Մանկական լոգոպեդ՝ Լիանա Մարտիրոսյան

Մանկական լոգոպեդ՝  Լիանա Մարտիրոսյան

Share

Լոգոպեդական խորհրդատվություն: Լոգոպեդական աշխատանքներում դիդակտիկ նյութերի, մեթոդների կիրառության մասին նյութերի հրապարակում:

Անհատական պարարմունքների անցկացում խոսքային խանգարումներով երեխաների հետ:

18/12/2025

🌿Խոսքային խանգարումները բացի հաղորդակցման դժվարություններից կարող են ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանական վիճակի, ուսումնական առաջադիմության և սոցիալիզացիայի վրա։

🧠 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱՎԵՏԱՆՔՆԵՐ
Ըստ խնդրի բարդության կարող են դիտվել
1. Ինքնագնահատականի նվազում։ Երեխան կարող է ամաչել իր խոսքից, լինել անհամարձակ։
2. Անհանգստություն և վախ։ Երեխան զգուշությամբ կարող է խոսել մջավայրում, վախենալ, որ ինքը կրկին կսխալվի և իրեն կծաղրեն։ Կարող է ձևավորվել խոսքային տագնապ (լոգոֆոբիա)։
3. Հաղորդակցման դժվարություններ։ Երեխան կարող է խուսափել ընկերություն անել իր հասակակիցների հետ, հաճախ ունենալ կոնֆլիկտներ, մեկուսանալ։

📚 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Բանավոր խոսքի դժվարություններ ունեցող երեխաները կարող են ունենալ նաև գրավոր խոսքի խնդիրներ` դիսլեքսիա, դիսգրաֆիա։
Երեխան կարող է կարդալ ոչ լիարժեք, չհասկանալ տեքստի իմաստը, կարող է մասամբ ընկալել դասի նյութի վերաբերյալ ուսուցչի բացատրությունները, չկարողանալ ճիշտ արտահայտել իր մտքերը, ստանալ ցածր գնահատականներ, անգամ, եթե խելացի է։
Սիրելի ծնողներ, որպեսզի մեր երեխաները լինեն ինքնավստահ, զգան իրենց լիարժեք սոցմիջավայրում, անհրաժեշտ է ժամանակին աշխատել, ուղղել խոսքային խնդիրները, ձևավորել լիարժեք խոսքային հաղորդակցման հմտություններ։

10/12/2025
17/11/2025

🌱Անվճար խորհրդատվություն
Հարգելի ծնողներ, Արի խոսենք հոգեբանական կենտրոնը նոյեմբերի 19 ին և 20 ին հայտարարում է բաց դռների օր մանկական լոգոպեդի մոտ։
Գրանցվեք լոգոպեդի խորհրդատվության համար, եթե
🔹Ձեր երեխան 3 տարեկան է և ունի աղքատ բառապաշար, չի կարողանում ճիշտ ձևակերպել իր խոսքը, կատարում է քերականական կոպիտ սխալներ, բաց է թողնում կամ տեղափոխում է բառերի վանկերն ու հնչյունները։
🔹Նկատում եք, որ նա խոսում է կմկմալով, պարբերաբար կրկնում է բառի առաջին վանկը կամ նախադասության առաջին բառը, ինչն ուղեկցվում է արտաբերական ապարատի ջղաձգումներով։
🔹Եթե Ձեր երեխան 5 տարեկան է և սխալ կամ աղավաղված է արտաբերում որեէ հնչյուն կամ մի քանի հնչյուններ առանձին արտաբերելիս և կապակցված խոսքում։
🔹Եթե երեխան դպրոցահասակ է և նկատում եք գրելու և կարդալու դժվարություններ, որոնք կրում են կայուն, կրկնվող բնույթ։

Դիտարկվող խանգարումներն են`

👉խոսքի զարգացման հապաղում
👉անխոսություն
👉ընտրողական մուտիզմ` խոսելու ցանկության բացակայություն
👉թլվատություն
👉դիզարտրիա
👉ռինոլալիա
👉կակազություն
👉գրավոր խոսքի խանգարումներ` դիսլեքսիա, դիսգրաֆիա

📞 098-08-51-51
🌍Վ. Փափազյան 17

11/11/2025

‼️ ՇՏԿՈՂԱԿԱՆ_ ԱՇԽԱՏԱՆՔԻ_ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

📝Ախտորոշում անցնելու համար կարող եք դիմել, եթե.
🔹Ձեր երեխան 3 տարեկան է և ունի աղքատ բառապաշար, չի կարողանում ճիշտ ձևակերպել իր խոսքը, կատարում է քերականական կոպիտ սխալներ, բաց է թողնում կամ տեղափոխում է բառերի վանկերն ու հնչյունները։
🔹Նկատում եք, որ նա խոսում է կմկմալով, պարբերաբար կրկնում է բառի առաջին վանկը կամ նախադասության առաջին բառը, ինչն ուղեկցվում է արտաբերական ապարատի ջղաձգումներով։
🔹Եթե Ձեր երեխան 5 տարեկան է և սխալ կամ աղավաղված է արտաբերում որեէ հնչյուն կամ մի քանի հնչյուններ առանձին արտաբերելիս և կապակցված խոսքում։
🔹Եթե երեխան դպրոցահասակ է և նկատում եք գրելու և կարդալու դժվարություններ, որոնք կրում են կայուն, կրկնվող բնույթ։

🤗Շտկողական աշխատանքները տարվում են ցանկացած լոգոպեդական խնդրի դեպքում.

👉խոսքի զարգացման հապաղում
👉անխոսություն
👉թլվատություն
👉դիզարտրիա
👉ռինոլալիա
👉կակազություն
👉դիսլեքսիա
👉դիսգրաֆիա

Ըստ անհրաժեշտության կիրառվում է նաև լոգոպեդական մերսում։

‼️Պարապմունքերն անց են կացվում լուսավոր, հարմարավետ սենյակում զանազան գունեղ խաղային, դիդակտիկ նյութերով։

📞099955545; 055365501
🌍Վ. Փափազյան 17

28/10/2025

🧠 Ինչպե՞ս ենք մենք մտածում — բառերով, թե մտապատկերներով։

Մարդու մտածողությունը և խոսքը անբաժանելի են. Խոսքը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլ նաև մտածելու ձև։
🌿Սակայն մարդիկ մտածում են ոչ միայն բառերով, այլ նաև մտապատկերներով. մտածողությունը համադրում է երկուսը։

🗣️ Բառային մտածողություն

Մտքում խոսելով մենք պլանավորում, վերահսկում և կարգավորում ենք մեր կյանքը։ Դա ձևավորվում է մանկուց։
Օրինակ՝ երբ երեխան ասում է. «Ես վերցրեցի մատիտը, հիմա կնկարեմ տուն»։ Նա ոչ միայն խոսում է, այլ նաև այդպես մտածում է։ Հասուն տարիքում նույնպես մտքերը հաճախ ձևակերպվում են բառերով, նախադասություններով։ Օրինակ՝ երբ ինքներդ ձեզ ասում եք․ «վաղը հանգստյան օր է» կամ «այս գաղափարը լավն է»։

🎨 Մտապատկերային մտածողություն

Սակայն խոսքից առաջ գոյություն ունի պատկերային մտածողություն։ Երեխան սկզբում մտածում է տեսողականորեն՝ պատկերներով, իրավիճակներով, զգացողություններով։
Խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաները ունեն հատկապես լավ զարգացած տեսողական հիշողություն և պատկերային մտածողություն, բայց դժվարանում են բառերով նկարագրել կամ փոխանցել իրենց մտքերը։ Այսինքն՝ նրանց ուղեղում արդեն կա պատկեր, բայց բառային արտահայտությունը դեռ չի ձևավորվել։
Մի կարևոր հանգամանք ևս։

🧠 Նյարդաբանական դիտարկմամբ` ըստ անձի առանձնահատկությունների, մտածելիս ակտիվանում են ուղեղի տարբեր հատվածներ։
• Ձախ կիսագունդը պատասխանատու է բառային և տրամաբանական մտածողության համար,
• Աջը՝ տեսողական և ստեղծագործական պատկերների համար։
👩‍🎨Հետևաբար`
• Ոմանք ավելի շատ օգտագործում են բառային, խոսքային մտածողություն՝ «ներքին խոսք»,
• Իսկ ուրիշները՝ պատկերներ կամ նույնիսկ հնչյուններ, շարժումներ, սա հատկապես զարգացած է արվեստի մարդկանց մոտ` նկարիչների, պարողների, թատերարվեստի և այլն։
Գոյություն ունի նաև ինտուիտիվ կամ զգայական մտածողություն, որը դժվար է բառերով բացատրել։
Տեսողական մտածողություն ունեցող մարդկանց մոտ մտքերը գալիս են պատկերների, տեսարանների, զգացական պատկերների ձևով։ 🎨Օրինակ`
• երբ պատկերացնում եք ծովը, որտեղ հանգստացել եք, երբ հիշում եք ինչ-որ դեմք, գույն, շարժում,
• շաբաթվա օրերը դեռ հաշվում եք` դպրոցական օրագիրը հիշելով
• կամ երբ նոր գաղափարը գալիս է տեսողական պատկերի տեսքով։
Խոսքը զարգացնելով՝ զարգացնում ենք նաև մտածողությունը, իսկ մտածողության ընդլայնումը (պատկերների, գործողությունների, նկարագրությունների միջոցով) օգնում է կապակցված խոսքի ձևավորմանը։
Օրինակ՝ եթե երեխան չի կարողանում պատմել որևէ պատմություն, առաջին հերթին պետք է նրան սովորեցնել տեսնել իր պատմությունը մտապատկերներով, հետո աստիճանաբար այն վերածել բառերի։
🧩Այսպիսով`
Խոսքի զարգացումը խորացնում է մտածողությունը, իսկ պատկերավոր մտածողությունը՝ խոսքի ստեղծագործականությունն ու իմաստային բազմազանությունը։
🌞Ի դեպ, հասկանալով երեխայի մտածողության տեսակը, կարող ենք կողմնորոշվել նրա հետագա մասնագիտության ընտրության հարցում։

10/09/2025

‼️
🙂‍↕️Եկավ սեպտեմբերը և «Արի խոսենք» հոգեբանական կենտրոնը նորից վերսկսում է անհատական լոգոպեդական պրակտիկան բոլոր ուսանողների և սկսնակ մասնագետների համար:

🤩Արդեն մի խումբ մասնագետներ ավարտեցին իրենց անհատական պրակտիկան և կատարելագործել են իրենց հմտությունները դառնալով ավելի պրոֆեսիոնալ և ինքնավստահ իրենց գործում:
🍃Պրակտիկան Ձեզ թույլ կտա մասնակցելու իրական լոգոպեդական աշխատանքի պրոցեսներին, տիրապետել լոգոպեդական աշխատանքի, ինչպես նաև երեխաների և ծնողների հետ շփման առանձնահատկություններին։ Մանրամասն անդրադառնալու ենք լոգոպեդական ամենատարածված խնդիրներին։ Տրվելու են
հնչյունների դրման մի շարք տեխնիկաներ, երեխայի բառապաշարի հարստացման հնարներն ու մեթոդները, ինչպես նաև լոգոմասաժի կիրառման նրբությունները։
Կարող եք ընտրել փաթեթները ըստ Ձեր մասնագիտական նախընտրությունների։🎯Ստանդարտ փաթեթ
1. Առաջնային խորհրդատվության անցկացման սկզբունքներ,
2. Դիագնոստիկ քարտերի ցուցադրում,
3. Ծնողավարություն,
4. Լոգոպեդական աշխատանքի կազմակերպման սկզբունքները,
4. Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը
▪️թլվատություն,
▪️խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների հետ
5. Շտկողական աշխատանքում կիրառվող նյութերի ճիշտ ընտրություն։

Հնարավորություն է տրվում նաև անձամբ աշխատել երեխայի հետ։ Տևողությունը 1 ամիս Գինը 45.000 դր։

🎯Պրեմիում համալիր փաթեթ
1. Առաջնային խորհրդատվության անցկացման սկզբունքները,
2. Դիագնոստիկ քարտերի ցուցադրում,
3. Ծնողավարություն
4. Լոգոպեդական աշխատանքի կազմակերպման սկզբունքները
5. Լոգոպեդական աշխատանքը
▪️թլվատություն
▪️խոսքի զարգացման հապաղում
▪️դիզարտրիայի ջնջված ձևեր
▪️կակազություն
▪️դիսգրաֆիա
▪️դիսլեքսիա ունեցող երեխաների հետ
▪️լոգոմասաժի ցուցադրում։
Տևողությունը 2.5 ամիս։ Արժեքը 85.000դր.

🔺Մասնակցության համար տրվում է վկայական։
Պրակտիկան վարում է կենտրոնի մանկական լոգոպեդ Լիանա Մարտիրոսյանը,ով ունի մասնագիտական շուրջ 20 տարվա փորձառություն, շատ սիրված է մեր փոքրիկ այցելուների և նրանց ծնողների կողմից իր աշխատանքի բարձր արդյունավետության և սրտացավության շնորհիվ։. 📞098-08-51-51 📍Փափազյան 17

05/08/2025

🔹 ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

«Արի Խոսենք» հոգեբանական կենտրոնը հրավիրում է մասնագիտական համագործակցության լոգոպեդների և հոգեբանների, ովքեր աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ։

Եթե Դուք՝
✔️ Ունեք վերապատրաստման համապատասխան ժամեր
✔️ Ունեք առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ
✔️ Պատասխանատվությամբ եք մոտենում Ձեր աշխատանքին
✔️ Ցանկանում եք շարունակաբար զարգանալ, կիսվել գիտելիքներով
✔️ Փնտրում եք լուսավոր, հարմարավետ և պրոֆեսիոնալ միջավայր անհատական պրակտիկայի համար
✔️ Նախաձեռնող եք և Ձեզ համար առաջնային է այցելուի շահերը

Ուրեմն սիրով հրավիրում ենք միանալու մեր ջերմ, հոգատար մասնագիտական թիմին։

📍 Աշխատանքն իրականացվում է ինչպես առցանց, այնպես էլ կենտրոնում՝ հարմարավետ և ապահով պայմաններում։
📩 Դիմելու համար ուղարկեք Ձեր ռեզյումեն [email protected] էլ.հասցեին
📞 Լրացուցիչ հարցերի համար՝ 098-08-51-51.

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Erevan