Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց

Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց

Share

СРЕДНЯЯ ШКОЛА

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 17/06/2026

Մեր մանկավարժների հուզական բարեկեցությունն ու մասնագիտական կայունությունը կարևորելով՝ դպրոցի հոգեբան Ալիսիա Շահբազյանի կողմից ուսուցիչների համար իրականացվեց սեմինար-թրեյնինգ՝ «Սթրեսը և սթրեսի կառավարումը մանկավարժի մասնագիտական գործունեության մեջ» թեմայով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային սթրեսի առաջացման պատճառները, մասնագիտական այրման կանխարգելման մեթոդները և հուզական լիցքաթափման գործնական հնարքներ, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ ու ներդաշնակ դարձնել ուսումնական գործընթացը։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 15/06/2026

15.06.2026թ.
9-րդ դասարանի ավարտական քննությունը՝ «Կենսաբանություն» առարկայից։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 11/06/2026

11.06.2026թ.
9-րդ դասարանի ավարտական քննությունը՝ «Մաթեմատիկա» առարկայից։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 10/06/2026

10.06.2026թ.
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունը՝ «Մաթեմատիկա» առարկայից։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 09/06/2026

Սիրելի՛ ծնողներ,
յուրաքանչյուր փոքրիկի կյանքում գալիս է մի կարևոր պահ, երբ բացվում են մեծ աշխարհի դռները։ «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանը սիրով ու ջերմությամբ պատրաստ է ընդունել իր նոր՝ ամենավառ ու հետաքրքրասեր սաներին։
Եթե ձեր երեխան ծնվել է 2021 թվականին, ապա ժամանակն է միասին սկսելու այս հեքիաթային ճամփորդությունը։
👩‍🏫 Փոքրիկների առաջին քայլերը դեպի գիտելիքի աշխարհ կուղղորդի մեր փորձառու, հոգատար և սիրված դաստիարակ Հռիփսիկ Բադալյանը։ Նրա օգնությամբ ամեն մի օրը նախակրթարանում կլինի լի բացահայտումներով, ժպիտներով ու ջերմությամբ։
🎈 Ի՞նչ է սպասվում մեր սաներին.
Խաղով հարուստ պարապմունքներ. Երեխաները չեն ձանձրանում։
Նրանք սովորում են խաղալով, նկարելով, երգելով ու ստեղծագործելով։
Զարգացնող միջավայր.
Լուսավոր, գունեղ ու ժամանակակից խաղասենյակ, որտեղ ամեն ինչ հարմարեցված է երեխայի ազատ ու ներդաշնակ զարգացմանը։
Վստահություն և ընկերասիրություն. Այստեղ երեխաները ձեռք կբերեն իրենց առաջին հավատարիմ ընկերներին և կդառնան ավելի անկախ ու ինքնավստահ։ Խաղային մեթոդներով անցկացվող պարապմունքները կօգնեն երեխաներին հեշտությամբ և առանց սթրեսի անցում կատարել նախակրթարանից առաջին դասարան։
Թող ձեր երեխայի առաջին քայլերը դեպի մեծ կյանք սկսվեն ապահով, սիրառատ և արդյունավետ միջավայրում։ Մենք պատրաստ ենք բացահայտելու յուրաքանչյուր փոքրիկի տաղանդն ու շնորհը:

📍 Դիմումների ընդունման և մանրամասների համար սիրով սպասում ենք դպրոցում։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 05/06/2026

05.06.2026թ.
Բանավոր քննություն 9-րդ դասարանում օտար լեզուներից։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 03/06/2026

03.06.2026թ.
Այսօր կայացավ 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 02/06/2026

02.06.2026թ.
9-րդ դասարանի հայոց լեզվի քնությամբ մեկնարկեց 2025-2026 ուստարվա ավարտական քննաշրջանը։
Սա տարվա ամենապատասխանատու, բայց նաև՝ ձեռքբերումներն ամփոփելու հրաշալի շրջան է։

Photos from Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց's post 26/05/2026

Մի կտոր մանկություն, մի աշխարհ գիտելիք և դեպի երազանքներ տանող նոր ճանապարհ…
Տարրական դպրոցի ավարտը միայն սկիզբն է այն մեծ ճանապարհի, որը սպասվում է մեր սովորողներին։
Մեր 4-րդ դասարանի սովորողները գեղեցիկ ու բովանդակալից միջոցառմամբ ամփոփեցին տարրական դպրոցում անցկացրած իրենց 4 տարիները։ Նրանք հնչեցրին երախտիքի ամենաջերմ խոսքերն ու իրենց գեղեցիկ կատարումներով գերեցին բոլոր ներկաների սրտերը։

Բարի երթ ձեզ, մեր սիրելի՛ երեխաներ։ Թող միջին դպրոցի յուրաքանչյուր օրը ձեզ համար բացի նոր, լուսավոր հորիզոններ։ Թևեր առեք ու թռեք բարձր՝ դեպի ձեր մեծ երազանքները։
Դասվար՝ Ա. Արաջյան

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Լազոյի 2
Gyumri
3114

Opening Hours

Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00