Գյումրու Ակադեմիական վարժարան
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գյումրու Ակադեմիական վարժարան, School, Repin Street 2, Gyumri.
23/04/2024
Գյումրու Ակադեմիական վարժարանը տոնեց Հայոց բանակի կազմավորման օրը։ Շնորհավոր տոնդ հայ զինվոր։💚
09/11/2023
Ակադեմիական վարժարանում կազմակերպվել էր աղջիկների ֆուտբոլի առաջնություն ` Արտավազդ Չախմախչյանի ղեկավարությամբ։ Առաջնությունը անցկացվում էր 10֊րդ դասարանցիների միջև։
Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեցին 10֊րդ դ դասարանը (հումանիտար հոսք )։ Երկրորդ հորիզիոնականին արժանացան 10֊րդ գ դաասարանի աշակերտները (տնտեսագիտական հոսք) և երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին 10րդ զ դասարանցիները( բնագիտական հոսք ) ։
Շնորհավորում ենք 🤍
01/09/2023
🏅🎗ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 31-ին պարգևատրել է դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտներին:
Մեդալների հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
🏵Շնորհավորելով մեդալակիր շրջանավարտներին կրթության ասպարեզի այս նշանակալի հաջողության համար՝ Ժաննա Անդրեասյանը մասնավորապես ասել է․ «Դպրոցում սովորելու տարիներին դուք ցույց եք տվել այն առաջադիմությունը, հմտություններն ու որակները, որոնց շնորհիվ այսօր արժանանում եք վաստակած մեդալներին:
Թող սա լինի ձեր մեծ հաջողությունների սկիզբը: Լավ սովորելու արդյունքում դուք ստանում եք լրացուցիչ գնահատանք ու մոտիվացիա՝ առաջ գնալու, նոր հաջողություններ գրանցելու և ձեր նպատակներին հասնելու համար»:
👩🎓🧑🎓Նշենք՝ 2022-2023 ուսումնական տարում դպրոցը ոսկե մեդալով են ավարտել շուրջ 138 շրջանավարտներ:
Շրջանավարտներից 8-ը Գյումրու Ակադեմիական վարժարանի սաներն են, ովքեր պատվով ու արժանապատվորեն կրեցին ակադեմիականցու պատվավոր կոչումը։
Ավելին՝ https://escs.am/am/news/17998
14/04/2023
Արթուր Ավետիսի Սահակյանը ծնվել է 1999 թվականին Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում։ Տեղ գյուղում զոհված 23-ամյա տղան նորավարտ սպա էր։ Արթուրը Ակադեմիական վարժարանի լավագույն շրջանավարտներից էր։ Չափազանց հայրենասեր, ընկերասեր, ազնիվ, շիտակ, նպատակասլաց երիտասարդ էր։ Արթուրը մեծ դեր էր հատկացնում ուսմանը, ուստի և նախընտրեց ավարտել ուսումը , հետո միայն հանձնել պարտքը հայրենիքին։ Արթուր Սահակյանը զոհվեց ապրիլի 11-ին տեղի ունեցած վայրագությունների հետևանքով։
Ակադեմիական վարժարանի աշակերտական համակազմը սգում է սիրելի ընկերոջ կորուստը։
Մեզ անծանոթ ավագ ընկեր , դու կյանքդ նվիրեցիր հայրենիքին։ Դու զոհվեցիր, որ մենք ապրենք, ապրենք արժանապատիվ և գիտակցենք, որ հայրենիքից թանկ էլի հայրենիքն է։
Ակադեմիական վարժարանը խոնարհվում է իր հերոսի առաջ։🙏
Արթուր Սահակյանը հետմահու պարգեւատրվեց ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ։
04/04/2023
📌Ակադեմիական վարժարանի ողջ հանրույթը շնորհավորում է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում դիպլոմների և գովասանագրերի արժանացած ներքոհիշյալ աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
✅Հայ գրականություն
Հունանյան Մելինե՝ XII Բ դասարան I կարգի դիպլոմ
Ուսուցիչ՝ Ռ. Ասլանյան
✅Պատմություն
Մուրադյան Սվետլանա XԴ դասարան I կարգի դիպլոմ
Ուսուցիչ՝ Անի Պողոսյան
✅Հայոց եկեղեցու պատմություն
Առաքելյան Անահիտ X Գ դասարան I I կարգի դիպլոմ
Ուսուցիչ՝ Ռ. Խաչատուրյան
✅ Հայոց եկեղեցու պատմություն I I կարգի դիպլոմ
Մինասյան Նվարդ X Բ դասարան
Ուսուցիչ՝ Ռ. Խաչատուրյան
✅Հայոց եկեղեցու պատմություն I I կարգի դիպլոմ
Խաչատրյան Արամ 8-րդ դասարան
Ուսուցիչ՝ Կարինե Ալեքսանյան
✅Պատմություն
Վարդանյան Զարուհի X Բ դասարան I I I կարգի դիպլոմ
Ուսուցիչ՝ Ռոզա Խաչատուրյան
✅Քիմիա
Առաքելյան Օվսաննա՝ XI Զ դասարան I I I կարգի դիպլոմ
Մարտիրոսյան Վիկտորյա՝ XIl Բ դասարան I I I կարգի դիպլոմ
Ուսուցիչ՝ Մ. Պետրոսյան
✅Ռուսաց Լեզու
Ոսկանյան Միլենա՝ XIԲ դասարան I I I կարգի դիպլոմ
Ուսուցիչ` Ալլա Կարապետյան
✅Ռուսաց Լեզու
Մկրտչյան Վահագն՝ XI Ա դասարան ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Ուսուցիչ` Ալլա Կարապետյան
✅Հայոց եկեղեցու պատմություն ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Սաղաթելյան Հենրի՝ XIl Բ
Ուսուցիչ՝ Ռոզա Խաչատուրյան
✅Հայոց լեզու
Հակոբյան Սեդա XI Դ դասարան ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Ուսուցիչ՝ Հ. Զաքյան
✅Պատմություն
Խալաթյան Անահիտ XI Ե դասարան ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Ուսուցիչ՝ Ռոզա Խաչատուրյան
✅Կենսաբանություն
Օվսաննա Առաքելյան՝ XԶ դասարան ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Ուսուցիչ՝ Ս. Գասպարյան
✅Անգլերեն
Թախտաջյան Էլիզաբեթ 10-րդ Գ դասարան ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Ուսուցիչ՝ Արմինե Չախմախչյան
✅Ինֆորմատիկա
Գրիգորյան Վահե 12-րդ Ա դասարան ԳՈՎԱՍԱՆԱԳԻՐ
Ուսուցիչ՝ Ջեմմա Շիրակյան
07/02/2023
📌Ակադեմիական վարժարանը փետրվարի 6-ին մասնակցել է Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած «Կողմնացույց» նախագիծ-առաջարկի հանրապետական մրցութային փուլին:
📜Ակադեմիականի նախագիծը թղթի թափոնների վերամշակումն ու դրանցով տարբեր իրերի ստեղծումն էր: Քվեարկության արդյունքում ակադեմիականցիները գրավեցին 2-րդ պատվավոր հորիզոնականը։
🖇 Ծրագրին մասնակցում էին 8-րդ ա և 8-րդ բ, 10-րդ ա դասարանի ակտիվ աշակերտները( Մանուկյան Լամարա, Աթոյան Միլենա, Բարսեղյան Հայկ, Նալբանդյան Արսեն, Նահապետյան Լիլիա, Փիրոյան Գառնիկ, Խաչատրյան Հասմիկ, Միխայլովսկայա Միլենա, Գալոյան Մարինե, Պետրոսյան Լաուրա, Սիմոնյան Լիլիթ, Նալբանդյան Ռուզաննա):
⚡Իսկ բանավեճի հանրապետական ամենամյա փուլի Գյումրու հավաքական խմբում են եղել 2 ակադեմիականցի՝ Ասլանյան Ռաֆիկը(10-րդ դ.) և Սարգսյան Սերյոժան(9-րդ դ.), որոնք ներկայացել են դիտարժան ելույթներով։
✅Ծրագիրը համակարգել և բանավեճի հավաքական խումբը ղեկավարել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սարգսյան Անահիտը:
24/12/2022
📌Այսօր Ակադեմիական վարժարանում նորից համերգային տրամադրություն էր։ Այս անգամ հյուրընկալվել էր Գյումրիի Ժողգործիքների անսամբլը։
✔Նվագախմբի անդամները ներկայացրին հայկական ժողովրդական երաժշտական գործիքները` իրենց ծագմամբ, տարածվածությամբ, կառուցվածքով և հնչեղությամբ։ Նրանք հանդես եկան հրաշալի երգացանկով։
▪️ ️Կրթօջախը միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու վայր չէ. այն պետք է բազմակողմանի զարգացած, սեփական անձը գնահատող և ազգային ու համամարդկային արժեհամակարգը յուրացրած աշխարհաքաղաքացի պատրաստի, որը, սակայն, չի հեռանում սեփական արմատներից։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Repin Street 2
Gyumri