Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց

Share

High School N 29 after Andranik Margaryan

25/03/2026

🕊️ Այսօր խոնարհումով և երախտագիտությամբ հիշում ենք Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցը:
Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր (2000–2007), ով իր գործունեությամբ կարևոր ներդրում ունեցավ երկրի պետականության ամրապնդման և զարգացման գործում։ Նա հիշվում է որպես սկզբունքային, պատասխանատու և նվիրված առաջնորդ, ով վայելում էր ժողովրդի վստահությունը։
Հավերժ հիշատակ և խոնարհում նրա լուսավոր հիշատակին… 🤍

Photos from ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն's post 24/03/2026

🇦🇲🇫🇷

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 21/03/2026

Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ ներկայացրեցին իրենց նախագծերը՝ առաջարկելով հետաքրքիր ու նորարարական գաղափարներ։
Նախագծային աշխատանքների թեմաներն էին`
11/9 դասարան 👉 Նախակորիզավորների էվոլյուցիան,
10/2 դասարան 👉
Աստղագիտություն և Արվեստ,
11/6 դասարան 👉 Հայաստանի էկոլոգիան,
11/6 դասարան 👉 Աղջիկը,որ փոխեց պատմության ընթացքը` Ժաննա դ՚Արկ,
11/7 դասարան 👉 Ժողովրդավարության դրսևորումները Հին աշխարհում և Անտիկ դարաշրջանում,
11/10 դասարան 👉 Հայաստանը, որպես տարանցիկ հանգույց Մեծ Մետաքսի ճանապարհին,
11/5 դասարան 👉 Պատմական գործիչներ,
10/8 դասարան 👉 Մենք պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ,
11/7 դասարան 👉 Բնակչության պաշտպանության հիմնական ձևերը,
11/9 դսսարան 👉 Հավանականությունը խաղերում,
11/4 դասարան 👉Լոգարիթմներ,
10/2 դասարան 👉 «Մատյան ողբերգության» պոեմի հոմանիշներն ու հականիշները,
10/1 դասարան 👉 «Հին աշխարհը կինոյում», Ֆիլմեր՝ Cleopatra (1963), Pharaoh / Փարավոն (1966), Spartacus (1960),
11/1 դասարան 👉 Հովհաննես Շիրազի մոր կերպարը`կենսագրությունից դեպի պոեզիա...

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 20/03/2026

Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց էր այցելել ՏՄԱԿ-ի հոգեբան Ա.Աջամյանը «Կրթութան աջակցող միջոցներ` մատչելիություն և խելամիտ հարմարեցումներ» թեմայով դասընթաց անցկացնելու նպատակով: Դասընթացի նպատակն էր իրազեկել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կրթության աջակցող միջոցների մատչելիության և խելամիտ հարմարեցումների վերաբերյալ:

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 12/03/2026

🇦🇲🇫🇷
Մեր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Կատրին Ստեփանյանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթին՝ ներկայացնելով 1 րոպեանոց տեսանյութ։

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր աշակերտուհին հաջողությամբ հաղթահարել է մրցույթի առաջին փուլը։ 🇦🇲🇫🇷🏅

Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը։

Մաղթում ենք հաջողություն մեր աշակերտուհուն և վստահ ենք, որ նա արժանապատվորեն կներկայացնի մեր դպրոցը։ 🏆🙏🏻

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 11/03/2026

Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ սեմինար ինտերակտիվ դասեր «Kahoot, Quizzes» թեմայով։ Սեմինարի ընթացքում ուսուցիչները ծանոթացան Kahoot հարթակի հնարավորություններին և կիրառման ձևերին։
Ներկայացվեց, թե ինչպես կարելի է ստեղծել խաղային թեստեր, ավելացնել հարցեր և կազմակերպել ինտերակտիվ ուսուցում։
Սեմինարը վարեց կենսաբանության ուսուցչուհի Ն.Մկրտչյանը:

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 09/03/2026

«Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ
29 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտների կողմից իրականացված Հայաստանի գրողների միության /գրողների տուն/
տարածքում գտնվող հուշարձանի խնամքի և տարածքի մաքրման հետ կապված աշխատանքները:
/Մարտ 2026թ./

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 09/03/2026

✨Սերո Խանզադյանի անվան 184 ավագ դպրոցի հետ տեղի ունեցավ վոլեյբոլ մարզաձևի ընկերական հանդիպում:🏐
Մեր դպրոցը հաղթանակեց ևս մեկ անգամ:🎖️

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 08/03/2026

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնան ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Ձեր նվիրվածությունը, հոգատարությունը և անսահման համբերությունը մեծ ուժ են տալիս մեր հասարակությանը և հատկապես մեր դպրոցական ընտանիքին։

Թող ձեր կյանքը միշտ լցված լինի սիրով, հարգանքով և գնահատանքով։ Մաղթում եմ առողջություն, երջանկություն, նոր հաջողություններ և խաղաղ ու արևաշատ օրեր։

Շնորհակալություն ձեր ջերմության, աշխատանքի և գեղեցիկ ժպիտների համար։

Սիրով՝ Հայկանուշ Մարգարյան 🌷

Photos from Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց's post 06/03/2026

🇦🇲🇨🇳Մեր դպրոցում կայացավ Գարնան տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Կոնֆուցիուսի դասարանի կողմից։
Միջոցառման պատվավոր հյուրերն էին տիկին Լի Վենպինգը և Գոռ Սարգսյանը, որոնք կիսեցին տոնական մթնոլորտը աշակերտների հետ։
Միջոցառումն անցավ ջերմ և տոնական մթնոլորտում՝ նպաստելով աշակերտների հետաքրքրության զարգացմանը օտար լեզուների և տարբեր ժողովուրդների մշակույթների նկատմամբ:

27/02/2026

🇦🇲🇫🇷 Հպարտությամբ ու ոգեւորությամբ,Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց մեկ րոպեանոց տեսանյութ՝ նվիրված 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին։
Թող այս խաղերը դառնան միասնության,խաղաղության ու ֆրանկոֆոն ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։
🇫🇷🇦🇲Avec fierté et enthousiasme,l’élève de 11e classe du lycée 29 d’Andranik Margaryan , Davit Hakobyan a présenté une vidéo d’une minute consacrée aux Jeux de la Francophonie 2027 en Arménie . Que ces Jeux deviennent un symbole d’unité, de paix et d’amitié entre les peuples francophones.

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Սարյան 23
Erevan