13/06/2026
🧸 «Միշուտկա» մանկապարտեզը փնտրում է ԴԱՍՏԻԱՐԱԿ
Եթե սիրում եք երեխաներին, ունեք պատասխանատվության բարձր զգացում և ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ փոքրիկների զարգացման ու կրթության գործում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
✨ Մենք առաջարկում ենք՝
• Ջերմ և ընկերական աշխատանքային միջավայր
• Ստեղծագործական և հետաքրքիր աշխատանք
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
• Սիրով ու հոգատարությամբ լի աշխատանքային օրեր
📩 Եթե ցանկանում եք միանալ «Միշուտկա» ընտանիքին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ կապ հաստատեք մեզ հետ 099565055 :
#Միշուտկա #Դաստիարակ #Աշխատանք #Մանկապարտեզ #ԹափուրՀաստիք #Մանկավարժ
20/05/2026
«Միշուտկա»-ն հրավիրում է բոլոր փոքրիկներին դաշնամուրի անհատական պարապմունքների։
Դաշնամուրը պարզապես երաժշտական գործիք չէ. այն զարգացնում է երեխայի ուղեղի երկու կիսագնդերը միաժամանակ, բարելավում է կենտրոնացումը և ձևավորում գեղեցիկ ճաշակ հենց վաղ տարիքից։
Մեր անհատական մոտեցման շնորհիվ յուրաքանչյուր պարապմունք կլինի սիրելի ու սպասված։ ✨
📌Տեղերը սահմանափակ են: Շտապե՛ք գրանցվել:
📞 Հեռ.` +374 99565055
+374 94515055
📩 Մանրամասների համար
գրել էջին։
📍Սունդուկյան 5/4 մետրո Բարեկամության հարևանությամբ
17/05/2026
«Միշուտկա» մանկապարտեզում ամեն ուրբաթ անցկացվում է բաց դռների օր
ժամը 11:00-12:30։
📞 Հեռ.` +374 99565055
+374 94515055
📍Սունդուկյան 5/4 մետրո Բարեկամության հարևանությամբ։
Իսկ եթե այդ ժամերը ձեզ հարմար չեն, գրեք մեր էջին, սիրով կհամաձայնեցնենք այլ ժամ։
13/05/2026
Երեխայի համար մանկապարտեզը միայն խաղալու և սովորելու վայր չէ. այստեղ է ձևավորվում նրա առաջին պատկերացումներն աշխարհի մասին: Իսկ այդ աշխարհը պետք է լինի ջերմ ու ապահով 🤍
Ինչո՞ւ է կարևոր դաստիարակի սերը.
• Ինքնավստահություն. Սիրված երեխան դառնում է համարձակ և վստահում է իր ուժերին:
• Հանգստություն. Ջերմ ժպիտներն ու գրկախառնություններն օգնում են հեշտ հաղթահարել կարոտը:
• Զարգացում. Սիրված փոքրիկն ավելի բաց է նոր գիտելիքների և բացահայտումների համար:
Միշուտկայում սերն ամենուր է 🤍
Մենք հավատում ենք, որ միայն սիրով ու հոգատարությամբ շրջապատված երեխան կարող է մեծանալ երջանիկ և ներդաշնակ: