Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց

Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, Education Website, 64 Ankakhutyan Street, Goris.

Արմաթ ճարտարագիտական աշխատանոցներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, բովանդակությունը ուղեկցող մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են բնագիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային (ԲՏՃՄ)։

Photos from Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց's post 20/08/2026

Կադրեր օգոստոս ամսվա մեր առօրյայից 💙

Photos from Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց's post 08/08/2026

Մեր սաների ձեռքերով պատրաստված փոքրիկ լուսացույցի մոդել։ 🤖✨

Photos from Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց's post 30/07/2026

🔋 12.6V, 15A Li-ion մարտկոցների մոդուլներ՝ մեր ռոբոտների հուսալի սնուցման համար 🤖⚡
​🔶 Նախագծի հիմնական բնութագիրը․
>​ Էներգասնուցում՝ 12.6V, 15A, 2200mAh (Li-ion) համակարգ՝ բարձր ծանրաբեռնվածությամբ աշխատող շարժիչների և էլեկտրոնիկայի համար։
> Անվտանգություն՝ Ներկառուցված BMS համակարգ՝ գերլիցքավորումից, գերտաքացումից և կարճ միացումներից պաշտպանելու համար։
> Պաշտպանիչ իրան՝ 3D տպված PETG ամուր պլաստիկով՝ հարվածակայունության և հուսալիության համար։

🛠️ Մարտկոցների ամբողջական հավաքումն, զոդումն, իրանի 3D մոդելավորումն ու թեստավորումն իրականացվել են տեղում՝ մեր սաների կողմից:
Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց

Photos from Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց's post 22/07/2026

Կադրեր մեր առօրյայից 💙

18/07/2026

🚀 3DVac — 3D տպիչով ստեղծված, մարտկոցով աշխատող շարժական փոշեկուլ, ստեղծված մեր սաների կողմից

Թեթև, կոմպակտ, հզոր և հեշտ վերանորոգվող՝ այն նախատեսված է տան, արհեստանոցի և ավտոմեքենաների սրահների արագ ու արդյունավետ մաքրման համար

💡 3D տպագրված կորպուսը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում պարզապես վերատպել և փոխարինել վնասված դետալները՝ նվազեցնելով սպասարկման ծախսերը և երկարացնելով սարքի կյանքը

3DVac-ը մեկ նախագծում միավորում է 3D մոդելավորումը, 3D տպագրությունը, էլեկտրոնիկան, մեխանիկական նախագծումը և մարտկոցային սնուցման տեխնոլոգիաները

Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց

Photos from Արմաթ/Գորիսի թիվ 1 ավագ դպրոց's post 13/07/2026

🤖🖨️ 3D տպագրությունն ավելի անվտանգ՝ արհեստական բանականության օգնությամբ

Ներկայացնում ենք մեր նոր նախագիծը՝ 3D տպագրության ձախողումների հայտնաբերման և անվտանգության ավտոմատացված համակարգը։

Համակարգը մեքենայական ուսուցման (ML) միջոցով իրական ժամանակում վերահսկում է տպագրության ընթացքը, հայտնաբերում է սխալները, անվտանգ կանգնեցնում է տպիչը և սարքի հովանալուց հետո ավտոմատ անջատում է հոսանքը։

✅ Բաց կոդով (Open Source) լուծում
✅ Համատեղելի է Marlin-ով աշխատող 3D տպիչների, այդ թվում՝ հայկական ԲԶԵԶ տպիչների հետ
✅ Նվազեցնում է լցանյութի և էլեկտրաէներգիայի վատնումը
✅ Պաշտպանում է սարքավորումը հնարավոր վնասներից

Նախագիծը մշակվել է՝ նպատակ ունենալով 3D տպագրությունն ավելի անվտանգ, հուսալի և հասանելի դարձնել կրթական լաբորատորիաների, «Արմաթ» աշխատանոցների և անհատ օգտատերերի համար։

Photos 10/07/2026

🎉 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ԴիջիԿոդ 2026 մրցույթի «Սարքերի ինտեգրացիա» անվանակարգում խրախուսական մրցանակի է արժանացել մեր խմբակի սան Դավիթ Ալավերդյանը։

Սրտանց շնորհավորում ենք Դավթին այս գեղեցիկ հաջողության համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ, հետաքրքիր նախագծեր և հաղթանակներ։ Հպարտ ենք քո նվաճումներով և վստահ ենք, որ սա դեռ միայն սկիզբն է։ 👏🏆

28/05/2026

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել որ մեր խմբակն ունի երկու մասնակից հանրապետական փուլում😍
Մրցույթի հանրապետական փուլը տեղի կունենա մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց

ԴիջիԿոդ 2026․ 📊 1320 մասնակիցներից եզրափակչում են՝ 147-ը։

📍 ԴիջիԿոդի մարզային փուլերն ավարտված են։

🌍 Հայաստանի բոլոր անկյունները ներկայացնող 1320 երեխաներից և պատանիներից եզրափակիչ հանրապետական փուլ է հասել 147-ը։

📢 Ահա Հանրապետական փուլ անցած մասնակիցների ցանկը

📌 Մրցութային անվանակարգեր
https://drive.google.com/file/d/1TiNWbpUwwQxc-cQlWABdTiH7RMZWwhn8/view?usp=sharing

📌 Օլիմպիադաներ
https://drive.google.com/file/d/1dRhkjEPpGodrzhHwguXUSRH1VwfnoA6B/view?usp=sharing

🏁 Եզրափակիչ հանրապետական փուլը՝ մայիսի 30-ին, VTC - Vanadzor Technology Center by EIF-ում

🏆 Հաջողություն բոլոր մասնակիցներին, և թող հաղթի ուժեղագույնը։

🚀 ԴիջիԿոդը կիրառական ծրագրավորման Հայաստանի խոշորագույն առաջնությունն է, որն այս տարի անցկացվում է արդեն 11-րդ անգամ։

15/05/2026

Մարզային փուլը տեղի կունենա վաղը՝ մայիսի 16-ին

Լորի միջնակարգ դպրոցում

🚨 Ուշադրություն!!!

📢 Հրապարակում ենք Կիրառական ծրագրավորման «ԴիջիԿոդ 2026» 11-րդ մրցույթի մարզային փուլին ուղեգիր ստացած մասնակիցների ցանկը։

https://drive.google.com/drive/folders/121wesRq-7rvqEl4TBg1eAdcDQfEkfZyq

15/05/2026

📢 Կիրառական ծրագրավորման «ԴիջիԿոդ 2026» 11-րդ մրցույթի մարզային փուլին ուղեգիր ստացած մասնակիցների ցանկում ենք նաև մենք

Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ․ https://drive.google.com/drive/folders/121wesRq-7rvqEl4TBg1eAdcDQfEkfZyq?fbclid=IwY2xjawRzo4BleHRuA2FlbQIxMABicmlkETF4SXllb0M3RGh4SmpqYlN1c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHqIVG2AyEA9WzMvrKpGDrBZWYQlN5gREvAAcOry8MLrFX4rPYGYEBIQHbK3C_aem_YWdncwALDQ-5XIk36kfWAQMJahqr&brid=YWdncwFjy0ZXme-HWaEeKUnOMqdZ

Want your school to be the top-listed School/college in Goris?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


64 Ankakhutyan Street
Goris

Opening Hours

Monday 14:30 - 18:45
Saturday 09:30 - 13:30
Sunday 09:30 - 15:00