15/06/2026
Ընթանում է 9-րդ դասարանցիների բնագիտական առարկաների քննությունը:
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գավառի Հ․5 հիմնական դպրոց, School, Ազատության 4-րդ փակուղի N1, Gavar.
15/06/2026
Ընթանում է 9-րդ դասարանցիների բնագիտական առարկաների քննությունը:
14/06/2026
Աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների զարգացման, հայրենաճանաչության ամրապնդման, մեր ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությանը մոտիկից ծանոթանալու նպատակով VIբ դասարանի դասղեկ` Ա. Գրիգորյանը կազմակերպել էր էքսկուրսիա դեպի`Նորավանք, Արենիի քարանձավ( Թռչունների), Արենի գինու գործարան և Ջերմուկ։ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան պատմամշակութային արժեքներին, հիացան բնության գեղեցիկ տեսարաններով և ձեռք բերեցին նոր գիտելիքներ հայրենիքի տեսարժան վայրերի մասին։
14/06/2026
Գավառի Հ. 5 հիմնական դպրոցի 3_րդ դասարանը` դասղեկ Ա. Թադևոսյանի գլխավորությամբ, ունեցան հրաշալի, բացահայտումներով և ուսուցողական լեցուն օր։ Էքսկուրսիայի նպատակն էր ընդլայնել աշակերտների ճնաչողական ոլորտը, գիտելիքների պաշարը։ Էքսկուրսիայի ժամանական աշակերտները ծանոթացան դասագրքերի կազմավորմանը, կավագործությանը, այցելեցին Սուրբ Մայր Աթոռ Էջմիածին եկեղեցին։ Օրը անցավ շատ ուսուցողական, ճանաչողական և հագեցած։
11/06/2026
Ընթանում է 9-րդ դասարանցիների մաթեմատիկաի քննությունը
08/06/2026
Իններորդցիների հերթական քննությունը օտար լեզվից
02/06/2026
Ընթանում է 9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը: Հաջողություն ենք մաղթում մեր աշակերտներին:
01/06/2026
Ընթանում է մանկավարժական խորհրդի հերթական նիստը:
01/06/2026
Սիրելի՛ երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրով, հոգատարությամբ և անվտանգ միջավայրում մեծանալու, կրթություն ստանալու, երազելու և իր կարողությունները լիարժեք դրսևորելու հնարավորությանը։
Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են, մեր ներկան ու ապագան։ Նրանց ժպիտները, անկեղծությունն ու անսահման երազանքները մեզ պարտավորեցնում են կառուցել ավելի բարեկեցիկ, անվտանգ և հնարավորություններով լի պետություն։
Այս տոնական օրը մաղթում եմ բոլոր երեխաներին անհոգ ու երջանիկ մանկություն, առողջություն, հաջողություններ և բազմաթիվ գեղեցիկ ձեռքբերումներ։ Թող ձեր կյանքը լի լինի սիրով, ջերմությամբ, նոր բացահայտումներով և իրականացված երազանքներով։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ փոքրիկ սերունդ։ Դուք մեր հույսն եք, մեր ուժն ու վաղվա օրվա վստահությունը։
Լեհաստանի «Կոպեռնիկոս» գիտական կենտրոնի կողմից իրականացվող «Պատանի հետազոտողների ակումբ» ծրագրի շրջանակներում Գավառի Հ.5 հիմնական դպրոցի աշակերտներ Ա.Արարատյանը, Մ.Եղոյանը եւ Ա.Ղամբարյանը (մենթոր՝ Ե.Ավետիսյան) մասնակցեցին Գյումրիում տեղի ունեցած գիտական պիկնիկին։
Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից:
📣ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ‼️