03/08/2026
Տաղանդավոր և ինտելեկտուալ դերասանը փայլեց այս խաղում 😊
🙂 Բեն Աֆլեքը շահել է 1 միլիոն դոլար «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղում
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը դարձավ «Who Wants to Be a Millionaire?» հեռուստախաղի գլխավոր հաղթողներից մեկը՝ ճիշտ պատասխանելով նույնիսկ վերջին՝ 1 միլիոն դոլար արժողությամբ հարցին։
Նա խաղում էր «Jeopardy!» հեռուստախաղի նախկին չեմպիոն Ջեյմի Դինգի հետ, և նրանց հաջողվեց հաղթահարել բոլոր փուլերը։
❤️ Սակայն ամենաոգեշնչող նորությունն այն է, որ շահած 1 միլիոն դոլարն ամբողջությամբ փոխանցվեց բարեգործությանը։ Գումարը կուղղվի Բեն Աֆլեքի հիմնադրած Eastern Congo Initiative կազմակերպությանը, որը աջակցում է Կոնգոյի համայնքներին՝ կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերի միջոցով։
👏 Հաղթանակ, որը ոչ միայն տպավորիչ էր, այլև ծառայեց կարևոր նպատակի💛