03/06/2026
🤝 Յունիսի 2-ին, Գորիսի քաղաքային պատկերասրահում Բաղակաց Կրթական Կենտրոնի եւ Սեւադա Խոջաբաղյանի նախաձեռնութեամբ կազմակերպուեց գրական ցերեկոյթ։
📚 Ցերեկոյթի ընթացքում անդրադարձ կատարուեց Գորիսի շրջանի մի շարք գրողների, այդ թվում Արկադի Ծատուրյանին, Ապետնակ Գրիգորյանին, Ալբերտ Իսաջանյանին եւ Զորի Դորունցին։ Ցերեկոյթի ընթացքում ուսանողները գրողների գրչին պատկանող մի շարք ստեղծագործութիւններ ընթերցեցին։
📌 Նշանակալից էր ներկայիս ստեղծագործների հետ հանդիպումը, ովքեր ուսանողներին պատմեցին իրենց փորձառութեան մասին։
✅ Աւրուայ ընթացքում այց կատարեցինք Գորիսի երկրագիտական թանգարան, Հ. Իգիթյանի անուան գեղագիտութեան կենտրոն, իսկ աւրն ամփոփուեց Ակսել Բակունցի տուն-թանգարանում, որտեղ Արամ Մաշուրյանը ուսանողներին ծանաւթացրեց դիմանկարի նկարչության մի շարք հիմունքների։
Շնորհակալութիւն ենք յայտնում Գորիսի Համայնքապետարանին, ի դէմս Արմինե Հովակիմյանի եւ Գորիսի քաղաքային պատկերասրահին նախաձեռնութեանը աւժանդակելու համար։
29/05/2026
🌹 Բաղակաց կրթական կենտրոնը միացաւ Գորիսում իրականացուող «Վարդերի բլուր» նախաձեռնութեանը՝ դառնալով համայնքային փոփոխութեան մի մասը։
✅ Սա կարեւոր հնարաւորութիւն էր մեր ուսանողների համար՝ մասնակցելու համայնքի հասարակական կյանքին, ձեռք բերելու նոր փորձառութիւն եւ իրենց ներդրումն ունենալու քաղաքի աւելի կանաչ ու խնամուած միջավայրի ստեղծման գործում։
Նախաձեռնութիւնը եւս մեկ անգամ ընդգծեց, որ համայնքն ու երիտասարդները միասին պէտք է հոգ տանեն իրենց քաղաքի եւ երկրի համար։
🤝 Շնորհակալութիւն ենք հայտնում Գորիսի համայնքապետարանին համագործակցութեան համար։
25/05/2026
📌 Բաղակաց Կրթական Կենտրոնը մեկնարկում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտութեամբ ընդունելութիւն 2026-2027 ուս. տարուայ համար:
2023-24 թթ. ուս. տարուց մենք արդէն հանդէս ենք գալիս որպէս առանձին կրթական հաստատութիւն։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ լիցենզիայի շրջանակում 2026-27 ուս. տարուայ ընդունելութեան համար տեղերը խիստ սահմանափակ են։
👨🎓👩🎓 «Բաղակաց Կրթական Կենտրոն» կարող են ընդունուել 9-րդ դասարանն աւարտած աշակերտները:
📚 Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» (Systems Theory) մասնագիտութեամբ քառամեայ ուսումնական ծրագիր:
Ուսումնառութեան ընթացքում ուսանողները ստանում են կրթութիւն համակարգաբան (Systems Engineer, Systemologist) մասնագիտութեամբ՝ տնտեսական, քաղ․ իրաւական եւ կրթամշակութային ոլորտներում։
Ուսումնառութեան 1️⃣-ին տարին նուիրուած է ընդհանուր նշանակութեան՝ ազատ արուեստների (Liberal Arts) դասընթացին․ ուսանողները հայթհայթում եւ սեփական ձեռքով պատրաստում են անհրաժեշտ պարագաները, ուսումնասիրում են աշխարհի եւ քաղաքակրթութեան պատմութիւնը, այցելում եւ կազմակերպում են ցուցահանդէսներ, ներկաեացումներ, համերգներ, հողագործական եւ շինարարական աշխատանք, ճամփորդում են։
Ուսման 2️⃣-րդ տարուանից նախատեսուում է աշխատանքային ուսնակութիւն տարբեր ընկերութիւններում:
Առաջին երկու տարիները ներառում են հանրակրթական աւագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը, ինչպէս նաեւ ազգային պար, երգ, վայելչագրութիւն, դասական հայերէն՝ գրաբար, ծրագրաւորման հիմունքներ։
Յաջորդ տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթութիւն, որն իրականացուում է նախագծահեն ուսուցման կերպով:
Ուսումնառութեան ընթացքում ուսանողները մասնակցում են ռազմամարզական հաւաքների եւ ստանում նախնական զինուորական պատրաստութեան հմտութիւններ եւ գիտելիքներ։
🔸 Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մրցոյթներ յաղթած սաների համար ընդունելութիւնը կը գործի յատուկ պայմաններով։
✅ Լրացուցիչ տեղեկութիւնների եւ գրանցման համար անհրաժեշտ է
զանգահարել 093 81 40 71 հեռախաւսահամարով կամ
📩 գրել մեր Ֆեյսբուքեան էջին։
#ընդունելություն
20/05/2026
🌸 «Ալպիական մանուշակ․ պատմվածքից պատկեր». շոլկոգրաֆիայի վարպետաց դաս
Թանգարանների միջազգային աւրուայ շրջանակում այս տարուայ՝ «Թանգարանները միաւորում են բաժանուած աշխարհը» խորագրի ներքոյ Ակսել Բակունցի տուն-թանգարանում մայիսի 18-ին տեղի ունեցաւ ստեղծարար միջոցառում՝ «Ալպիական մանուշակ․ պատմուածքից դեպի պատկեր» խորագրով շոլկոգրաֆիայի վարպետաց բաց դասը։
Բաղակաց կրթական կենտրոնի ուսանողները եւս ներկայ էին միջոցառմանը։
Միջոցառումը նախաձեռնել էին «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը և Մարիամ և Երանուհի Ասլամազյան քոյրերի պատկերասրահը՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի համագործակցութեամբ։
Վարպետաց դասը վարեց գեղանկարիչ, Ասլամազյանների պատկերասրահի տնաւրեն Կարեն Բարսեղյանը, ով մասնակիցներին ծանաւթացրեց շոլկոգրաֆիայի՝ մետաքսի տպագրութեան տեխնիկային և ստեղծագործական ամբողջ ընթացքին։
Ուրախ եւ շնորհակալ ենք նախաձեռնութեան մի մասը դառնալու համար։
#բաղակացկրթականկենտրոն
21/04/2026
Երկրորդ տարին անընդմէջ Բաղակաց դպրոցը մասնակցում է մեր մեծերի շիրմաքարերի խնամքի աշխատանքներին։
Կարեւոր ենք համարում մեր ուսանողների ներգրաւուածութիւնը նմանատիպ նախաձեռնութիւններում։
Շնորհակալ ենք Ակսել Բակունցի տուն-թանգարան/Aksel Bakunts House-Museumին նմանատիպ համագործակցութեան համար։
12/04/2026
Ուսանողները ներկայացնում են տեսասահիկներ։ Թեմաներին ծանաւթացեք ստորեւ։
📌 Լծակի աւրենքը
📌 Երկուական համակարգ
📌 Ցանցային սարքեր (Networking devices)
📌 Սոցիալական ցանցերի նշանակութիւնը բիզնեսում
📌 Գալակտիկաներ, աշխարհասփյոռներ, աստղակոյտեր
25/03/2026
📌 Հատուածներ մեր կաւագործութեան պարապմունքից։
#բաղակացկրթականկենտրոն