26/05/2026
«Գիտակից ծնողավարությունը որպես երեխայի զարգացման կարևոր գործոն» թեմայով սեմինար ծնողների համար։
Սեմինարը վարրեց «Երևանի թիվ 4 Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» Վերապատրաստման և մեթոդական բաժնի հոգեբան Արեն Աջամյանը։
26/05/2026
📍 📍📍 Հարգելի՛ ծնողներ, պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր դպրոցի շենքը չի քանդվելու, չի միավորվելու ուրիշ դպրոցի, մենք չենք տեղափոխվում այլ դպրոց, շարունակելու ենք մեր կրթական գործունեությունը մեր հաստատությունում։
Այո', դպրոցն ընդգրկված է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրում, բայց դա չի նշանակում, որ դպրոցը փակվում է: Ինչպես կարող է շուրջ 95 տարվա տարեգրություն ունեցող դպրոցը փակվել:
📍 Մի՛ տրվեք սադրանքների և անտեսե՛ք կեղծ տեղեկությունները։
Հարգանքով` տնօրենություն:
24/05/2026
Այց Երևանի պատմության թանգարան
3-րդ դասարան
Դասվար`Հ.Գևորգյան
24/05/2026
7-րդ «Բ» դասարանի սովորողները այցելեցին Համազգային թատրոն և դիտեցին Թումանյանի « Լոռեցի Սաքոն»։
Դասղեկ` Ն. Օհանյան
22/05/2026
Այսօր մեր դպրոցում հնչեց վերջին զանգը՝ իր հետ բերելով ժպիտներ, հուշեր, երազանքներ ու մի փոքր տխրություն… 💫
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, վստահ ու նպատակներով լի։
Հավատացե՛ք ձեր ուժերին, պահպանե՛ք դպրոցական ջերմ հիշողությունները և երբեք մի մոռացեք այն տունը, որտեղ սկսվեց ձեր մեծ ճանապարհը։ ❤️
22/05/2026
Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր հ.31 դպրոցի զանգը ձեզ համար հնչում է վերջին անգամ, բայց իրականում սա ավարտի զանգ չէ, սա մեծ ճանապարհների ազդարարման սկիզբն է:
Այսօր դուք կանգնած եք կյանքի ամենահուզիչ սահմանագծերից մեկում։
Երեսունմեկցի լինելը մեծ պատիվ ու նաև պատասխանատվություն է:
Կյանքը ձեզ համար միշտ հարթ ճանապարհ չի լինելու. հիշեք՝ ուժեղ չեն նրանք, ովքեր երբեք չեն ընկնում, ուժեղ են նրանք, ովքեր յուրաքանչյուր անկումից հետո կարողանում են կանգնել՝ ավելի հասուն, ավելի իմաստուն և ավելի բարի։
Սիրելի՛ ուսուցիչներ, կան մասնագիտություններ, որոնք աշխատանք են, և կան կոչումներ, որոնք կերտում են ճակատագրեր:
Այսօր առանձնահատուկ շնորհակալություն՝ ձեր համբերության, լռության մեջ թաքնված հոգատարության ու անսահման նվիրումի համար։
Թող ձեր սաների հաջողությունները միշտ լինեն ձեր աշխատանքի ամենագեղեցիկ գնահատականը։
Հարգելի՛ ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ:
Դուք քայլեցիք ձեր երեխաների կողքին ամեն օր՝ հաճախ լուռ, հաճախ անհանգիստ, բայց անմնացորդ սիրով և նվիրումով։
Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր թռիչքը լինի բարձր։
Թող ձեր անունները հնչեն արժանապատվորեն։
Թող տարիներ անց աշխարհը ձեզ ճանաչի ոչ միայն որպես հաջողակ մարդկանց, այլև՝ որպես 31 դպրոցի արժանի սաների։
ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ…🎊
Հ.31 հիմնական դպրոցի տնօրեն Օ. Թադևոսյան