14/09/2023
📣Սիրելի գորիսեցիներ!!!
💻Syunicode Academy-ն սեպտեմբերի 15-հոկտեմբերի 15-ը հայտարարում է վեբ ծրագրավորման եռամսյա մասնագիտացված դասընթացների նոր խմբերի հայտագրում: Կձևավորենք մասնագիտական հետևյալ խմբերը.
✔️𝙐𝙄 𝘿𝙀𝙑𝙀𝙇𝙊𝙋𝙀𝙍 𝘽𝘼𝙎𝙄𝘾𝙎 - տարիքային շեմ՝ 15+, պահանջվող գիտելիքներ՝ մաթեմատիկական և վերլուծական մտածելակերպ, որևէ այլ հմտություն, այդ թվում անգլերենի իմացություն պարտադիր չի: Հոսքը կուսումնասիրի ինչ է ծրագրավորումը, դասակարգում, ներածություն հիմունքներին, վեբի ֆունդամենտներ, HTML, CSS, JS
✔️𝙅𝙐𝙉𝙄𝙊𝙍 𝙁𝙍𝙊𝙉𝙏𝙀𝙉𝘿 - տարիքային շեմ՝ 16+, պահանջվող գիտելիքներ՝ HTML/CSS/JS, ալգորիթմական մտածելակերպ, անգլերենի իմացությունը ցանկալի է: Հոսքը կուսումնասիրի Advanced CSS, SASS/SCSS, NPM, ReactJS, VueJS.
✔️𝙅𝙐𝙉𝙄𝙊𝙍 𝘽𝘼𝘾𝙆𝙀𝙉𝘿 - տարիքային շեմ՝ 16+, պահանջվող գիտելիքներ՝ HTML/CSS/JS, ալգորիթմական մտածելակերպ, անգլերենի իմացությունը ցանկալի է: Հոսքը կուսումնասիրի Server architecture, Node, PHP, OOP basics, REST
🔹 Ինչպես նաև, կունենանք հատուկ խումբ՝ 14-18 տարեկան մասնակիցների համար, ովքեր հնարավորություն կունենան մեկամսյա անվճար դասընթացների շրջանակում ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում:
💡 Դասընթացները նպատակ ունեն ձևավորելու մասնագետների, ովքեր կկարողանան դասընթացների ավարտից հետո ստացված գիտելիքները կիրառել ոլորտում աշխատելու համար:
📌 Հայտերի ընդունման ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան օնլայն տեստային առաջադրանքներ (Backend և Frontend խմբերի համար կլինի նաև գործնական առաջադրանք Javascript-ից), որին կհաջորդի հարցազրույցի փուլն ու նոյեմբերի մեկից կսկսենք դասընթացները: Մեր առաջին փուլն ավարտած մասնակիցները առաջնահերթության կարգով տեստային առաջադրանքի փուլին չեն մասնակցի:
Գրանցումների համար՝ https://forms.gle/8nFvEb96uHqWjSo47
Մանրամասների համար գրեք մեզ.
Մենք կանք ամենուր(գրեթե 😉)
👍 Facebook: https://www.facebook.com/syunicode
👍 Twitter: https://twitter.com/syunicode
👍 Instagram: https://www.instagram.com/syunicode
👍 LinkedIn: https://www.linkedin.com/company/syunicode
👍 Telegram: https://t.me/syunicode
👍 WhatsApp: https://wa.me/message/DNXBUI4LZ5Q4G1