25/05/2026
Մայիսի 23-ին մեր դպրոցի վոկալ բաժնի ուսուցչուհի սոպրանո Քրիստինե Խալաթյանը հանդես եկավ մենահամերգով։
Համերգը վերածվեց բարձրարվեստ երաժշտական երեկոյի՝ լի հուզականությամբ։ Երգչուհին յուրաքանչյուր ստեղծագործություն մատուցեց բացառիկ զգայականությամբ ու տեխնիկական վարպետությամբ։
Քրիստինե Խալաթյանի ձայնային լայն դիապազոնը, մաքուր ինտոնացիան և բեմական արտիստիզմը առանձնահատուկ շունչ հաղորդեց երեկոյին:
Երեկոյի հաջողությանը մեծապես նպաստեց նաև նրա ղեկավար ԵՊԿԳՄ դոցենտ Մերի Մկրտչյանի պրոֆեսիոնալ աշխատանքը։
Շնորհավորում ենք և նորանոր հաջողություններ մաղթում։
25/05/2026
📚 Մայիսի 19-ին, 20-ին և 22-ին Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում անցկացվեցին սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ավարտական պետական քննությունները։
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին այս կարևոր փուլը հաղթահարելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ։ 🎶✨
25/05/2026
🎬🎶 21.05.2026թ. Համերգ
«Սիրված ֆիլմերի հնչյուններով»
16/05/2026
🎶 16.05.2026թ.-ին Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում կայացավ
«Իմ առաջին բեմելը» խորագիրը կրող գեղեցիկ և ջերմ համերգը։
Այս օրը առանձնահատուկ էր մեր փոքրիկ սաների համար, քանի որ նրանք առաջին անգամ բեմ բարձրացան՝ իրենց երաժշտական առաջին քայլերն անելով հանդիսատեսի առջև։ Փոքրիկների հուզմունքը, անկեղծ ժպիտներն ու ոգևորությունը համերգին հաղորդեցին յուրահատուկ ջերմություն և տոնական տրամադրություն։
Մեր սաները սիրով ու մեծ պատասխանատվությամբ ներկայացրին իրենց կատարումները՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ծափահարություններին և խրախուսանքին։
Այս գեղեցիկ համերգը դարձավ անմոռանալի հիշողություն թե՛ երեխաների, թե՛ ծնողների և ուսուցիչների համար՝ լցված ուրախությամբ, հպարտությամբ և երաժշտության հանդեպ սիրով։ 🎵✨
Համերգի ավարտին դպրոցի տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանը ջերմորեն շնորհավորեց փոքրիկ սաներին՝ մաղթելով նրանց վստահ քայլեր, նորանոր հաջողություններ և մեծ բեմական բարձունքներ։
Իր խոսքում նա նշեց, որ յուրաքանչյուր մեծ երաժշտական ճանապարհ սկսվում է հենց առաջին բեմից, և այս օրը փոքրիկների համար կդառնա գեղեցիկ ու հիշարժան սկիզբ՝ լի նոր երազանքներով ու ձեռքբերումներով։
Տիկին Հովհաննիսյանը նաև սիրով հանձնեց աշակերտներին շնորհակալագրեր՝ գնահատելով նրանց առաջին բեմական փորձը, աշխատասիրությունն ու երաժշտության հանդեպ սերը։
Երեկոն ավարտվեց ջերմ ծափահարություններով, ուրախ ժպիտներով և անմոռանալի հույզերով։ 🎶✨
13/05/2026
🎬🎶 13.05.2026թ.-ին Գյումրու Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում կայացավ գեղեցիկ և հիշարժան համերգ՝
«Սիրված ֆիլմերի հնչյուններով» խորագրով։
Երեկոյի ընթացքում հնչեցին հայտնի կինոֆիլմերի և մուլտֆիլմերի սիրված մեղեդիներ, որոնք հանդիսատեսին տեղափոխեցին հիշողությունների, մանկության և երազանքների աշխարհ։ Յուրաքանչյուր կատարում լեցուն էր ջերմությամբ, հույզերով և կախարդական տրամադրությամբ՝ դահլիճը լցնելով ժպիտներով ու ոգևորությամբ։
Կինոն և մուլտֆիլմերը մեզ սովորեցնում են երազել, հավատալ հրաշքներին ու պահպանել մեր ներսի մանկությունը, իսկ երաժշտությունը նրանց պարգևում է սիրտ, հոգի և անմոռանալի շունչ։
Այս համերգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունն ունի յուրահատուկ ուժ՝ վերադարձնելու մեզ ամենաջերմ հիշողություններին և տանելու երևակայության անսահման աշխարհ։
Մեր շնորհալի սաները իրենց գեղեցիկ և անկեղծ կատարումներով ստեղծեցին իրական տոնական մթնոլորտ՝ հանդիսատեսին պարգևելով հուզիչ և լուսավոր պահեր։
Համերգի ավարտին դպրոցի տնօրեն տիկին Մանյա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ուսուցիչներին և կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ երաժշտական երեկոն կյանքի կոչելու համար։ Իր խոսքում նա ընդգծեց, որ նման միջոցառումները ոչ միայն զարգացնում են սաների երաժշտական ճաշակը, այլև սովորեցնում են զգալ արվեստի գեղեցկությունն ու պահպանել մանկության լուսավոր աշխարհը։
Տիկին Հովհաննիսյանը նաև մաղթեց սաներին նոր հաջողություններ, ոգեշնչում և վստահ քայլեր դեպի մեծ բեմեր։ ✨🎵
28/04/2026
Դպրոցի վոկալ բաժնի աշակերտուհի Սիլվի Պետրոսյանը հանդես եկավ մենահամերգով՝ արժանանալով ջերմ ընդունելության։Սիլվին ներկայացավ բազմաժանր և բովանդակալից ծրագրով։
Նրա ուսուցչուհին՝ Աննա Հակոբյանը և նվագակցող պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը մեծ նվիրումով են աջակցել ստեղծագործական աճին։
Համերգի ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և Գյումրու մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ բարձր գնահատելով Սիլվիի կատարողական արվեստն ու ձեռքբերումները։
Շնորհավորում ենք Սիլվիին մաղթելով անսպառ հաջողություններ մեծ բեմեր և ստեղծագործական հաղթանակներ։
24/04/2026
Այսօր մեր դպրոցի անվանակրի՝ Ազատ Շիշյանի ծննդյան օրն է 🎶
Հիշում ենք, գնահատում և շարունակում նրա գործը։