Sonishka Development Center

Directions Contact the school

Sonishka Development Center ՍՈՆԻՇԿԱ զարգացման կենտրոնում ձեր երեխաները կարող են դառնալ ինքնուրույն ու ավելի խելացի

Կենտրոնում զարգացնող ծրագրերից զատ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հատկապես երեխայի ստեղծագործ մտածողության զարգացմանը և անհատականության դրսևորմանը։
Երեխայի ժամանման պահից սկսվելու է նրա արկածային ճանապարհորդությունը, քանի որ մեր կենտրոնը չի կտրելու ձեր երեխաներին իրենց մանկությունից, այլ օգնելու է զարգացնել վառ երևակայություն և մարզել միտքը:

Մեր կենտրոնում նախադպրոցական տարիքի երեխաները՝ 3-6 տարեկան, կարող են գտնել իրենց նախասիրություններին համապատասխան խաղեր, պարապմունքներ, ինչպես նաեւ հետաքրքիր ծրագրեր եւ միջոցառումներ։

Կենտրոնում կգործեն հետեւյալ ծառայությունները.
- Լեզուներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն-կախված ծնողի ընտրությունից)
- Զարգացման եւ ժամանցի խմբակներ (Արտ թերապիա, Կավագործության, Նկարչության, Երգի, Պարի, Ձեռագործության խմբակներ)

Հիմնական ծրագրից զատ, ծնողի հայեցողությամբ ու ընտրությամբ, կլինեն.
- Լոգոպեդի և հոգեբանի ծառայություն
- Ավազե սրահ, որը հրաշալի միջնորդ է երեխայի հետ շփում հաստատելու համար:
- «Lego»-ի անկյուն, որտեղ երեխաները կզարգացնեն իրենց կառուցողական հմտությունները
- Խոհանոց, որտեղ փոքրիկ խոհարարները մեր հմուտ մասնագետների օգնությամբ իրենց իսկ ձեռքերով կպատրաստեն յուրօրինակ համեղ ուտեստներ
- սպորտային խաղեր
- Թատրոնի պարապմունքներ, որոնք իրենց մեջ ներառում են խաղային և դերասանական ներկայացումներ, վարվեցողության կանոնների դասընթացներ երեխաների բեմականացմամբ
- արշավներ, բնության ու քաղաքի ճանաչման էքսկուրսիաներ
- ծնողների զբաղվածության ապահովում այն ծնողների համար, ովքեր կենտրոնում են սպասելու դասերի ավարտին

Կենտրոնը կգործի շաբաթը 5 օր, առավոտյան 10:00-14:00:
Կենտրոնի հիմնական ծառայությունների գնի մեջ ներառված է ծնողի ընտրությամբ 2 լեզուներ, 3 տեսակի թերապիա, խաղասրահ: Մնացած ծառայությունները կտրամադրվեն լրացուցիչ վճարի դիմաց:

Ի դեպ մեզ մոտ գտնվելու ողջ ընթացքում, յուրաքանչյուր շաբաթ ձեր երեխաները, ինչու չէ նաև դուք, սիրելի ծնողներ, կհանդիպեք հետաքրքիր հյուրերի, ականատես կլինեք աննախադեպ միջոցառումների, որտեղ ճանաչված մարդիկ՝ արվեստագետներ, ձեր երեխաների հետ կիրականացնեն վարպետաց դասեր, հանդիպումներ, ինչն ավելի կզարգացնի ձեր երեխայի աշխարհայացքը:

Նաեւ օգտակար եւ հետաքրքիր միջոցառումներ կլինեն ծնողների համար(նաև ծնողավարության դասընթացներ):

«Սոնիշկա»-ում Ձեր երեխաները կարող են ձևավորվել եւ զարգանալ որակյալ եւ փորձառու մասնագետների, նյութերի, խաղերի եւ ստեղծագործական, ջերմ միջավայրի գրկում:

«Սոնիշկա»-ի բնակիչները մուտք կգործեն ստեղծագործ աշխարհ, նյութերի և գույների բազմազանություն, որոնց դիմադրելն անհնար կլինի:

Սեպտեմբերի 1-ը միշտ մի քիչ հիշողություն է, մի քիչ հուզմունք ու շատ կարևոր սկիզբ։ 📚Մի երեխայի համար՝ առաջին քայլն է դեպի ...
01/09/2026

Սեպտեմբերի 1-ը միշտ մի քիչ հիշողություն է, մի քիչ հուզմունք ու շատ կարևոր սկիզբ։ 📚

Մի երեխայի համար՝ առաջին քայլն է դեպի մեծ աշխարհ, մյուսի համար՝ վերադարձ սիրելի ընկերների մոտ, իսկ ծնողների համար՝ ևս մեկ տարի՝ իրենց երեխաների կողքին աճելու ու երազելու։

Թող այս սեպտեմբերը բոլոր երեխաներին բերի գիտելիք, լավ ընկերներ, համարձակ երազանքներ ու շատ ժպիտներ։

Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին ու նոր սաներին։
Բարի երթ դեպի նոր բացահայտումներ։

#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

Մի օր հասկանում ես, որ ժամանակը չափվում է ոչ թե տարիներով, այլ երեխաների մեծանալով… ❤️Մեր երեկվա փոքրիկներն այսօր արդեն ...
15/08/2026

Մի օր հասկանում ես, որ ժամանակը չափվում է ոչ թե տարիներով, այլ երեխաների մեծանալով… ❤️

Մեր երեկվա փոքրիկներն այսօր արդեն դպրոցական դառնալու շեմին են։ Իսկ այս, արդեն հիշողություն դարձած, նկարներում նրանց «ՍՈՆԻՇԿԱ»-յան ճանապարհի վերջին ակորդներն են՝ լի ժպիտներով, հուզմունքով, անակնկալներով ու այն առանձնահատուկ ջերմությամբ, որը բառերով փոխանցելը դժվար է։

Մենք նրանց ճանապարհում ենք ոչ միայն դպրոցին պատրաստ, այլև սեփական «ես»-ը ճանաչող, հարցեր տվող, ընտրություն կատարող, հաղորդակցվող, ինքնուրույն ու հետաքրքրասեր։ Եվ մեզ համար սա է տարիների աշխատանքի ամենակարևոր արդյունքը։

Ավարտականը նաև մեր ծնողների վստահության մասին է։ Տարիներ շարունակ նրանք մեզ են վստահել իրենց կյանքի ամենաթանկ տարիներից մի հատված՝ իրենց երեխաների մանկությունը։ Այդ վստահությունը մեզ համար եղել ու մնում է ամենամեծ պատասխանատվությունն ու ամենաարժեքավոր գնահատականը։

Այս լուսանկարները պահում են մի օրվա պատմություն, բայց դրանց հետևում տարիների աշխատանք է՝ մանկավարժների նվիրում, ծնողների վստահություն և երեխաների ամենօրյա փոքր ու մեծ ձեռքբերումներ։

Մեր սիրելի շրջանավարտներ, ձեր «ՍՈՆԻՇԿԱ»-յան շրջանն ավարտվեց ու էստաֆետն արդեն փոխանցված է։
Հիմա ձեր առաջ շատ ավելի մեծ աշխարհ է։ Մտե՛ք այնտեղ վստահ, հետաքրքրասեր ու ձեր յուրահատկությունը չկորցնելով։

Իսկ մենք պարզապես կհետևենք ձեր հաջողություններին ու մտքում կասենք՝
«Տեսե՜ք՝ մեր փոքրիկներն ինչ մեծ մարդիկ են դառնում…» ❤️
#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

04/08/2026

Փոքրիկ քայլերով՝ դեպի մեծ երազանքներ։

Այսօր մեր հրաշքների հետ այցելեցինք Գավառի աշխատասեր, հայրենասեր և տաղանդավոր զավակի` Ռուբիկ Սևոյանի ստեղծած տնտեսություն։

Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Ռուբիկի ստեղծած տնտեսությանը, բնությանը և նրա նվիրված աշխատանքի արժեքին։
Նման հանդիպումները դեռ վաղ տարիքից ձևավորում են սեր դեպի հայրենի հողը, աշխատասիրությունն և հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ջերմ ընդունելության և փոքրիկների համար անմոռանալի օր պարգևելու համար։ 💚

#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

18/07/2026

🌷 «Գարուն» թեմայի ամփոփում 🌷 այս անգամ ռուսերեն առարկայից Anushik Khachatryan հետ

Մեր փոքրիկներն ամփոփեցին «Գարուն» թեման՝ խոսելով բնության զարթոնքի, ծաղիկների և թռչունների վերադարձի մասին։
Օրը լի էր գարնանային տրամադրությամբ և գեղեցիկ ժպիտներով։ 🌸☀️🐦

#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

09/07/2026

Գեղեցիկ, հատուկ օրվանից հրաշալի ու անմոռանալի ակնթարթներ

#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

24/06/2026

Սովորելը իսկապես գեղեցիկ է, երբ այն լի է հետաքրքրությամբ, բացահայտումներով ու մանկական անկեղծ ժպիտներով։
«Արվեստն ու թվաբանությունը» թեմայով բաց դասը վերածվեց մի փոքրիկ տոնի, որտեղ երեխաները փայլեցին իրենց գիտելիքներով, ստեղծագործությամբ և անկեղծ ուրախությամբ։ 💙
Շնորհակալություն սիրելի @ Լիլիթին՝ այս գեղեցիկ օրվա, ջերմ մթնոլորտի և անմոռանալի պահերի համար։
#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

Յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, պաշտպանության, հավասար հնարավորությունների և երջանիկ մանկության 💚Շնորհավոր Երեխաների ...
01/06/2026

Յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, պաշտպանության, հավասար հնարավորությունների և երջանիկ մանկության 💚

Շնորհավոր Երեխաների պաշտպանության օրը։ 👧👦 #ԵրեխաներիՊաշտպանությանՕր
#ՍոնիշկաԶարգացմանԿենտրոն

Address

Gavar
1201

Opening Hours

Monday 08:59 - 13:59
Tuesday 08:59 - 13:59
Wednesday 08:59 - 13:59
Thursday 08:59 - 13:59
Friday 08:59 - 13:59

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sonishka Development Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Sonishka Development Center:

Shortcuts

Share

Category