08/12/2022
🥳1-ին ուսանողիս տարեդարձին, 7 սուպեր փաստեր` 7 տարի անց մեր ակումբից
Կապել ամրագոտիները, գնաց~👻
zodiac sign ♐
1) Հասմիկս չէր կարող անել ավելի հուզիչ արտահայտություն, քան.«Ես ընտրել եմ իմ մասնագիտությունը Ձեր օրինակով»։😭
2) Առաջին կուրսից` տնօրենի օգնական, այժմ (դեռ ուսանող ) «Իլյուզաների թանգարան» -ի աշխատակից։ Դե գիտեք, լեդիների սանդղակը միշտ բարձր է, ու սա առայժմ սկիզբն է...🦸
3) « #Ամերիկյան անկյուն »-ի`անգլերենի ամենասիրված ակումբավարներից մեկը, ում դասին կային նվերներ, խաղեր ու ամենը, որ կարող է մոտիվացնել երեխային` սիրելու դասը։🍎
4) Կամավորապես, գրեթե 9 ամիս, աշխատել է «Կազա»-ի «Ինովարիում» խաղի ստեղծման ընթացակարգին, ինչպես նաև` մասնակցել է «Հեքեթոն» ծրագրին, որտեղ առաջադրել են սոֆթ ծրագրեր` հատուկ #աշակերտների համար։ Ինչ անում է, էրեխեքի համար է անում։
5) Մեր ակումբում նա ուներ պինգվին-տետր, որի շարֆիկները փոխում էինք ամեն սեզոնին, իսկ իր տետրերը ես հատ առ հատ պահել եմ, բա🐧Էհ~
6) Երազկոտ ու ռոմանտիկ` ինչպես կադրում, նպատակասլաց, ու քանի-քանի բաներ Չեմ հասցրել գրել իր ինքնակենսագրությունից, որոնք նպաստել են մեր քաղաքի զարգացմանը 🫂
7) Մենք կոչվում ենք «Զալ.Քլաբ», որովհետև մեր առաջին ակումբը եղել է մեր տան «զալում» ու առաջին ուսանողը Հասմիկս էր ու Է, ոնց որ ակումբիս ծնունդը լինի։ Էդ կարգի հագեցած ու սիրուն դասեր ոչ մի այլ ուսանողիս հետ դեռ չեմ կրկնել։ Հուսամ` չեն կարդում մյուսներս🤭
Իմ խենթ, դու կրակ ես, որ կաս:Քո` մեծ ու փոքր հաղթանակների հպարտ follower-ը գիտես, թե ով է`այո, էնգլիշ Տիչեռը քո 👻 Մաղթում եմ շատ-շատերին` կարդալ իմ փոստն ու իհարկե մի թեթև նախանձեն քեզ, չէ որ քո ծնունդն է այսօր🤗 բայց, որ պարտադիր է` վերցնեն օրինակ այս երախտապարտ, ինքնակատարելագործվող ու հիացնող քո գոյությունից😇my Sagittarius birthday girl~