09/06/2026
🇫🇷📚 Լիլի համալսարանի և Գորիսի պետական համալսարանի միջև համագործակցային փոխանակում՝ ֆրանսերենը որպես օտար լեզու (FLE) դասավանդողների և ուսանողների վերապատրաստման նպատակով։
👏 Վերապատրաստմանը մասնակցել է նաև Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Ս. Գասպարյանը՝ համալրելով իր մասնագիտական փորձն ու գիտելիքները։
🎓 Նման ծրագրերը կարևոր հնարավորություն են ստեղծում միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և կրթության որակի բարձրացման համար։ 🇦🇲🇫🇷
09/06/2026
🏆📚 «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի շրջանակում անցկացվել է Հանրապետական բաց օլիմպիադա՝ հանրակրթական բոլոր առարկաներից։
🎓 Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում։
🏅 Բաց օլիմպիադայի մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով և գովասանագրերով՝ արժանանալով իրենց գիտելիքների և աշխատասիրության բարձր գնահատանքին։
👏 Հպարտությամբ նշում ենք, որ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները ևս ակտիվ մասնակցություն են ունեցել օլիմպիադային և արժանացել դիպլոմների։
🎉 Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ, գիտելիքների ձեռքբերումներ և հաղթանակներ առաջիկա մրցույթներում ու օլիմպիադաներում։ 🌟📖
03/06/2026
🏫 Հեծանվի համաշխարհային օրը՝ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում
🚴♀️🚴♂️ Հեծանվի համաշխարհային օրվա կապակցությամբ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում կազմակերպվեց հեծանվային մրցաշար, որին մասնակցեցին դպրոցի սովորողները։ Մրցաշարի նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը և հեծանվային մշակույթի տարածումը դպրոցականների շրջանում։
03/06/2026
https://escs.am/am/news/36634%20
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....
27/05/2026
🏃♀️ «Առողջ ապրելակերպի իրազեկման դպրոցական մարզային արշավներ» 🏃♂️💪
🏫 Մայիսի 27-ին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում իրականացվեց տեղեկատվական և կրթական միջոցառում՝ «Առողջ ապրելակերպի իրազեկման դպրոցական մարզային արշավներ» ծրագրի շրջանակում։
👫 Միջոցառմանը մասնակցեցին 5-11-րդ դասարանների շուրջ 150 աշակերտներ՝ հարակից բնակավայրերից։ Ծրագրի նպատակն էր դպրոցականների շրջանում ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ, բարձրացնել իրազեկվածությունը ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի և վնասակար սովորույթների կանխարգելման վերաբերյալ։
🤼♂️ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներում, թիմային խաղերում և կրթական նախաձեռնություններում՝ ձեռք բերելով օգտակար գիտելիքներ և հմտություններ առողջ և ակտիվ կենսակերպ վարելու համար։
25/05/2026
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։
Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները
🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։
🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում ⤵
Ավելին՝ https://escs.am/am/news/36634
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....
23/05/2026
✒️ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
📖 Առարկա՝ Կենսաբանություն
👫Դասարան՝ 7-րդ
🍀Թեմա՝ Զարմանահրաշ բնություն
👩🏻💼Ուսուցչուհի՝ Ն.Բակունց
🌾 Զարմանահրաշ բնությունը մեզ սովորեցնում է տեսնել գեղեցիկը պարզի մեջ, զգալ կյանքի արժեքը և սիրել այն աշխարհը, որի մի մասն ենք մենք։ Բնությունը պարզապես շրջապատ չէ․ այն կենդանի արվեստ է, որ ստեղծվել է հիացնելու և ներշնչելու համար։
22/05/2026
🎓🔔 Այսօր Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում հնչեց Վերջին զանգը՝ ազդարարելով 9-րդ դասարանցիների դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։
✒️ Դպրոցի տնօրեն Ա. Մաքունցը շնորհավորական ուղերձով դիմեց շրջանավարտներին: Նա ընդգծեց, որ դպրոցը ոչ միայն գիտելիքի, այլև արժեքների, ընկերության և հիշողությունների կարևոր կենտրոն է, իսկ այսօր շրջանավարտները իրենց հետ տանում են տարիների ընթացքում ձևավորված փորձն ու ջերմ հուշերը։
✍️ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Ա. Պողոսյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին։ Նա իր խոսքում ընդգծեց, որ դպրոցում ստացած գիտելիքներն ու արժեքները կուղեկցեն շրջանավարտներին կյանքի բոլոր փուլերում։
🔔📚Տոնական միջոցառումն անցավ հուզիչ և հանդիսավոր մթնոլորտում՝ լի շնորհավորանքներով, ժպիտներով ու երախտագիտության խոսքերով։