09/08/2026
🤖 Իսկ ի՞նչ կլինի, եթե 60 երեխայի մի օր տաս ռոբոտ կառուցելու հնարավորություն, մեկ ընդհանուր մարտահրավեր ու ասես՝ «Գտե՛ք լուծումը»։
Դսեղում մենք հենց այդպես արեցինք։ 🚀
🧩 Օգոստոսի 6-ին Wonder Kid Ակադեմիայի թիմը միացավ Սկաուտների և Գայդերի Ազգային Միավորման ճամբարին՝ մասնակիցների համար իրական ռոբոտաշինական արկած ստեղծելու։
Թեման՝ Robots Meet Culture (WRO® 2026)։
Տասնյակ ռոբոտներ։Ու գրեթե զրո պասիվ հանդիսատես։ 😎
LEGO® Education SPIKE Prime-ները սեղանին էին։
Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը։
🧩 Կառուցել։
💻 Ծրագրավորել։
🤖 Փորձարկել։
❌ Չստացվեց։
🔧 Փոխել։
🚀 Նորից փորձել։
🎯 Եվ վերջապես՝ ստացվեց։
Երեխաները կառուցեցին իրենց ռոբոտները, ծրագրավորեցին դրանք և լուծեցին WRO® 2026-ի թեմայով ռոբոտաշինական մարտահրավերներ։
Ու ամենասիրուն պահը մգիտե՞ք որն էր։
Երբ ռոբոտը վերջապես կատարում էր առաջադրանքը, երեխաների դեմքերին հայտնվում էր այն հայացքը, որը մեզ համար ամեն ինչ արժե․
«Ես ինքս սա ստեղծեցի»։ ❤️
Հենց սա է մեր պատկերացրած կրթությունը։
Ոչ թե նստել ու լսել։Այլ կառուցել, մտածել, սխալվել, նորից փորձել ու ստեղծել։
Եվ այո՛, մեր ռոբոտները այս անգամ էլ ճամփորդեցին Գյումրիից Դսեղ։ 😄
Մենք մեզ հետ տարել էինք ամբողջ փոքրիկ ռոբոտաշինական լաբորատորիան՝ LEGO® SPIKE Prime հավաքածուներ, նոթբուքեր, տեխնիկական պարագաներ և, ամենակարևորը, մեր մարզիչների էներգիան։
Շնորհակալ ենք Աղջիկ Սկաուտների և Գայդերի Ազգային Միավորմանը՝ վստահության ու այս հրաշալի համագործակցության համար։ 💛
Իսկ եթե դուք էլ ունեք երեխաների համար ճամբար, դպրոց, միջոցառում կամ պարզապես ուզում եք մի օր ձեր տարածքում լսել ոչ թե «հիմա ի՞նչ անենք», այլ՝
«Վա՜յ, ստացվեց!!!» 🤩
Wonder Kid Academy-ի Robotics & STEAM Workshop-ները կարող են գալ հենց ձեզ մոտ։
📩 Workshop-ների համագործակցության համար՝ գրեք մեզ Direct։
06/08/2026
🏆🏅 Wonder Kid Ակադեմիան կրկին միջազգային AESA Գիտական Օլիմպիադայի հաղթողների շարքում է։ 💛
Ուրախությամբ և մեծ հպարտությամբ կիսվում ենք մեր հերթական հաջողությամբ։ AESA Գիտական օլիմպիադա 2026-ում մեր սաները գրանցել են հիանալի արդյունքներ՝
🥇 Առաջին տեղ՝ «Կրտսեր բնապահպանական գիտություններ» անվանակարգում,
🌟 Խրախուսական մրցանակ՝ «Կրտսեր ճարտարագիտություն» անվանակարգում։
Այս հաղթանակները գիտելիքի, ստեղծարար մտածողության, հետազոտական աշխատանքի և համառության արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ ճիշտ կրթական միջավայրում մեծ գաղափարները վերածվում են իրական հաջողությունների։
Այսօր մենք նշում ենք ոչ միայն երկու մրցանակ, այլ նաև այն արժեքները, որոնց շուրջ կառուցվել է Wonder Kid Academy-ն՝ սովորել, հետազոտել, ստեղծել և երբեք չդադարել հավատալ սեփական ուժերին։
💙 Առաջ՝ դեպի նոր գիտական բացահայտումներ և միջազգային հաղթանակներ։
31/07/2026
🎞️ Անչափ էմոցիոնալ ֆոտոշարք է 🌊😍
WRO 2026 🏆🥇Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO)-ի պաշտոնական ներկայացուցիչ Քոնթեստս Լաբ / Contests Lab ❤️
25/07/2026
🏆🇦🇲🛫🇭🇷 Wonder Kid Academy-ի Builders թիմը արժանացել է World Robot Olympiad-ի միջազգային բաց մրցաշարին մասնակցելու իրավունքին և հոկտեմբերի 13–16-ը Խորվաթիայում կմիանա Հայաստանի մյուս լավագույն թիմերին՝ ներկայացնելու մեր երկիրը միջազգային հարթակում։ 🇦🇲
Հուլիսի 19-ին կայացած 🚀World Robot Olympiad (WRO) 2026 Հայաստանի ազգային փուլում մեր ակադեմիան մասնակցեց 4 թիմով, որոնք պատվով ներկայացրին Գյումրին և ապացուցեցին, որ համառ աշխատանքը, գիտելիքն ու թիմային ոգին մեծ արդյունքներ են տալիս։
🏆 Մեր թիմերի արդյունքները
🤖 Տարրական տարիքային խումբ
🥉 Builders— 3-րդ մրցանակային տեղ
🏅 Hunters— 5-րդ տեղ
🤖 Կրտսեր տարիքային խումբ
🏅 Next Gen— 6-րդ տեղ
🤖 Ավագ տարիքային խումբ
🥉 Vego— 3-րդ մրցանակային տեղ
🏆 Մենք ուրախ ենք, որ այս աշնանը Builders թիմը Հայաստանի մյուս լավագույն թիմերի հետ միասին կներկայացնի մեր երկիրը Խորվաթիայում։🇭🇷
🧡 Այս հաջողության հետևում երեխաների մեծ աշխատանքն է, մարզիչների նվիրումը, ծնողների վստահությունն ու մի ամբողջ թիմի հավատը, որ մեծ երազանքները սկսվում են փոքր քայլերից։
Սա մեր ճանապարհի հերթական կանգառն է, ոչ թե վերջնակետը։ Առջևում նոր պատրաստություն, նոր փորձություններ և նոր հաղթանակներ են։
Շնորհավորում ենք նաև Հայաստանի բոլոր թիմերին, որոնք վաստակել են միջազգային փուլին մասնակցելու իրավունքը։ Թող բոլորս միասին արժանապատվորեն ներկայացնենք Հայաստանը։ 🇦🇲❤️