29/05/2026
🎉📚 Հարգելի՛ պարոն Ավանեսյան,
Աշակերտական խորհրդի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 🌟
Մաղթում ենք, որ այս պատասխանատու ճանապարհը լի լինի հաջողություններով, նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով։ 🏆✨ Թող Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն բերի առաջընթաց, իսկ յուրաքանչյուր օրը՝ նոր ուժ ու ոգեշնչում։ 💡📖
Թող դպրոցը Ձեր ղեկավարությամբ շարունակի մնալ գիտելիքի, ջերմության ու միասնականության տուն 🏫❤️, որտեղ յուրաքանչյուր աշակերտ իրեն զգա գնահատված, պաշտպանված ու վստահ։ 🤝🎓
Մաղթում ենք անսահման համբերություն, քաջառողջություն, լուսավոր մտքեր ☀️, բարի մարդկանց աջակցություն և խաղաղ ու արդյունավետ աշխատանքային օրեր։ 🌿🕊️
Թող երբեք չպակասեն հավատը, եռանդն ու մեծ նպատակներին հասնելու կամքը։ 🚀📚 Վստահ ենք, որ Ձեր նվիրվածությունն ու աշխատանքը դեռ երկար տարիներ հաջողություններ են բերելու մեր դպրոցին։ 🌟
Սիրով ու հարգանքով՝
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի
Աշակերտական խորհուրդ
22/05/2026
🟧 🎓🔔 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղերձը՝ «Վերջին դասի» կապակցությամբ 🌿✨
🎓 Սիրելի՛ շրջանավարտներ
📚 Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ
Այսօր շատ ջերմ օր է, օր, երբ դպրոցական տարիների հիշողությունը հանդիպում է ապագայի սպասումներին։
🔔 Մեր կրթօջախներում հնչում է վերջին դասի զանգը՝ ազդարարելով բոլորիդ համար հիշարժան փուլի ավարտը և նոր ու պատասխանատու ճանապարհի սկիզբը։
Դպրոցը միայն գիտելիքների դարբնոց չի եղել ձեզ համար․ այն մի կենսական միջավայր է, որտեղ կոփվում է բնավորություն, ձևավորվում են արժեքներ, և որտեղ մեր քաղաքացին սովորում է սիրել հայրենիքն ու կրել պատասխանատվություն նրա վաղվա օրվա համար։
✨ Շնորհավորում եմ բոլորիդ «Վերջին դասի» կապակցությամբ։
Թո՛ղ ձեր հետագա ճանապարհը լինի լուսավոր, գործունեությունը՝ իմաստուն, իսկ ձեր սիրտը՝ միշտ կապված հարազատ դպրոցի, ծննդավայրի ու հայրենիքի հետ։ Մաղթում եմ, որ այդ ճանապարհին լինեք նպատակասլաց և համառ։ Թո՛ղ ձեր յուրաքանչյուր քայլը լինի մտածված, իսկ հաղթանակները՝ անձնական աշխատանքի և նվիրումի արդյունք։
👩🏫 Մեր ջերմ շնորհակալությունը այսօր՝ ուսուցիչներին, որոնք իրենց նվիրվածությամբ, սիրով ու անսպառ ուժով ձևավորում են երեխաների աշխարհը։
🤝 Շնորհակալություն ծնողներին, քանզի դպրոցն ու ընտանիքը միասին են ստեղծում այն հիմքը, որի վրա ամրանում են աշակերտների հաջողությունները։
🏫 Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզանից ոմանք հրաժեշտի զանգը լսում են մեր մարզի նորակառույց ու հիմնանորոգված, ժամանակակից դպրոցներում՝ ավարտելով ուսումը լիովին նոր պայմաններում և կյանքի այս գեղեցիկ փուլը կապելով նոր միջավայրի, որակի և հնարավորությունների հետ։
Կան նաև դպրոցական շենքեր, որտեղ այսօր վերջին անգամ է անցկացվում «Վերջին դասը»։ Հաջորդ տարի արդեն նրանց սովորողները ոտք կդնեն նոր կրթօջախներ։ Այդ հրաժեշտը ևս խորհրդանշական է, քանզի շրջանավարտները տանում են տասնամյակների ջերմ հիշողությունները, իսկ մենք կառուցում ենք նորը՝ իրենց զավակների վաղվա համար։
🫶 Սիրելի՛ սյունեցի շրջանավարտներ, մենք հավատում ենք ձեզ, վստահում և սպասում ձեր հաջողություններին՝ բուհերում, մասնագիտության մեջ, աշխատանքում, առօրյա կյանքում։ Հիմա ինչ ուղի էլ ընտրեք, վերադարձե՛ք միասին շենացնելու հարազատ մարզը, որովհետև ձեր ուժերով, գիտելիքով, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ է ծաղկելու վաղվա Սյունիքը։
🌿 Թո՛ղ ձեր ճանապարհը լինի վստահ քայլերով, արժանապատիվ և հաջողություններով լի։
Շնորհավորում եմ բոլորիդ ու բարի երթ մաղթում։ 🫶🕊🫶