20/06/2026
Շտապե՛ք գրանցումների վերջնաժամկետը` հունիսի 28🧡
🥳 Բացառիկ առաջարկ պատանիների համար, ովքեր ցանկանում են իրենց ուժերը փորձել ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ մեջ` «Ձեռներեցության խուզարկու» բիզնես ճամբար Սյունյաց գեղեցկուհի Գորիս քաղաքում: Սա պարզապես ամառային հերթական ճամբար չէ, այլ մի CHALLENGE, որի ընթացքում պատանիները կհիմնեն իսկական բիզնես և կվաստակեն իրական գումար:
📣Սիրելի՛ ծնողներ, GO Կենտրոոնը առաջարկում է «Ձեռներեցության խուզարկու» / ESI Business Camp (Entrepreneurship Investigator Camp) ամառային ճամբարային ծրագիրը` արկածներով և անմոռանալի հուշերով լի` ձեր երեխաներին առաջարկելու 7 անմոռանալի օր ԱՌԱՑ ՀԵՌԱԽՈՍ, Անգլիախոս միջավայրում:
Ճամբարի ուսումնական մոդուլի հիմքում Ձեռներեցության ուսումնասիրություն գործնական դասընթացն է` մշակված ԱՄՆ-ի Նեբրասկա-Լինկոլն համալսարանի շարունակական կրթության բաժնի կողմից (Extension is a Division of the Institute of Agriculture and Natural Resources at the University of Nebraska-Lincoln), որի նպատակն է.
✅Բացահայտել պատանիների ուժեղ կողմերը,
✅Խթանել նրանց ձեռնարկատիրական ջիղը,
✅Տրամադրել տարրական տնտեսվարության հմտություններ`իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար,
✅Զարգացնել քննադատական մտածողությունը,
✅Խթանել լուծումներ գտնելու կարողությունը
✅Առաջարկել զվարճալի ամառային ժամանց
❓Ի՞նչ կսովորեն երեխաները «Ձեռներեցության խուզարկու» / ESI Business
Ճամբարում:
🔸Ձևավորել S.M.A.R.T. գաղափարներ` շուկայի կարիքներին համահունչ,
🔸Իրատեսորեն գնահատել գաղափարի ետևում առկա ռիսկերը և կայացնել որոշումներ,
🔸Հասկանալ իրենց բիզնեսի տեղը դինամիկ փոփոխվող աշխարհում,
🔸Ստեղծել իրենց ապրանքի հեղինակությունն ու այն դուրս բերել վաճառքի շուկա,
Մարկետինգ,
🔸Ղեկավարել դրամական հոսքերի մասին,
🥳Ճամբարային շաբաթը կավարտենք արտադրության վաճառք-ցուցահանդեսով, որի ընթացքում երեխաները կներկայացնեն և կվաճառեն իրենց բիզնես արտադրանքը Գորիս համայնքում:
Ճամբարին կարող են մասնակցել 12-16 տարեկան դեռահասները:
ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԸ կտևի 7 օր: ԳՕ Կենտրոնը կապահովի այլ մարզերից և Սյուիքի քաղաքներից մասնակիցների գիշերակացը հարմարավետ հյուրանոցում, ճամբարային հագեցած օրը կանցնի «ԳՕ Կենտրոնում» և Գորիս քաղաքի շրջակայքում:
Նախնական գրանցման համար` https://forms.gle/9fik2UeRq8QVXpWy9
Ավելի մանրամասն` https://docs.google.com/document/d/1bCA61ryBi7O2s5pfdZhtdBqgsI5o-nka/edit?usp=sharing&ouid=117800644066044758264&rtpof=true&sd=true
Սահիկաշար ` https://docs.google.com/presentation/d/16p3-XzLiRnoI9OwsiBLPilDiQ0CKFpLE/edit?usp=share_link&ouid=117800644066044758264&rtpof=true&sd=true