03/12/2025
🔸1. Լսողական հմտությունների զարգացում
Նախևառաջ այն զարգացնում ու բարելավում է լսողական հմտությունները՝ թույլ տալով ծանոթանալ տարբեր բարբառներին ու շեշադրումներին։ Այսկերպ կարելի է շոշափել իրական անգլերենը, որը դատագրքերում չես հանդիպի։
🔸2. Ընդլայնում է բառապաշարը
Փոդքաստներում քննարկվող տարատեսակ թեմաների միջոցով կարելի է նոր բառեր և արտահայտություններ հանդիպել, որոնք բնականաբար ավելի հեշտ են մտապահվում համատեքստում։
🔸3. Արտասանական հմտությունների զարգացում
Բառերի ու արտահայտությունների ճիշտ արտաբերման համար փոդքասթերը ևս հիանալի գործիք են։ Դրանք օգնում են մտապահել նաև դրանց իմտոնացիան, ռիթմը, այսկերպ նպաստելով բնական խոսքին։
🔸4. Հարմարավետության և օգտակարության հիանալի համադրում
Փոդքասթերը կարող եք հեշտությամբ համատեղել մեկ այլ աշխատանքի հետ՝ խոհանոցում պատրաստելիս, դրսում զբոսնելիս և այլն։ Այն հանգամանքը, որ փոդքասթերի դեպքում անհրաժեշտ է կենտրոնանալ միայն լսելու այլ ոչ թե տեսնելու վրա ուժեղացնում է լեզվի լսողական կողմը։