Գավառի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարան

Գավառի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարան

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Գավառի Մ. Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի յոթերորդ դասարան, Middle School, Gavar.

14/05/2026

Գավառի Մ. Բունիաթյանի անվան Հ8 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը, դասղեկ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ, իրականացրեց հետաքրքիր և ուսուցողական այց դեպի Երևան։

Այցի շրջանակում սովորողները այցելելեցին Էրեբունի թանգարան, որտեղ ծանոթացան մեր ժողովրդի հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Այցը Կոմիտասի անվան պանթեոն, նպատակ ուներ հարգանքի տուրք մատուցել հայ մեծերի հիշատակին և ևս մեկ անգամ արժևորել ազգային մշակույթի ու պատմության դերը։

Օրը շարունակվեց հետաքրքիր բացահայտումներով՝ Պլանետարիումում, որտեղ սովորողները ծանոթացան տիեզերքի գաղտնիքներին, ինչպես նաև դիտեցին ֆիլմ կինոթատրոնում՝ օրը դարձնելով առավել հիշարժան և տպավորիչ։

Այսպիսի այցերը կարևոր նշանակություն ունեն աշակերտների աշխարհայացքի ընդլայնման, գիտելիքների հարստացման և միասնական ու ջերմ միջավայր ձևավորելու համար։ 💙

27/04/2026

7-րդ դասարանը իր մասնակցությունն ունեցավ համազգային շաբաթօրյակին։ Կարգապահությունը սկսվում մաքրությունից ու պասխանատվությունից։

25/04/2026
25/04/2026

Գավառի Մ.Բունիաթյանի անվան համար 8 միջն. դպրոցի 7րդ դասարանի աշակերտները շարունակում են կրթվել և դաստիարակվել պետության և հայրենիքի հանդեպ պատասխանատվության ու սիրո խորին զգացումով։ Հայրենիքը, այո', սկսվում է յուրաքանչյուրիցս։ Ուրեմն, զինվենք գիտելիքով, հավատով ու սիրով և ապրենք, որպես հայրենիքի արժանապատիվ զավակներ։

21/02/2026

Խմբային հետաքրքիր վիկտորինա Հայաստանի պատմության դասաժամին
Ուսուցիչ` Ա. Խաչատրյան
Դասի նպատակն էր ոչ միայն ստուգել գիտելիքները, այլև
✅️զարգացնել
վերլուծական մտածողություն
✅️թիմային աշխատանք
✅️արագ կողմնորոշվելու և հիմնավորված պատասխան տալու կարողություն
✨ Դասը անցավ ակտիվ, մրցակցային, բայց միևնույն ժամանակ համագործակցային մթնոլորտում։

21/02/2026

7-րդ դասարանի աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին դասին` ամրապնդելով տեսական գիտելիքները` գործնականում։
✨ Փորձի ընթացքում նրանք զարգացրին դիտարկման, չափման և վերլուծության հմտությունները։
Ուսուցիչ Ա. Պետրոսյան

28/01/2026

Շնորհավոր տո'նդ, հայո'ց բանակ...

02/12/2025

Գավառի Մ.Բունիաթյանի անվան Հ8 միջն. դպրոցի 7-րդ դասարանը` ուսուցչուհի Մ. Ղարանլղցյանի հետ անցկացրեցին ամփոփիչ դաս` նվիրված Նաիրի Զարյանի կյանքին և գործունեությանը։
Դասի նպատակն էր`
✅️Ձևավորել գիտելիք հեղինակի կյանքի և նրա ապրած ժամանակաշրջանի մասին։
✅️Պատկերացում տալ գրողի ստեղծագործության մասին։
✅️Վեր հանել բանաստեղծության հիմնական գաղափարը, ներկայացնել ժանրային առանձնահատկությունները։
✅️Զարգացնել տեքստի շուրջ աշխատելու հմտություններ, ձևավորել բառապաշարի ընկալման հմտություններ։
✅️Գաղափար տալ բանաստեղծական տան մասին` որպես կառուցվածքային տարր։
Մեթոդը` Կենտրոններով աշխատանք
🪄Բացահայտողների կենտրոն
Մասնակիցները ընթերցում են տեքստը, կատարում նշումներ, վեր հանում միտքն ու ենթատեքստը և ներկայացնում ընկերներին։
⚙️Հետազոտողների կենտրոն
Աշակերտները ընթերցում են տեքստը, և օգտվելով ձեռքի տակ եղած այլ աղբյուրներից `փորձում են լրացուցիչ նյութեր հայթհայթել տեքստի վերաբերյալ։
🎨Ստեղծագործողների կենտրոն Մասնակիցները տեքստի առանձնահատկությերից ելնելով` փորձում են այն որևէ կերպ վերարտադրել և ներկայացնել. օրինակ` պաստառի պատրաստում, բեմականացում, նկարազարդում։
📝Գրավոր աշխատանքի կենտրոն
Այս կենտրոնում աշխատողները ընթերցում եմ տեքստը իրականացնում լեզվական կամ բառային աշխատանք` պահանջին համապատասխան։
📌Վերջնարդյունք`
Նպաստել ստացած գիտելիքը սեփական խոսքով, պնդումներով և ստեղծագործաբար գրավոր կերպով վերարտադրելու։

08/10/2025

🌟 Արժեքահեն կրթություն Գավառի Մ. Բունիաթյանի անվան հ.8 միջնակարգ դպրոցում 🌟

7-րդ դասարանը` ուսուցիչ Մ. Ղարանլղցյանի ղեկավարությամբ, ամփոփեց Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը՝ ցուցադրելով արժեքահեն մտածողության և համագործակցային աշխատանքի հիանալի օրինակ։

🎯 Դասի նպատակն էր
✅ Զարգացնել համագործակցային աշխատանքի ճիշտ կազմակերպման կարողությունները։
✅ Ձևավորել արժեհամակարգ՝ գնահատելով կերպարների արարքները։

🧠 Մեթոդներ
🟢 «Վեց գլխարկ»
🟢 Խմբային աշխատանք
🟢 «Գեղեցիկը և ճշմարիտը»

💡 Վերջնարդյունք
Աշակերտները ներկայացրին իրենց աշխատանքը, դիրքորոշումը և հիմնավորեցին այն։
Նրանք հասկացան ու ընդունեցին հետևյալ կարևոր գաղափարները՝
✴️ Օգնել մարդուն չի նշանակում խղճալ նրան։
✴️ Յուրաքանչյուր մարդ ունի իր առաքելությունը, և ոչ ոք իրավունք չունի նրան «ավելորդ» համարելու։
✴️ Աստծո առաջ բոլորը հավասար են՝ անկախ դիրքից, ունեցվածքից կամ առողջական վիճակից։

💫 Մենք վստահ ենք, որ մեր աշակերտները կդառնան այս արժեքների կրողներն ու փոխանցողները։

#ԱրժեհենԿրթություն #ԴերենիկԴեմիրճյան #Ավելորդը #Գավառ #Դպրոց8 #Կրթություն #Մշակույթ

09/09/2025

Բացի'ր գիտելիքի դուռը, բացահայտիր աշխարհը...
Այս կարգախոսով Գավառի Մ.Բունիաթյանի անվան հ8 միջն.դպրոցի 7-րդ դասարանը դասղեկ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ, մուտք գործեց նոր ուսումնական տարի։

Want your school to be the top-listed School/college in Gavar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Gavar