Physics Գիտական կայք
Գիտություն
Ֆիզիկան ամեն տեղ է!
Ամենահետաքրքիր փաստերը ֆիզիկայի մասին:
1.«Ֆիզիկա» բառը առաջին անգամ հայտնվել է հայտնի փիլիսոփա և գիտնական Արիստոտելի գիտական աշխատություններում:
2.Ձայնի արագությունը հաղթահարելը այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Սովորական մտրակի ծայրը հարվածի ընթացքում այնքան արագ է շարժվում, որ նույնիսկ գերազանցում է ձայնի արագությանը: Եվ այն անկթարթում, երբ մտրակի ծայրը գերազանցում է ձայնի արագությունը, լսվում է մտրակի յուրահատուկ հարվածի ձայնը:
3.Կայծակի ջերմաստիճանը մոտավորապես 5 անգամ գերազանցում է Արեգակի մակերեսի ջերմաստիճանը:
4.Բարձր կամ ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ տարբեր նյութեր կարող են կծկվել կամ, ընդհակառակը, ընդարձակվել: Օրինակ, Էյֆելյան աշտարակի բարձրությունը կարող է տատանվել 12 սմ-ի սահմաններում, քանի որ այն կառուցված է մետաղից:
5.Հետաքրքիր է, որ ֆիզիկոսները դեռ չեն կարող հստակ բացատրել, թե ինչու է եռացող ջուրն ավելի արագ սառչում, քան սառը ջուրը:
6.Հետաքրքիր փաստ է այն, որ ջերմաստիճանը ազդում է ջրի խտության վրա: Առավելագույն խտությունը դիտվում է +4 ⁰С մակարդակում, մինչդեռ սառույցը պակաս խիտ է, քան ջուրը, որի արդյունքում այն չի խորտակվում ջրի մեջ:
04/08/2024
Տեսական աստղաֆիզիկայի նպատակն է ֆիզիկայի ընդհանուր օրենքների հիման վրա բացատրել աստղաֆիզիկայում ուսումնասիրվող երևույթները։ Ընդ որում, այն օգտվում է ինչպես տեսական ֆիզիկայում արդեն մշակված մեթոդներից, այնպես էլ այնպիսի հատուկ մեթոդներից, որոնք մշակվել են երկնային մարմիններում տեղի ունեցող երևույթները և այդ մարմինների յուրահատուկ հատկությունների հետ կապված հարցերը ուսումնասիրելու համար։ Քանի որ աստղաֆիզիկական պրոցեսների մասին տեղեկություններն ստացվում են մեզ հասնող ճառագայթման գրանցմամբ, ապա տեսական աստղաֆիզիկայի առաջին, խնդիրն է դիտումների արդյունքների անմիջական մեկնաբանումը և ծավալված պրոցեսի արտաքին պատկերի մոտավոր կազմումը (օրինակ, նոր աստղերի պայծառությունը և սպեկտրի դիտումները հնարավոր եղավ բացատրել աստղի արտաքին շերտերի արտանետումների մասին պատկերացումներով)։ Սակայն նրա վերջնական նպատակը երևույթի մեխանիզմի և պատճառների պարզաբանումն է բերված օրինակում՝ թաղանթի արտանետմանը հանգեցնող բռնկման պատճառները)։ Աստղաֆիզիկայում ուսումնասիրվող պրոցեսների հիմնական տարբերիչ հատկանիշը մեծ մասամբ նյութի և ճառագայթման փոխազդեցության էական նշանակությունն է։ Դրա համար էլ տեսական աստղաֆիզիկան, կոնկրետ խնդիրների լուծմանը զուգընթաց, մշակում է նաև այդ փոխազդեցության հետազոտման մեթոդներ։ Այն դեպքում, երբ տեսական ֆիզիկան հետաքրքրվում է այդ տիպի տարրական պրոցեսներով, աստղաֆիզիկան ուսումնասիրում է մեծ համակարգերում բազմապատիկ և բարդ փոխազդեցությունների արդյունքները։ Այսպես, նյութական միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսությունը, որն օգտագործվում է նաև ֆիզիկայի այլ բաժիններում, բարձր կատարելագործման հասավ հենց աստղաֆիզիկայում։ Սպեկտրալ գծերում ճառագայթման տեղափոխման տեսության հաջող զարգացումը խորհրդային աստղագետներ Վ. Սոբոլևի և ուրիշների աշխատություններում հնարավորություն տվեց բացահայտել աստղային մթնոլորտներում կլանման և առաքման գծերի առաջացման ճշգրիտ օրինաչափությունները։ Այսպիսով, հնարավոր դարձավ աստղային սպեկտրների քանակական մեկնաբանությունը։ Մշակվել են նաև աստղային զանգվածների հավասարակշռության վիճակների հաշվման ընդհանուր մեթոդները։ Գազային աստղերի հավասարակշռված կոնֆիգուրացիաների ուսումնասիրման գործում մեծ ավանդ ունեն Մ. Շվարցշիլդը (ԱՍՆ) և Ա. Մասևիչը (ԽՍՀՄ)։ Այլասերված կոնֆիգուրացիաների տեսությունը, որում հաշվի է առնվում էլեկտրոնային գազի այլասերումը, XX դ. 2-րդ քառորդում մշակել են Է. Միլնը (Մեծ Բրիտանիա) և Ս. Չանդրասեկհարը (Հնդկաստան)։ Գերխիտ կոնֆիգուրացիաների դեպքում (որոնցում արդեն այլասերված է բարիոնային գազը) հաշվումներն անհրաժեշտ է կատարել հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա։ Այդ հարցերը, ինչպես և տիեզերքի՝ որպես ամբողջության ընդարձակման պրոցեսին վերաբերող տեսական հետազոտությունները կազմում են տեսական աստղաֆիզիկայի նոր բնագավառ, որը ստացել է ռելյատիվիստական աստղաֆիզիկա անունը։
Տեսական աստղաֆիզիկայի ուսումնասիրության առարկաները ներառում են՝ աստղային դինամիկան և էվոլյուցիան, Գալակտիկաների առաջացումը և էվոլյուցիան, մագնիտոհիդրոդինամիկան, նյութի մեծ կոնֆիգուրացիաները Տիեզերքում, տիեզերական ճառագայթման ծագումը, ընդհանուր հարաբերականությունը և ֆիզիկական կոսմոլոգիան, ներառյալ լարերի տիեզերագիտությունը և տիեզերական մասնիկների ֆիզիկան։ Աստղաֆիզիկական օգտագործվում է տիեզերական մեծ կառուցվածքների պահվածքի բացատրությունների ժամանակ, այնտեղ, որտեղ ձգողականությունը մեծ դեր ունի տարբեր ֆենոմենների առաջացման դեպքում։ Այնպիսի ֆենոմենների, որոնցից են սև խոռոչները և գրավիտացիոն ալիքները։
Գիտնականների կողմից լայնորեն ընդունված տեսություններից և մոդելներից շատերը հիմնվում են աստղաֆիզիկական հետազոտությունների վրա, այնպիսիք, ինչպիսին են Մեծ Պայթյունը, Տիեզերքի ինֆլացիան, Մուգ նյութը, Մուգ էներգիան։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Website
Address
Հայաստան
Erevan