26/05/2020
https://www.facebook.com/345437562254225/posts/1866313696833263/
‼Ի գիտություն դիմորդների
-----------------------------------------------
Հարգելի՛ դիմորդ, միասնական քննության համար նախատեսված 1500 դրամ գումարը պետք է վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին` 900018003401, իսկ ներբուհական քննությունների համար` ԳՊՀ հաշվեհամարին` Արարատբանկ (900288000012):
04/09/2019
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ
2019թ. ապրիլի 20-ից ուժի մեջ է մտել > ՀՀ օրենքը, որով փոփոխություն է կատարվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերության մեջ, ըստ որի` վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը:
31/08/2019
Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:
Մ. Գորկ
31/08/2019
🔔Սիրելիˊ ուսանողներ,
➡Տեղեկացնում ենք ձեզ, որ վաղը` սեպտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Գորիսի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի ճեմասրահում տեղի կունենա Գիտելիքի օրվան և առաջին կուրսեցիների ընդունելությանը նվիրված ցերեկույթ:
Յուրաքանչյուրիդ ներկայությունը կարևոր է մեզ համար☺:
31/08/2019
https://www.facebook.com/345437562254225/posts/1596302617167707/
🔔Սիրելիˊ ուսանողներ,
➡Տեղեկացնում ենք ձեզ, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Գորիսի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի ճեմասրահում տեղի կունենա Գիտելիքի օրվան և առաջին կուրսեցիների ընդունելությանը նվիրված ցերեկույթ:
Յուրաքանչյուրիդ ներկայությունը կարևոր է մեզ համար☺:
11/06/2019
Հարգելի´ գործընկերներ,
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովին` նվիրված ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին:
Հայտերի և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2019 թվականի հուլիսի 31-ն է:
Մանրամասները` կից հղումով:
Բոլորիդ սիրով սպասում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողով (ք.Ստեփանակերտ, 12-15 սեպտեմբերի 2019թ.) «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնա....
14/04/2019
📣Սիրելի համալսարանականներ
Գորիսի պետական համալսարան/Goris State University
✅Վաղը՝ 15.04.2019թ֊ին ժամը 12։00֊ին (երկար դասամիջոցին) կկայանա կամավոր դրամահավաք ի օգնություն Արփինե Քյարունցին։
Կհավաքվենք կոնֆերանս սրահում❗
《Դարձիր բարեգործ և հիշիր որ բարության շղթան կվերադառնա քեզ》
08/04/2019
Մասնագիտական կողմորոշման և կարիերայի ուղղորդման Գորիսի համայնքային կենտրոնը երիտասարդների համար կազմակերպում է կարողությունների զարգացման դասընթացներ և խորհրդատվություններ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է օնլայն գրանցվել՝ լրացնելով ստորև բերված հարցաթերթը:
Դասընթացները տեղի են ունենալու Մաշտոցի 3 հասցեում գտնվող Մասնագիտական կողմորոշման և կարիերայի ուղղորդման Գորիսի համայնքային կենտրոնի գրասենյակում:
Մասնագիտական կողմորոշման և կարիերայի ուղղորդման Գորիսի համայնքային կենտրոնը ստեղծվել է Գործընկերություն և Ուսուցում /ԳՈՒՄ ՀԿ-ի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության շրջանակում:
Դասընթացները տեղի կունենան ապրիլ-մայիս ամիսներին: Օրերի և ժամերի համար հավելյալ կկապնվենք Ձեզ հետ:
Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093937536 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Զարգացման հեռանկարներ երիտասարդների համար
Մասնագիտական կողմորոշման և կարիերայի ուղղորդման Գորիսի համայնքային կենտրոնը երիտասարդների համար կազմակերպում է կարողությունների զարգացման դասընթացներ և խորհրդ...
06/02/2019
ԱՌԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ (ԵՐԿՐՈՐԴ) ԿԻՍԱՄՅԱԿԻ ԴԱՍԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՑ
14/01/2019
Հայտարարություն
--------------------------------
Սիրելի՛ համալսարանականներ,
2019թ․ հունվարի 16-ին, ժամը 14։00-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի սրահում տեղի կունենա «Հասանելի բուհական կրթություն» ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Ծրագիրն իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
«Հասանելի բուհական կրթություն» ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների և ֆինանսական աջակցության քաղաքականության բարելավմանը՝ հանրային մոնիթորինգի և ջատագովության միջոցով: