ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին

Share

Վերապատրաստումներ&Ոչ ֆորմալ դասընթացներ&Դիմորդների ընդունելություն&Մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ և խորհրդատվություններ&Կարիերայի աջակցություն

Photos from Գորիսի պետական համալսարան/Goris State University's post 04/12/2025
17/11/2025

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական տարիները կյանքի ամենավճռորոշ փուլերից են․ դրանք գիտելիքի ձեռքբերման, նոր փորձառությունների, ինքնաճանաչման և մասնագիտական զարգացման ժամանակաշրջան են։
Գորիսի պետական համալսարանը հետևողականորեն բարելավում է իր կրթական միջավայրը՝ նպատակ ունենալով ապահովել բարձրորակ կրթություն, խթանել նորարարական մտածողությունն ու հետազոտական նախաձեռնությունները։ Մեր համալսարանը ձգտում է լինել այն հարթակը, որտեղ ձևավորվում է ժամանակի պահանջներին համապատասխան կրթված, նախաձեռնող և պատասխանատու անհատը։
Սիրելի՛ ուսանողներ, գիտելիքի ճանապարհը երբեմն դժվար է, բայց հենց այդ դժվարություններն ու փորձություններն են ամրապնդում անկոտրում կամքը։ Կարևոր է պահպանել մտքի ազատությունը, սովորելու անսպառ ցանկությունը և սեփական գաղափարների նկատմամբ հավատը։ Վստահ եղե՛ք՝ հաջողությունը ծնվում է ամենօրյա հետևողական ու տքնաջան աշխատանքից։ Մի՛ թողեք, որ առօրյայի վազքը խլի ձեր երազանքները, եղե՛ք ձեր պայծառ ապագայի ձևավորողները, հավատարիմ մնացեք ձեր նպատակներին, հավատացե՛ք ձեր ուժերին ու շարունակեք որոնել, ստեղծել, հարցնել… Եվ հիշե՛ք՝ պետությունն ուժեղ է մտածող, կրթությունը արժևորող ու մարտահրավերներին պատրաստ նոր սերնդով։ Մեր երկրի ապագան մեծապես կախված է ձեր նպատակասլացությունից, երազանքներից և դրանք իրականություն դարձնելու հաստատակամությունից։

17/10/2025


➡️ Սյունիքի մարզում առաջարկվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով՝ http://stff.am/mwgLj

📍Սյունիքի մարզում #ԳործԿա

💚 Նկարում պատկերված է Որոտնավանքը` հայտնի նաև Վաղադնի վանք անվամբ, որը գտնվում է Սյունիքի մարզում՝ Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք:

💚 Վանական համալիրը բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից:

➡️ Մարզում առաջարկվող աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով՝ http://stff.am/mwgLj

❗Տվյալները վերցված են «Հայկական աշխարհագրական նախագծի»՝ armgeo.am կայքից:



#աշխատանք #աշխատանքներ #հաստիքներ

17/10/2025


✅ ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում 👇👇👇
↪️ https://escs.am/am/news/8155

17/10/2025

📝ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2025 թ. հոկտեմբերի 10-ից 24-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:

Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Ավելին՝ https://escs.am/am/news/31993

Photos from ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին's post 08/10/2025

‼️ #ՀԱՅՏՆԻ #ԵՆ 2025Թ #ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ #ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ #ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ #ՕՐԵՐԸ ԵՎ #ՔՆՆԱԿԱՆ #ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
----------------------------------------------------------------------
➡️ Հոկտեմբերի 20-ին՝ « #Հայոց #լեզու և #հայ #գրականություն»
➡️ Հոկտեմբերի 21-ին՝ « #Ֆիզիկա, « #Ռուսաց #լեզու»
➡️ Հոկտեմբերի 22-ին՝ « #Օտար #լեզուներ»
➡️ Հոկտեմբերի 24-ին՝ « #Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
➡️ Հոկտեմբերի 25-ին՝ « #Մաթեմատիկա»
➡️ Հոկտեմբերի 26-ին՝ « #Քիմիա», « #Հայոց #պատմություն»

05/10/2025

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի մանկավարժներ

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Դարեր շարունակ ուսուցիչը, հավատարիմ իր կոչմանը, մեծ նվիրումով, սիրով և անձնուրացությամբ իրականացրել է իր կարևորագույն առաքելությունը։ Հայ ուսուցիչը եղել է լուսավորության կրողը, ազգային ինքնության պահապանը և հայեցի դաստիարակության ջատագովը։
Այսօր շնորհակալությամբ արժևորում ենք նրանց, ովքեր ընտրել են ամենաբարդ, բայց նաև ամենաազնիվ ճանապարհը՝ գիտելիք ու լույս տարածելու ճանապարհը։ Այդ ճանապարհը նշանակում է ստանձնել ազգի ապագան կերտելու մեծագույն պատասխանատվությունը։ Ասում են՝ լավ ուսուցչի ազդեցությունը երբեք չի ջնջվում աշակերտի հիշողությունից․ այն դառնում է կյանքի ուղեցույց, ձևավորում է անհատականությունը և նպաստում արժեքների ամրապնդմանը։
Սիրելի ուսուցիչներ, թող ձեր ուսուցչական ուղին միշտ լցված լինի սիրով, երախտագիտությամբ և սերունդների արժանավայել գնահատանքով։ Թող ձեր սերմանած լույսը երբեք չմարի, իսկ ձեր աշակերտների հաջողությունները դառնան ձեր աշխատանքի լավագույն վկայությունը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, հոգու խաղաղություն և անսպառ ոգեշնչում՝ շարունակելու ձեր լուսավոր առաքելությունը։

ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑ
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

02/10/2025

📢ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա է «Ինֆորմատիկա» առարկայի դասախոսի թափուր աշխատատեղ
🔗Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ 144 ժամ
📍Պահանջվող փաստաթղթերն են՝
✅դիմում
✅կրթության մասին հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
✅ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ)
✅ինքնակենսագրություն
✅մեկ լուսանկար` 3x4 չափի,
⏳Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչեւ 16:00-ը:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:
🔹Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Կոմերիտմիության փող. 2/3
📱Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 10 10 96 հեռախոսահամարին

Want your school to be the top-listed School/college in Goris?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


ՀՀ, Գորիս, Ավանգարդ 2, թիվ 3 մասնաշենք, 3-րդ հարկ, 3303 սենյակ
Goris
3205

Opening Hours

Monday 09:00 - 16:30
Tuesday 09:00 - 16:30
Wednesday 09:00 - 16:30
Thursday 09:00 - 16:30
Friday 09:00 - 16:30