O-Zone ASUE GB

O-Zone ASUE GB

Share

Ուսանողական բիզնես համայնք

Ուսանողական բիզնես համայնքը կազմակերպություն է, որի նպատակն է ուսանողների համար ստեղծել հնարավորություն՝ իրենց տաղանդներն ու հմտությունները գործնականում կիրառելու և ընտելանալու բիզնեսի վարման մշակույթին, և ստեղծել կայուն եկամտաբեր բիզնես համակարգ՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար։

Photos from O-Zone ASUE GB's post 31/12/2024

2024֊ի ընթացքում իրականացված նախագծերն ու դրանց արդյունքները 📊

12/11/2024

🍫Խաղադրույք ես անում շոկոլադ, և հաղթում էլ ավելի շատ շոկոլադ։🍫🍫

Այո՜, .students-ի նախաձեռնած «Ուսանողական շաբաթ» ծրագրին է միանում նաև ուսանողական բիզնես համայնքը իր ավանդական բիզնես խաղերով։💰

Եթե դու խելացի լինելուց զատ նաև
📌 հետաքրքրված ես բիզնեսով,
📌 առիթը բաց չես թողնում հաղորդակցվելու ու
📌 անընդհատ աշխատում ես ստեղծագործական հմտություններդ բարելավելու վրա, ապա սա հենց քեզ համար է։

🤑Պատրա՞ստ ես մեզ հետ բացահայտել ապագա միլիարդատերերին, ուրեմն անպայման գրանցվի՛ր bio-ի հղումով, և ՉՄՈՌԱՆԱՍ գալ շոկոլադով։🍫

🤝Կսպասենք քեզ հինգշաբթի օրը #215 լսարանում։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeMsSiItuXpGZp5VrEYNixCRpgJRck7TfmbFv94AomL3Zhn6g/viewform?usp=pp_url


Photos from O-Zone ASUE GB's post 30/10/2024

💸Կրիպտո, AI և նորարարական տեխնոլոգիաներ՝ ապագայի բիզնեսի հնարավորությունները ՀՊՏՀ ԳՄ-ում:

Այսօր ՀՊՏՀ ԳՄ-ում անցկացվեց բացառիկ հանդիպում՝ կազմակերպված «O-Zone» ուսանողական բիզնես համայնքի և ՀՊՏՀ ԳՄ-ի օժանդակությամբ, որտեղ մեր հյուրը՝ .arushanyan, Coinplus-ի և Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիրը, ներկայացրեց թվային աշխարհի վերջին զարգացումները՝ «Ինչպես կապել կրիպտոն, AI-ը և ռոբոտները ապագայի բիզնեսում» խորագրի ներքո։

Հանդիպման ընթացքում Վիգեն Առուշանյանը խորը վերլուծեց տեխնոլոգիական փոխակերպումների ազդեցությունը բիզնեսի վրա՝ կարևորելով ապագայի թվային աշխարհին պատրաստ լինելու անհրաժեշտությունը։

📈 Բանախոսության հիմնական կետերն էին.
📌Կրիպտո և բլոկչեյն
📌Արհեստական բանականություն (AI)
📌Ռոբոտների ինտեգրում

🎁Իսկ վերջում, մասնակիցները նվեր ստացան ֆիզկական կրիպտո դրամապանակներ՝ որպես ապագա նորարարություններին բաց լինելու խթան։

Շնորհակալություն ենք հայտնում Վիգեն Առուշանյանին՝ օգտակար հանդիպման համար, որը բացահայտեց նոր հնարավորություններ և ոգեշնչեց ուսանողներին՝ ապագա բիզնես աշխարհում իրենց տեղն ամուր դարձնելու համար:

Photos from O-Zone ASUE GB's post 26/10/2024

🚀O-Zone-ը` Reinvent by Renderforest թվային համաժողովին։

📢ՀՊՏՀ ԳՄ Ուսանողական բիզնես համայնքը այսօր ներկա էր Reinvent համաժողովին, որտեղ ծանոթացանք տեխնոլոգիական ամենամեծ միտումներին և շրջադարձային նորամուծություններին, որոնք վերափոխում են ապագան։

Ժամանակակից աշխարհը լի է այնքան հնարավորություններով, որ ստեղծագործելու միակ սահմանը դառնում է մեր երևակայությունը։ Այժմ հեղափոխական ապրանքներ ստեղծելու համար պարտադիր չէ տարիների և հսկայական ռեսուրսների ներդրում, այլ պարզապես մարքեթինգային և տեխնիկական գրագիտություն։

🔥Սպասեք նորությունների, քանի որ մենք պատրաստվում ենք վերափոխել մեր մոտեցումները՝ ձեզ համար լավագույնը ստեղծելու համար։

25/10/2024

🔥Ֆանտաստիկ հնարավորություն կրիպտոյով, web3-ով, AI-ով և թվային տեխնոլոգիաներով հետաքրքրվածների համար․․․

⚙️ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական բիզնես համայնքի նախաձեռնությամբ «Know-How Pro» ձևաչափով հոկտեմբերի 29֊ին, ժամը 14․00-ին մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա հանդիպում Coinplus-ի և Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի հիմնադիր Վիգեն Առուշանյանի հետ «Ինչպե՞ս կապել կրիպտոն, AI-ը և ռոբոտները ապագայի բիզնեսում» թեմայով։

🔓 Մասնակցիր և տեղեկացիր նորագույն հնարավորությունների մասին։ Եթե հետաքրքրեց, ապա շտապիր գրանցվել. տեղերը սահմանափակ են👇
https://bit.ly/3UM7aub

Photos from O-Zone ASUE GB's post 08/10/2024

✅Եվս մեկ know-how, որը օգնեց միջազգային երիտասարդական ծրագրերը այլ դիտանկյունից բացահայտել:

📊Այսօր տեղի ունեցավ թեմայով սեմինար, որն իրականացավ .asuegb-ի և -ի համագործակցության արդյունքում։

🔍Հանդիպման ընթացքում քննարկվեց
Էրազմուս-ի հնարավորությունների և առավելությունների մասին, փոխանակման ծրագրերի, միջազգային նեթվորքի, մասնակցության չափորոշիչների և դիմելու ձևի, մշակութային երեկոների և այլ հետաքրքիր թեմաների մասին։
Ինչպես նաև տեղի ունեցավ սեփական փորձի փոխանակում։

Շնորհակալություն ենք հայտնում Արթուր Հովհաննիսյանին՝ ստացված համագործակցության համար։

❤️Հետևեք էջին, որպեսզի բաց չթողնեք գիտելիք ձեռք բերելու հաջորդ հնարավորոթյունները։.

01/10/2024

🇪🇺Ցանկանու՞մ ես ճանապարհորդել Եվրոպայում, ծանոթանալ տարբեր մշակույթներ կրող երիտասարդների հետ և տեղեկանալ ամենաարդի կրթական թեմաների մասին, ապա այս Know-How հանդիպումը հենց քեզ համար է։

📈O-Zone֊ի ու Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց ՀԿ-ի միջև համագործակցությամբ հոկտեմբերի 8֊ին ՀՊՏՀ ԳՄ շրջանավարտ և ԵՄ Էրազմուս ծրագրերի մասնակից Արթուր Հովհաննիսյանը կներկայացնի, թե ինչպե՞ս օգտագործել ոչ ֆորմալ կրթության և networking-ի հնարավորությունները Եվրոպայում։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScfuSGIHycRNh7K8YTorDooKSJAGpD_pBfrXXTImK2eLYS3JQ/viewform?usp=sf_link

🙌Շտապի’ր գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է` ըստ մոտիվացիոն նամակների։

Photos from O-Zone ASUE GB's post 30/09/2024

🙌Know-How Pro ձևաչափով հերթական նախաձեռնությունը, այս անգամ ԲիՕն հոլդինգի հիմնադիր Տիգրան Մինասյանի հետ, կայացած է։

📈Հանդիպման ընթացքում խոսել ենք հարկային օրենսգրքի ընձեռած հնարավորությունների, պետական վերահսկողության, բիզնեսում արագություն֊ազատություն բալանսի, ներթիմային հարաբերություններում իրար վստահելու ու թափանցիկության և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։

Շնորհակալություն ենք հայտնում Տիգրան Մինասյանին հրաշալի համագործակցության համար։

Իսկ դու հետևի’ր .asuegb էջին հերթական բիզնես֊հանդիպումը բաց չթողնելու համար։.

27/09/2024

✅Շտապում ենք տեղեկացնել,որ սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15-ին Innovation Hub-ում Know-how Pro-ով հանդես կգա ԲիՕն հոլդինգի հիմնադիր, ՀՊՏՀ ԳՄ դասախոս՝ Տիգրան Մինասյանը։

Եթե ցանկանում եք իմանալ՝

❓Ինչպե՞ս համատեղել կրթվելը գործարարության հետ։
❓Ինչպե՞ս վստահել քո բիզնեսի կառավարումը ուրիշին, և ինչպե՞ս տնօրինել կապակցված ռիսկերը։
❓Ինչպե՞ս պետք է գործի հարկային համակարգը, որ գործարարի համար ավելի ձեռնտու լինի հարկերը չթաքցնելը։
❓Ինչպե՞ս է իրականացվում դերերի բաշխումը նորաստեղծ բիզնեսներում։
❓Ինչպե՞ս է ձևավորվում թիմի ընդհանուր երազանքը։

🤗Ապա շտապիր գրանցվել կայանալիք Know-How Pro-ին հետևյալ հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf5fFnybvK0iCOYfKlxGkw5UIti1bE1IgT8mKVp8X6HmNSBXA/viewform?fbclid=PAZXh0bgNhZW0CMTEAAaa53vqGyGUIfNmf_y_OmCGQdSsESYVd77mjpQU7dcueBCXVA4cCiC0JQms_aem_dLOl9hcY5KQGep4PjlutLA

Բաց մի’ թող ամենահետաքրիր և գիտելիքաշատ Know-How Pro-ներից մեկը։
‼️Տեղերը սահմանափակ են։

Photos from O-Zone ASUE GB's post 24/09/2024

🫰🏻Այսօր Know-How-ի շրջանակներում ունեցանք ինտերակտիվ հանդիպում ՀՊՏՀ ԳՄ ուսանող,Idram BTL աշխատակից Արամ Գևորգյանի հետ։

👉🏻Հանդիպման ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին անգնահատելի պատկերացումներ BTL Marketing-ի վերաբերյալ,
👉🏻Հանդիպումը սեփական փորձի և դերային խաղերի խառնուրդ էր,որի ընթացքում մասնակցիները կենտրոնացան սպառողների ներգրավվածության և մարտավարական մարքեթինգի վրա։

🥰Շնորհակալություն ենք հայտնում Արամ Գևորգյանին ինտերակտիվ սեմինարի համար։

Photos from O-Zone ASUE GB's post 16/09/2024

🤫Գաղտնիք չէ,որ այս օրերին Chat GPT-ն մեր կյանքի անբաժան մասերից մեկն է կազմում։Եվ հենց այսօր մենք քննարկեցինք,թե ինչպե՞ս ձևակերպել հարցը,որ հնարավորինս լավ պատասխան ստանանք Chat GPT-ից։

🤖Օգտագործելով Chat GPT-ն՝ մենք կհեշտացնենք մեր աշխատանքները մի քանի անգամ,և ինչու՞ տեղեկացված չլինենք արդիական թեմաներից։

🥰Շնորհակալություն ենք հայտնում Անժելա Հովհաննիսյանին,հետաքրքրաշարժ դասընթացի համար։

Photos from O-Zone ASUE GB's post 10/09/2024

🔎O-Zone-ում օրը կրկին գիտելիքներով լի էր։

🥳Այսօր տեղի ունեցավ ևս մեկ Know-How խորագրով,որի ընթացքում ներկայացվեցին տարբեր բիզնեսների մարքեթինգային արշավները և կատարվեց վերլուծություն,ինչպես նաև տեղի ունեցավ բուռն քննարկում։

🥰Շնորհակալություն ենք հայտնում Դիանա Դավթյանին բովանդակալից դասընթացի համար։

Want your school to be the top-listed School/college in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Vazgen Sargsyan 32
Gyumri