայաստանի գույները" ջրաներկի միջազգային փառատոնին և համայնքային միջոցառումներին ու ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության համար այսօր մեր նկարչական խմբակի սաները պարգևատրվեցին պատվոգրերով🎨🖌️
Պատվոգիր շնորհվեց նաև նկարչական խմբակի խմբավար' դոցենտ, նկարիչ Աշոտ Միքայելյան -ին, անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար։

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Улица Матнишяна 182
Gyumri