18/08/2026
📆 Շարունակելով «Կանայք բիզնեսում․ տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի դասընթացների շարքը՝ օգոստոսի 14-ին և 15-ին «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամում տեղի ունեցավ հերթական երկօրյա դասընթացը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց գիտելիքները, զարգացնելու բիզնեսի կառավարման հմտություններն ու աշխատելու իրենց գաղափարների և զարգացման ուղղությունների վրա։
🤝🏻 Դասընթացի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները ծրագրի հաջորդ փուլում կշարունակեն աշխատանքը մասնագետի հետ՝ ստանալով անհատական խորհրդատվություն և քոուչինգ՝ իրենց բիզնեսների զարգացմանն ու առաջընթացին նպաստելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում Chaplin Corporate. Growth & Education ընկերությանը՝ արդյունավետ և բովանդակալից դասընթացների, մասնագիտական աջակցության և մասնակիցների զարգացմանը նպաստող աշխատանքի համար։
📌 Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք– Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում, և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից՝ որպես «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացմանծրագրի» (R2D Սյունիք) մաս։
European Union in Armenia
Austrian Development Agency
EU-R2DSyunik
#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա