Youth in Action for Change - Gavar

Call Directions Website Contact the school

Youth in Action for Change - Gavar Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Youth in Action for Change - Gavar, Education, Gavar.

The Youth in Action for Change project is financed by the Jinishian Memorial Foundation and Galoust Gulbenkian Foundation and implemented by the Jinishian Memorial Foundation in Gavar, Vanadzor and Gyumri. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ և Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՋՀՀ կողմից իրականացվող «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագիրն իր գործունեությունը Գավառի տարածաշրջանում սկսել է 2013 թ-ից.:

Ծրագրի նպատակն է խթանել Գյումրիի, Վանաձորի և Գավառի երիտասարդներին /համալսարանների շրջանավարտներին և ուսանողներին/ հայտնաբերել խնդիրներ շրջակա միջավայրի, մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության և տնտեսական կայունության ոլորտներում` համագործացության և որոշումների կայացման գործընթացում պրոակտիվ մասնակցության միջոցով:

«Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» ծրագրի առաջնահերթ ուղղություններն են տնտեսական զարգացումը, շրջակա միջավայրը, մարդու իրավունքները:

Ծրագիրը հանդիսանում է հարթակ ու ընձեռում է բաց մասնակցության իրավունքով հիանալի հնարավորություն՝ նախաձեռնելու և իրականացնելու տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանը միտված ծրագրեր:

🔈Սիրելի՛ Գաղափարակիցներ 📜1985թ․-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ դեկտեմբերի հինգը ճա...
05/12/2025

🔈Սիրելի՛ Գաղափարակիցներ
📜1985թ․-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ դեկտեմբերի հինգը ճանաչվել է «Կամավորների միջազգային օր»։
🙋‍♂️🙋‍♀️Շնորհավորում ենք ձեր տոնը մեր Բոլոր ժամանակների սիրելի ԿԱՄԱՎՈՐՆԵՐ:
🎯Մաղթում ենք քաջառողջություն, շարունակական հաջողություններ և անկոտրում ԿԱՄՔ՝ մեր 🏘️համայնքը, 🌄մարզը, 🇦🇲Հայաստանն ու առհասարակ 🌍ամբողջ աշխարհն ավելի լավը դարձնելու ամենօրյա քրտնաջան գործում:
🤝Շնորհակալություն ձեզ անշահախնդիր աշխատանքի ու նվիրման համար🫂․․․․․․․

☀️Օրերս հերթական շրջայցը կատարվեծ «ՀԱՅՐԵՆԻ ԱՆԿՅՈՒՆ» նախաձեռնության շրջայցը կատարեցինք Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում...
08/10/2025

☀️Օրերս հերթական շրջայցը կատարվեծ «ՀԱՅՐԵՆԻ ԱՆԿՅՈՒՆ» նախաձեռնության շրջայցը կատարեցինք Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում հիմնված համանուն այգում։
🎯Տեղում դիտարկվեց տնկված և վերատնկված ծառերի վիճակը․․․․․․․
#ՀԱՅՐԵՆԻԱՆԿՅՈՒՆ

🌞Հարգելի՛ Հետևորդներ🎯Ձեզ ենք ներկայացնում ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ի մասին պատմող լուրը:🎬Լուրի համար հատուկ շնորհակալություն ...
31/05/2025

🌞Հարգելի՛ Հետևորդներ
🎯Ձեզ ենք ներկայացնում ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ի մասին պատմող լուրը:
🎬Լուրի համար հատուկ շնորհակալություն Kyavar TV company-ին:
📲🖥Բոլորին հաճելի դիտում.......

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

🌞2025թ․ մայիսի 25-ին Գավառի անձնագիր-հուշապատի հարակից 🌿տարածքում անցկացվեց 🔬«ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025» 📚 միջոցառումը։🙋‍♀️👩‍🔬...
27/05/2025

🌞2025թ․ մայիսի 25-ին Գավառի անձնագիր-հուշապատի հարակից 🌿տարածքում անցկացվեց 🔬«ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025» 📚 միջոցառումը։
🙋‍♀️👩‍🔬🎟️ Միջոցառմանը մասնակցեցին 🇦🇲
🏫«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը,
🏫 Գանձակի թիվ 1 միջնակարգ,
🏫 Խորեն և Շուշանիկ Ավետիսյան,
🏫 Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ,
🏫 Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան N87 միջնակարգ,
🏫 Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան N2 միջնակարգ,
🏫 Երևանի Կարեն Ասրյանի անվան N171 հիմնական,
🏫 Հայրավանքի միջնակարգ,
🏫 Երևանի Սմբատ Բյուրատի անվան N125 հիմնական,
🏫 Գավառի Պ. Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ,
🏫 Էօրնեկեան հանրակրթական,
🏫 Բայանդուրի միջնակարգ,
🏫 Ծովազարդի միջնակարգ,
🏫 Լճափի միջնակարգ,
🏫 Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ,
🏫 Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական
🏫 Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N2 հիմնական,
🏫 Գավառի Ավ. Իսահակյանի անվան N4 հիմնական,
🏫 Երևանի Պեյո Լավորովի անվան N131 հիմնական
🏫 Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցներում գործող «Պատանի հետազոտողների ակումբների» 👨‍🏫ուսուցիչ-խմբավարներն ու 👥սաները։
🤗 Հյուրերի թվում էին նաև Երևանի Ներսես Մեծի անվան N124 և Ստեփան Զորյանի անվան թիվ N56 հիմնական դպրոցների պատանի հետազոտողների ակումբների անդամները 🔍👦👧։
🎙 Բացման խոսքով հանդես եկան՝
🗣«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը
🏛Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը
🇵🇱«Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի տնօրեն Ռադոսլավ Յասինսկին
🌌 «Կոպերնիկ» գիտական կենտրոնի ավագ մասնագետ Մարգորզատա Ռատկովսկան
🤝«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը

🧠Բացումից հետո հյուրերն ու ներկաները շրջեցին տաղավարներով 📊, ծանոթացան և 🧪մասնակից եղան պատանիների կողմից իրականացվող փորձերին 🧲։
🎪 Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ
🎭 Լարախաղացի ելույթ
💃 Ազգային պարեր

🌱 Փակման արարողությունը կայացավ Գավառի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում, որի ընթացքում՝
🌳 Իրականացվեց ծառատունկ
🎁 Ակումբավարներն ու սաները պարգևատրվեցին 📜հավաստագրերով, 📚գրքերով և ☕հուշանվեր բաժակներով
🥂Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ։

👏Շնորհակալություն Բոլոր աջակից կառույցներին ու անձանց 💫։

🤍Հատուկ շնորհակալություն «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Գավառի գրասենյակի կամավորներին 🙋‍♂️🙋‍♀️

🧪🎉 «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը իրականացվեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, 🇵🇱Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի 🛰 և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու 🤝Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

#գիտականպիկնիկ2025 #գավառիհամայնքապետարան #ՊԱՏԱՆԻՀԵՏԱԶՈՏՈՂ

🌟 ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ին ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ🌟🎉ՎԱՂԸ ԳԱՎԱՌԸ ԿԴԱՌՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՀՐԱՊԱՐԱԿ🧑‍🔬 Պատանիները սեփական ձեռքերով ...
24/05/2025

🌟 ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ին ՄՆԱՑ ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ🌟

🎉ՎԱՂԸ ԳԱՎԱՌԸ ԿԴԱՌՆԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՀՐԱՊԱՐԱԿ

🧑‍🔬 Պատանիները սեփական ձեռքերով իրականացվելիք գիտափորձերով 🌡️ տարածքը կվերածեն 📚գիտելիքի հրաշքներով լի աշխարհի🌍՝ իրենց 🔬ցուցադրություններով 🎲, բացահայտումներով 🔎 և 🔥🌟🚀ոգեշնչմամբ՝ ստեղծելով Իրական 🧠գիտական միջավայր ։

🫵 Միացիր ու զգա գիտության ուժը կենդանի մթնոլորտում🌌։

📍 Վայրը՝ Գավառի անձնագիր-հուշապատի հարակից տարածք
🕛Մեկնարկը՝ 12:00
🚪 Մուտքը՝ ԱԶԱՏ

🧪🎉 «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը կազմակերպվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

#գիտականպիկնիկ2025 #գավառիհամայնքապետարան #ՊԱՏԱՆԻՀԵՏԱԶՈՏՈՂ

21/05/2025

🎉 Դե ինչ, հարգելի՛ հետևորդներ,

🌟ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ին մնաց ընդամենը 4 օր! 🎉

⚠️ Հանկարծ բաց Չթողնեք տարվա 🧠ԱմենաԳիտական միջոցառումը։

🔬 Այն խոստանում է լինել 💫անմոռանալի ու 🌟բացառիկ հնարավորություն

🔍Բացահայտելու գիտության զարմանալի աշխարհը,

🧪 Մասնակցելու աշակերտների կողմից իրականացվող փորձերին

🎈Եվ պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար։

📸 Հատուկ շնորհակալություն Hakob Sargsyan-ին մեծ էկրանի նկարը ստանալու համար։

🧪🎉 «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը կազմակերպվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

#գիտականպիկնիկ2025 #գավառիհամայնքապետարան #ՊԱՏԱՆԻՀԵՏԱԶՈՏՈՂ

🌟ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025/SCIENCE PICNIC 2025 🌟📍 Վայրը՝ Գավառի անձնագիր-հուշապատի հարակից տարածք📅 Ամսաթիվ՝ Մայիսի 25🕐 Ժամը՝ 1...
17/05/2025

🌟ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025/SCIENCE PICNIC 2025 🌟

📍 Վայրը՝ Գավառի անձնագիր-հուշապատի հարակից տարածք
📅 Ամսաթիվ՝ Մայիսի 25
🕐 Ժամը՝ 12:00-ից սկսած

📌 ՕՐԱԿԱՐԳ

🔹 12:00–12:20 | Բացման և ողջույնի խոսք
🔹 12:20–14:20 | Հայաստանի տարբեր դպրոցներում գործող «Պատանի հետազոտողների ակումբների» սաների կողմից գիտափորձերի ներկայացում 🧪👩‍🔬
🔹 14:20–14:50 | Մշակութային մաս՝ ազգային երգ ու պար, լարախաղաց 🎶🕺
🔹 14:50–15:00 | Ամփոփում ու փակման խոսքով եզրափակում

🎤Միացիր մեզ բացօթյա գիտության տոնին՝ փորձերի, բացահայտումների և համագործակցության մթնոլորտում ✨

🧪🎉 «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը կազմակերպվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

#գիտականպիկնիկ2025 #գավառիհամայնքապետարան #ՊԱՏԱՆԻՀԵՏԱԶՈՏՈՂ

05/05/2025

📍 «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Գավառի գրասենյակը մասնակցեց «Ռեստարտ Գավառ ԵՀԿ»-ի կողմից կազմակերպված «Աշխատանքի և կարիերայի էքսպո»-ին ✨

📚 Մեր տաղավարում ներկայացանք՝
📄 Նախկինում իրականացված նախագծերով թերթոններով և տեղեկատվական նյութերով,
🎖 Տարբեր տարիներին ստացած շնորհակալագրերով,
📌 Այլ նույնականացման նյութերով ու պարագաներով,
💡 Եվ իհարկե՝ ներկայիս ծրագրերով։

🔬 Հատուկ շեշտադրումով ներկայացրինք մայիսի 25-ին 📅կայանալիք ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ը։

Ներկաներին բաժանվեցին հրավիրատոմսեր՝ 📲 QR կոդով, որով հնարավոր է հեշտությամբ հետևել միջոցառման հետ կապված նորություններին։

🤝 Շնորհակալություն Narek Arevshatyan-ին՝ համագործակցության և հրավերի համար։
🎥 Տեսանյութի համար շնորհակալություն ://www.instagram.com/xach_tad_yan?igsh=M3ExMjR3YWhhd2Nv-ին։

🌟 ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ին իրենց փորձերով հանդես կգան Հայաստանի շուրջ 25 դպրոցներում գործող 🧪 «Պատանի հետազոտողների ակումբ...
28/04/2025

🌟 ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025-ին իրենց փորձերով հանդես կգան Հայաստանի շուրջ 25 դպրոցներում գործող 🧪 «Պատանի հետազոտողների ակումբների» աշակերտները՝ իրենց ուսուցիչ-ակումբավարների առաջնորդությամբ 👩‍🏫👨‍🔬։

🎉 Այն խոստանում է լինել գիտության իրական փառատոն, որտեղ երեխաները կցուցադրեն՝ ինչպես կարելի է սիրել, զգալ և բացահայտել գիտությունը՝ փորձի, հայտնագործության և թիմային աշխատանքի միջոցով 🧠🔍🤝։

📅 Տարվա Ամենասպասված Պիկնիկն արդեն շեմին է․ բացօթյա, ոգեշնչող և լիարժեք գիտական մթնոլորտում 🌞🔬✨։

🧪🎉 «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը կազմակերպվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
25️⃣🅼🅰🆈Պատրաստվե՛ք գիտությունն զգալու, փորձարկելու և սիրելու․․․բացօթյա, ինտերակտիվ և ոգեշնչող մթնոլորտում ☀️🔬💡
#գիտականպիկնիկ2025 #գավառիհամայնքապետարան #ՊԱՏԱՆԻՀԵՏԱԶՈՏՈՂ

🔬📚Գիտական պիկնիկ հասկացությունը ծագել է Լեհաստանում 🇵🇱 1997 թվականին, երբ Վարշավայում «Կոպեռնիկ» գիտության կենտրոնը 🤝 հա...
21/04/2025

🔬📚
Գիտական պիկնիկ հասկացությունը ծագել է Լեհաստանում 🇵🇱 1997 թվականին, երբ Վարշավայում «Կոպեռնիկ» գիտության կենտրոնը 🤝 համագործակցելով Լեհական ռադիոյի հետ, ստեղծեց բացօթյա միջոցառում, որի նպատակը գիտությունը 📖 բոլորի համար հասանելի ու տեսանելի դարձնելն էր։

👧👦 Հաջորդիվ կենտրոնը մեկնարկեց «Պատանի հետազոտողների ակումբ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել երեխաների և պատանիների հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ փորձարարական և հետազոտական գործունեության միջոցով 🔍🧠

• 📅 1997թ․ Վարշավայում կայացավ առաջին գիտական պիկնիկը՝ ներգրավելով մի քանի գիտական կազմակերպություն 🧪
• 📈 2000-ականներից միջոցառումը սկսեց զանգվածային դառնալ՝ ներգրավելով տասնյակ համալսարաններ, ինստիտուտներ, տեխնոլոգիական կազմակերպություններ 🏛️
• 🌍 2010-ից հետո – գիտական պիկնիկը տարածվեց նաև այլ երկրներում՝ հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում 🌐
📍 Ծրագիրը գործում է Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Եթովպիայում և սկսած 2021թ․-ից նաև Հայաստանում 🇦🇲։

🎯Հայաստանում ծրագիրն իրականացնում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը 👐
🌐 Այժմ աշխարհում գործում է մոտ 1000 ակումբ, որտեղ երեխաներն ու պատանիները կարող են մասնակցել գիտական գործունեությանը՝ սեփական ձեռքերով իրականացնելով փորձեր ու տալով դրանց բացատրությունը։
📍 Մինչ օրս գիտական պիկնիկ անցկացվել է
🇵🇱 Լեհաստանում, 🇬🇪 Վրաստանում, 🇺🇦 Ուկրաինայում, 🇷🇴 Ռումինիայում, 🇪🇹 Եթովպիայում և այլ երկրներում։
📢 Այս տարի այն անցկացվելու է մեր հարազատ Գավառում 🏞️

🧪🎉 «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2025»-ը կազմակերպվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի և «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

25️⃣🅼🅰🆈Պատրաստվե՛ք գիտությունն զգալու, փորձարկելու և սիրելու․․․բացօթյա, ինտերակտիվ և ոգեշնչող մթնոլորտում ☀️🔬💡

#գիտականպիկնիկ2025 #գավառիհամայնքապետարան #ՊԱՏԱՆԻՀԵՏԱԶՈՏՈՂ

Address

Gavar
1201

Alerts

Be the first to know and let us send you an email when Youth in Action for Change - Gavar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Youth in Action for Change - Gavar:

Shortcuts

Share

Category