Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց

Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց, Middle School, Ogostosi 23, 1, Gavar.

Photos from Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց's post 01/03/2022

Քաղպաշտպանության համաշխարհային օրը դպրոցում

Photos from Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց's post 24/02/2022

Հայոց երկու մեծերի՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակի և Եղիշե Չարենցի 125-ամյակների առթիվ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցի 8-բ դասարանի սովորողները հյուրընկալվել էին Գավառի մարզային գրադարանի կողմից: Սովորողների կողմից ներկայացվեց Թումանյանը՝ որպես լեռնցու սիրտ և պայծառ երևակայություն ունեցող խոսքի Մեծ վարպետի, Մեծ քաղաքացու ու Մեծ մարդասերի: Հովհաննես Թումանյանը իր կյանքի կարճատև ակնթարթում սերմանում էր ,,մարդու գործն է միշտ անմահ,, հունդը, որով միայն սնունդ են առնում ու ավանդաբար հարատևում են սերունդները,, գաղափարը : Նա ունեցել է գիրք նվիրելու սովորություն և նրա ծննդյան օրը հայտարարված է նաև : Այս տարի Գիրք նվիրելու տոնը նվիրված է Եղիշե Չարենցի 125-ամյակին, ով մնաց մեզ համար որպես հնամյա մեր ժողովրդի ազգային ոգուց և հավաքական-ամփոփ պատմությունից սերված առաջնորդ ու մարգարե։ Եվ այսօր էլ մենք առաջնորդվում ենք մեզ ժառանգած նրա բանաձևով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

03/11/2021
03/11/2021

տառի շնորհանդես դպրոցում

03/11/2021

տառի շնորհանդեսը դպրոցում

Photos from Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց's post 19/10/2021

2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Ա․ Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցի և Գավառ ՏԶԾ-ի համագործակցության արդյունքում անցկացվեց դասընթաց թեմայով, որին մասնակցում էին տարրական դասարանի աշակերտներ։ Հանդիպման ընթացքում խոսվեց ձեռքերի, մազերի, ատամների և մարմնի հիգիենայի մասին, բերվեցին օրինակներ: Կատարվեց փորձ ջրաներկերով և ցույց տրվեց, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը։ Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ անձնական հիգիենայի պահպանման մասին, որը շատ կարևորվել է միշտ և հատկապես այժմ՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում:

01/09/2021

Սիրելի մանկավարժներ, աշակերտներ
Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի , Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ՝ ցանկանալով ուսումնառության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր քայլ են անում դեպի նոր կյանք՝ լի բազմաթիվ անհայտներով: Անհայտներ, որոնք կհաղթահարվեն մեր սիրելի ուսուցիչների նվիրական աշխատանքի և, իհարկե, ծնողների հետևողականության շնորհիվ:
Ուսումնառության տարիները կյանքի այն լուսավոր ժամանակաշրջանն են, որոնց ընթացքում կառուցվում է ձեզ դեպի բարձունք տանող աստիճանը: ժամանակակից աշխարհի լեզուն գիտությունն ու բարձր տեխնոլոգիաներն են: Գիտելիքը ձեր հուսալի հենման կետն է, որի շնորհիվ դուք պիտի խոսեք աշխարհին հասկանալի այդ լեզվով՝ մասնակից դառնալով համաշխարհային նոր նվաճումների կերտմանը:
Թո՛ղ նոր ուսումնական տարին ձեզ տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, նպաստի հարստացնելու ձեր գիտելիքների պաշարը:
Շնորհավոր գիտելիքի աշխարհի մուտքն ազդարարող այս տոնական օրը:
Դպրոցի տնօրենություն

Photos from Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոց's post 12/04/2021
08/03/2021

Շնորհավո՛ր Մարտի 8-ը, սիրելի ուսուցիչներ

Հայոց դպրության անդաստանի սիրելի մշակներ, սիրելի և թանկագին ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն, անսահման երջանկություն:
Դուք կրողն եք հանդիսանում մեր հայրենիքի ապագան ստանձնող սերնդի ուսման բեռի, նվիրյալ շինարարը` մեր պետականության ու հոգևոր կերտվածքի` վաղվա և այսօրվա ամուր շենքի, ուստի մաղթում եմ Ձեզ ուժ ու կորով մատաղ սերնդի կրթման ազգանվեր ու շնորհակալ գործում: Թող անսահման մնա գիտության սերմնացանի Ձեր վեհ կոչումն ու յուրաքանչյուր տարին իմաստավորվի նոր արգասաբերությամբ:
Սեր ու երջանկություն ենք մաղթում, թող կատարվեն ձեր բոլոր երազանքները, թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, իսկ Ձեր ուղեկիցը լինեն կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը :
Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը:
Եվս մեկ անգամ սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի կանանց և աղջիկներին, մայրերին և քույրերին գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի առթիվ:
Տնօրենություն

Want your school to be the top-listed School/college in Gavar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ogostosi 23, 1
Gavar
1201