30/12/2025
Ոգեշնչող է և հաճելի, երբ է արժևորված ես ու սպասված։
Academy ❤️
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հատոր / Hator, Education Website, Սյունիքի 29, Goris.
Ընթերցարան-գրական ակումբի ծառայություններն են՝ հատուկ կարիք ունեցող ծնողների և ուսանողների մասնակցությամբ թեմատիկ հանդիպումներ, մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտում, հեքիաթների և հատուկ կրթության բնագավառի գրքերի ընթերցանություն, քննարկում։
30/12/2025
Ոգեշնչող է և հաճելի, երբ է արժևորված ես ու սպասված։
Academy ❤️
26/12/2025
🎄Նոր տարին միշտ մի փոքր նման է նոր գրքի․ դեռ չգիտես՝ ինչ պատմություն է պատմելու,
բայց արդեն զգում ես՝ արժե բացել։
🔰Այս նոր տարվա շեմին ուզում ենք պարզապես ասել՝ մենք վերադարձի ճանապարհին ենք… Նոր քաղաքում, նոր էջից, բայց նույն սիրով գրքի, ընթերցման ու մտածելու հանդեպ։
🧩🧩Թող այս տարին բացվի էջ առ էջ, այլ ոչ պարզապես անցնի ժամանակի միջով:
04/08/2025
📚Հատորում հուլիսյան լավագույն կադրերն են։
📖Ընթերցել ենք.
- «Թագավորի նոր զգեստը», «Աղջիկը, ձկնիկը և կապիկը», «Տատիկի ժամացույցը», «Բոքոնիկը», «Փոքրիկ Իշխանը» (ավարտել)։
🖥️Դիտել ենք.
- «Էվերեստ», «Մոանա», «Գեղեցկուհին և հրեշը», «Արքաների արքան» մուլտֆիլմերը, «Գիքորը» ֆիլմը։
🧩զարգացրել
- ընթերցանության հմտությունները սեղանի, խոսքային խաղերի, շուտասելուկների, հանելուկների և այլ խաղերի միջոցով
- ծանոթացել խաչբառին, Շուլտեի աղյուսակին, միասին ստեղծել, խաղացել, վարժվել և սովորել։
✅Արագ ընթերցանության զարգացման համար օգտագործվող հատուկ վարժությունների շարքում է Շուլտեի աղյուսակը։
🧩Շուլտեի աղյուսակն իրենից ներկայացնում է քառակուսի աղյուսակ՝ հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով սովորաբար կազմված 5-ական վանդակներից, որոնցում պատահական հերթականությամբ դասավորում են 25 թվերը։
🧩Շուլտեի աղյուսակով աշխատում են հետևյալ սկզբունքով.արագ տեմպով պետք է հերթականությամբ գտնել բոլոր թվերը, ընդ որում՝ շեշտադրում է արվում արագության վրա։
🧩Շուլտեի աղյուսակով պարբերաբար աշխատելը արագացնում է տեսողական ընկալմամբ ինֆորմացիա գտնելը, զարգացնում ուշադրության կենտրոնացումը, արագ կողմնորշովելու կարողությունը, որոնք նպաստում են արագ ընթերցանության հմտության զարգացմանը:
🧩🧩 Տեսանյութի մեջ ցույց է տրվում, թե ինչպես են երեխաները վարժվում հերթականությամբ թվերը գտնելուն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն թիվը, որը թղթի կենտրոնում է։
23/07/2025
🖥️ Հուլիսի 24-ին Հատորում դիտելու ենք «Գիքորը» ֆիլմը։
⏳Սկիզբ՝ 11։30
Տևողություն՝ 1.5 ժամ։
18/07/2025
📖Իսկ մեզ մոտ հանելուկներ միմյանց համար ընթերցում են երեխաները։
🧩 Երեխաների համար նախատեսված հանելուկները սովորաբար գրված են լինում բանաստեղծական ոճով, որոնցում ուշադրություն է դարձվում առարկայի որևէ յուրահատկության կամ որակի վրա։ Հանելուկները ոչ միայն զվարճալի վարժանք են, այլև զարգացնում են տրամաբանությունը, ակտիվացնում հետաքրքրասիրությունը։
16/07/2025
🖥️Հուլիսի 17-ին Հատորում դիտելու ենք «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմը։
✅Տարիք՝ 6+
⏳Սկիզբ՝ 11։30
Տևողություն՝ 1.5 ժամ
📚Ընթերցում են երեխաները
ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ «Թագավորի նոր զգեստը»
📖Ընթերցելը դառնում է հաճելի և անչափ գրավիչ զբաղմունք, երբ նրա միջոցով խաղում ես հատկապես հասակակիցների կամ ընկերների հետ։
🧩Այդպիսի խաղեր կարող են լինել սեղանի խաղերը, արագ ընթերցանության վարժանքները։
🧩Ընթերցանության համար նախատեսված սեղանի խաղերը հրաշալի զարգացնում են ուշադրությունը, հիշողությունը, սովորեցնում են կարդալ բառերն առանց վանկերի, գտնել բաց թողնված տառերը, ընդլայնել բառապաշարը, արագ կողմնորոշումը և այլն։